Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայ ժողովրդի միակամությունը ազատագրեց Շուշին. Ինչպե՞ս է Սեֆիլյանը նշում հաղթանակը

 

«Շուշիի ազատագրումը շատերի համար շատ դժվար իրականանալի գործ է եղել, բայց երբ միակամությունը եղավայդ դժվարությունը մեզ համար հեշտացավ», -Panorama.am-ի թղթակից հետ զրույցում 1992-ի մայիսի 8-ի իրադարձություններն հիշեց «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ու նկատեց.

«
Շուշիի ազատագրման գլխավոր խորհուրդն այն է, որ երբ մի ժողովրդի մտքերն ու հոգիները մեկտեղվում են, այդ ժամանակ հաջողությունն անխուսափելի է դառնում: Ես համոզված եմ, որ Շուշիի ազատագրման օրերին հայ ժողովրդի միակամությունը հազվադեպ երևույթներից է մեր պատմության մեջ, որ հայերը կարողացել են ինչ-որ նպատակի կամ գաղափարի շուրջ համախմբվել»:

Լեգենդար ազատամարտիկն ասաց, որ այս օրերին նման համախմբումը նույնքան անհրաժեշտ է:

«
Սա օրինակ է, անշուշտ, որ պետք է մենք էլի այդպիսի վեհ գաղափարների շուրջ այս օրերին համախմբվենք: Ես կիմաստավորեի, կշեշտեի օր առաջ մեր երկրի ներսում նիստուկացն ու համակեցությունը, համակեցության բարոյականացումը, արդարակամությունը պետք է, կարծում եմ, լինի ապագա մեր միակամության մեր համախմբման, միավորման ճանապարհը», -հավելեց Շուշիի ազատագրման անմիջական մասնակից ազատամարտիկը:

Սեֆիլյանն ասաց, որ Շուշի չի մեկնել

«Արդեն քանիերորդ տարին է, որ ինձ համար այդ օրը տոնական օր չէ, որովհետև մի քիչ անհեթեթ է, զավեշտալի է լինում նշել տոն, երբ մեր երկրի ներսում կա այսքան կեղեքում, երբ ազատամարտիկ Սասուն Միքայելյանի նմանները հանիրավի ձևով անազատության մեջ են: Այս իրավիճակում ես երբեք տոնական մթնոլորտ չեմ նկատել, ոչ էլ կլինի: Ինչ-որ տեսնում ենք ավելի շատ ձևի մեջ է, բովանդակություն չկա դրա մեջ»,- ասաց Սեֆիլյանը:

Ինչպե՞ս է նշում հաղթանակը հարցին, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը պատասխանեց. «Ճիշտն ասած այս օրերին մոտ ընկերներով հավաքվում ենք, իրար շնորհավորում ենք, հեռախոսազանգերով ենք իրար փորձում շնորհավորել : Մեծ միջոցառումներ չենք իրականացնում»:

Անդրադառնալով, այս օրվա, Շուշիի գրավման հետ կապված ադրբեջանական կողմի արձագանքներին, Սեֆիլյանն ասաց, որ Հայաստանի բախտը բերել է, որ արևելյան ճակատում Հայաստանի հակառակորդը Ադրբեջանն է ու բացատրեց. «Այն իմաստով, որ նրանք և պատերազմի ժամանակ, և այսօր առավել ևս, երբ նոր մեծացող սերունդը, շատ լավ գիտակցում են, որ Արցախը հայապատկան է : Ուստի դա գլխավոր գործոնն է, որ պատերազմների ժամանակ ունենում է մեծ նշանակություն»:

panorama.am 08.05.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: