| |
Ադրբեջանը նախանձախնդրորեն պատրաստվում է զավթողական պատերազմի. – Ձեր գնահատմամբ,
որքա՞ն հավանական է ղարաբաղյան (արցախյան՝ խմբ.) հակամարտության գոտում ռազմական
գործողությունների վերսկսումը։
Ձեր
հարցին
միանշանակ
պատասխանել
չեմ
կարող:
Սակայն,
գնահատելով
ռազմաքաղաքական
իրադրությունը,
տարբեր
գործոններ,
կողմերի
եւ
ԵԱՀԿ
գործողությունների
բնույթը`
կարող
եմ
եզրակացնել,
որ
Ադրբեջանը
նախանձախնդրորեն
նախապատրաստվում
է
զավթողական
պատերազմի:
Հենց
հասունանա
պատեհ
իրավիճակը`
Բաքուն
կդիմի
իր
կարծիքով
կարճատեւ
արկածախնդիր
պատերազմի:
Ահավասիկ՝
որոշ
գործոններ,
որոնք
պատերազմին
նախապատրաստվելու
նշան
են.
1. Ադրբեջանի
Հանրապետության
նախագահ
Ալիեւը
սպասում
է
համոզիչ
պատրվակի,
պատերազմի
վերսկսման
գործնական
նախապատրաստությունները
փաթեթավորում
է
այլազան
հանդարտեցնող
արտահայտություններով,
զննում
է
իրավիճակը,
ինչպես
նաեւ`
ԵԱՀԿ
Մինսկի
խմբի
համանախագահող
երկրների
եւ
նրանց
ԱԳՆ-ների
տեսակետները:
Նա
վարում
է
գերհզոր
ապատեղեկատվական
քարոզարշավ`
իր
օգտին
խեղաթյուրելով
հակամարտության
պատմությունը
եւ
ապացուցելով,
թե
նա
պատերազմի
զոհ
է,
թեեւ
ագրեսորը
հենց
Ադրբեջանն
էր:
Սա
տեղեկատվական
պատերազմ
է:
Հակառակ
կողմից
այդպիսի
հայտարարությունները
հաճախ
անտեսվում
են,
երբեմն`
ծաղրվում,
երբեմն
էլ
պարզապես
նշվում
է,
որ
ադրբեջանական
ղեկավարությունը
դրանց
է
դիմում`
ներքին
պահանջարկից
ելնելով:
Եվ
դա
շատ
մեծ
սխալ
է:
2. Ամեն
տարի
սպառազինվելու
վրա
հատկացվում
է
մինչեւ
երկու
միլիարդ
դոլար.
ընթացքի
մեջ
է
զինծառայողների
եւ
երկրի
ողջ
բնակչության
գերակտիվ
նախապատրաստությունն
«ազատագրական
պատերազմի».
հայ
ժողովուրդը
ներկայացվում
է
որպես
ագրեսոր,
նվաճող
եւ
զավթիչ:
3.
Ադրբեջանի
Հանրապետության
զինված
ուժերը
տարբեր
ուղղություններով
մշտապես
իրականացնում
են
օդային,
ռադիո
եւ
ռադիոտեխնիկական
մարտական
հետախուզություն.
զննվում
է
պաշտպանական
առաջին
գծում
Արցախի
ՊԲ
զինվորականների
զգոնությունը
եւ
բարոյական
ամրությունը:
Ուսումնասիրվում
է
նրանց
մարտական
պատրաստությունը
եւ
մարտունակությունը,
սադրանքներին
արձագանքելու
օպերատիվ
ունակությունը,
ուստիեւ`
նախապատրաստվում
առաջխաղացումը:
4. Ադրբեջանի
զինված
ուժերում
խորհրդատուները
ՆԱՏՕ-ի
անդամ
Թուրքիայի
զինված
ուժերի
սպաներն
են:
Նրանք
նախապատրաստում
են
Ադրբեջանի
բանակն
ագրեսիվ
պատերազմին.
ընդսմին`
ՆԱՏՕ-ի
ղեկավարությունը
լռելյայն
աջակցում
է
Թուրքիային:
5. Ադրբեջանի
զինված
ուժերի
համար
գնված
եւ
մատակարարված
են
զինված
պայքարի
հարձակողական
զինատեսակներ:
Ադրբեջանին
սպառազինություններ
են
վաճառում
Հայաստանի
այսպես
կոչված
բարեկամները`
ԱՊՀ
երկրները,
անգամ`
ՀԱՊԿ-ն:
Մատակարարների
թվում
են
Ուկրաինան,
Բելառուսը,
Իսրայելը,
Թուրքիան.
կան
տվյալներ
նաեւ
Ռուսաստանի
առնչությամբ:
ԱՄՆ-ն
զարմանալիորեն
ագրեսորին
զինամթերք
եւ
ռազմական
տեխնիկա
վաճառելու
վրա
արգելք`
էմբարգո
չի
հայտարարում:
6. 1994թ.
մայիսից
հետո
ադրբեջանցիները,
խախտելով
համաձայնագիրը,
շատ
են
մոտեցել
ԼՂՀ
ՊԲ
դիրքերին.
որոշ
տեղերում
նրանց
դիրքերը
գտնվում
են
հայկականից
40-60 մետր
հեռավորությամբ:
Չեզոք
գոտի
համարյա
չի
մնացել:
Նման
իրավիճակում
տեղի
են
ունենում
կրակի
դադարեցման
ռեժիմի
խախտումներ:
Ամեն
տարի
Ադրբեջանի
զինված
ուժերի
կողմից
կրակի
դադարեցման
գծում
գրանցվում
են
3000 եւ
ավելի
խախտումներ:
Միաժամանակ,
Բաքուն
ողջ
աշխարհի
առջեւ
հայտարարում
է
սահմանային
անդորրը
խախտող
իր
զինվորականների
պարգեւատրման
մասին`
նրանց
դարձնելով
Ադրբեջանի
Հանրապետության
ազգային
հերոս:
7. Ալիեւի
ագրեսիվ
հայտարարությունները
ոչ
միայն
չեն
կանխվում,
այլեւ
որպես
ճշմարտացի
չեն
ընկալվում
թե°
ՀՀ
եւ
ԼՂՀ,
եւ
թե°
ԵԱՀԿ
Մինսկի
խմբի
համանախագահների
կողմից:
Բոլորն
ասում
են,
թե
Ալիեւի
հայտարարություններն,
իբր,
հասցեագրված
են
ներքին
սպառողներին:
Բնա°վ
ոչ:
Նա
ճշմարտություն
է
ասում:
Եվ
նա
իր
մտադրությունների
մեջ
արդեն
ձեռքբերումներ
է
արձանագրել,
եթե
նրա
մասին
այդպիսի
կարծիք
է
ստեղծվել:
Նա
իսկապես
կամենում
եւ
նախապատրաստվում
է
պատերազմի`
խելամտորեն«ննջեցնելով» հակառակորդ
կողմին
եւ
ակնկալելով,
որ
մենք
կկորցնենք
զգոնությունը
եւ
պատերազմի
վերսկսմանն
անպատրաստ
կլինենք:
Ասում
են,
որ
նա,
իբր,
կվախենա
միջազգային
կառույցների
հանդիմանությունից:
Նա
չի
երկյուղի:
Ամենաթողությունը
թույլ
է
տալիս
Ադրբեջանի
ռազմաքաղաքական
ղեկավարությանն
անտեսել
այլ
երկրների
ղեկավարների
կարծիքը:
Ահա
թե
ինչու
է
անհրաժեշտ
վճռական
միջոցներ
ձեռնարկել
այդ
ագրեսիվ
պետության
յուրաքանչյուր
գործողությունից
հետո
եւ
գտնվել
մշտական
մարտական
պատրաստության
մեջ:
8. Նայեցե°ք,
թե
ինչպես
է
Ադրբեջանը
Հայաստանն
ու
Ղարաբաղն
արգելափակում
եւ
նոր
շրջափակում
ստեղծում`
Հայաստանը
շրջանցող
Կարս-Ախալքալաք-Բաքու
երկաթգծի
կառուցմամբ:
Այն
կծառայի
Թուրքիայից
Ադրբեջանին
օժանդակելու
նպատակով
ուժերն
ու
միջոցները
փոխադրելու
համար:
Այդպիսի
գործոնները
սակավ
չեն:
Նման
ընդհանուր
եւ
համակողմանի
աջակցությունն
անհրաժեշտ
է
ոչ
թե
շոուի,
այլ
պատերազմի
համար:
Ռուսաստանն
Ադրբեջանի
հետ
լավ
հարաբերություններ
ունի,
Վրաստանը
100 տոկոսով
սատարում
է
Ադրբեջանին
եւ
անգամ
նպաստում
Հայաստանի
շրջափակմանը
Թուրքիայի
եւ
Ադրբեջանի
կողմից`
մասնակցելով
Հայաստանը
շրջանցող
երկաթգծի
կառուցմանը:
Վրաստանը
չի
թույլատրում
իր
տարածքով
ՀՀ
ռազմական
նշանակության
բեռների
փոխադրումը,
իսկ
որպես
Ադրբեջանի
գործընկեր`
վերջինիս
համար
թույլ
է
տալիս
ներկրել
ինչ
կամենա:
Մամուլում
առկա
տվյալների
համաձայն`
Ադրբեջանի
համար
նախատեսված
ռազմական
բեռների
տարանցիկ
փոխադրումն
իրականացվում
է
նաեւ
Ռուսաստանի
տարածքով:
Ահա
թե
ինչպես
է
Թուրքիան
կառավարում
հիշյալ
երկրները`
Ադրբեջանի
զինված
ուժերը
վերազինելու,
ինչպես
նաեւ
ՀՀ
եւ
ԼՂՀ
շրջափակումն
ուժեղացնելու
համար:
Թուրքիան`
որպես
ՆԱՏՕ-ի
անդամ
պետություն,
հորդորում,
զինում
եւ
հրահրում
է
Բաքվին
պատերազմի:
Դա
պանթուրանական
ծրագիրն
է`
վտարանդի
դարձնել
հայերին
եւ
ջնջել
ՀՀ-ն
ու
ԼՂՀ-ն,
որոնք
կոկորդում
խրված
ոսկորի
պես
խոչընդոտում
են
Թուրքիային
իրականացնել
թուրքական
երկրների
միավորման
ծրագիրը,
Հարավային
Կովկասում
իշխանություն
զավթելը,
Ռուսաստանին
արտամղելը
եւ
ապա
Հյուսիսային
Կովկասում
ամրանալը,
որտեղ
Թուրքիան
արդեն
իսկ
ջանադրորեն
ծավալում
է
հակառուսական
քայլեր:
Ռուսաստանը
պարզապես
չի
հասցնում
գնահատել
տվյալ
իրավիճակը:
-
Ինչպե՞ս
եք
գնահատում
տարածաշրջանում
ուժերի
հարաբերակցթյունը.
արդյո՞ք
առկա
է
ռազմական
փոխհավասարակշռության
խախտման
վտանգ:
-
Ուժերի
հարաբերակցության
վերաբերյալ
ես
մասնակիորեն
խոսել
եմ
մեր
զրույցի
սկզբում:
Այո°,
ռազմական
փոխհավասարակշռության
խախտումն
առկա
է:
Ըստ
Եվրոպայում
զինված
ուժերի
սահմանափակման
մասին
պայմանագրի
համակարգի՝
Ադրբեջանը,
Հայաստանը
եւ
Վրաստանը
ԽՍՀՄ
ժամանակ
կազմում
էին
Անդրկովկասյան
զինվորական
օկրուգի
մաս
եւ
Լենինգրադյան
զինվորական
օկրուգի
հետ
միասին
հանդիսանում
էին
թեւային
(ֆլանգային)
ռազմաշրջաններ:
Զինված
պայքարի
սովորական
միջոցների
կրճատման
մասին
պայմանագրի
ստորագրման
պահին
այդ
օկրուգներն
ունեին
որոշակի
ուժեր
ու
միջոցներ:
Այն
ժամանակ
Հայաստանում
տեղակայված
էր
7-րդ
զորաբանակը
(ավելի
թույլ`
սպառազինություններով
եւ
ռազմական
տեխնիկայով
համալրման
եւ
մարտապաշարների
նվազ
լինելու
տեսանկյունից),
իսկ
Ադրբեջանում
տեղակայված
էր
(սպառազինություններով
եւ
ռազմական
տեխնիկայով
առավել
համալրված,
ինչպես
նաեւ
տասնյակ
հազարավոր
վագոններ
մարտապաշար
ստացած)
4-րդ
զորաբանակը:
Այս
հանրապետությունները
համապատասխանաբար
պետք
է
ունենային.
տանկեր`
ոչ
ավել
քան
220 միավոր,
թնդանոթներ
եւ
նռնականետներ`
ոչ
ավել
քան
220 միավոր,
զրահապատ
մարտական
մեքենաներ`
շուրջ
600 միավոր:
Հայաստանը
հետեւում
է
սույն
սահմանափակումներին,
մինչդեռ
Ադրբեջանն
ու
Թուրքիան
Եվրոպայում
զինված
ուժերի
սահմանափակման
մասին
պայմանագրի
հիշյալ
սահմանափակումներն
անտեսում
են:
Ադրբեջանն
ունի
միայն
տանկեր`
300-ից
ավելի
միավոր,
դաշտային
հրետանու
թնդանոթներ
եւ
ՀԿՀՀ
(Համազարկային
կրակի
հրթիռային
համակարգ)
PC30 մինչեւ
300 միավոր,
ավիացիա`
մինչեւ
100 օդանավ
եւ
ուղղաթիռ,
հեռահար
հրետանու
մի
քանի
դիվիզիոն`
ներառյալ
ՀԿՀՀ
«Սմերչ»,
«Գրադ»
կայանքներ,
203-մմ «Պիոն» եւ 152-մմ «Գիացինտ-Բ» թնդանոթներ,
մարտավարական
հրթիռային
համալիր «Տոչկա-ՈՒ»`
70-90-ից
մինչեւ
120 եւ
ավելի
կմ
հարվածային
հեռահարությամբ:
Ադրբեջանի
զինված
ուժերը
հիշյալ
սպառազինությամբ
ի
վիճակի
են
հարվածել
ընդարձակ
տարածության
վրա
գտնվող
օբյեկտներ,
քաղաքներ
եւ
գյուղեր`
խաղաղ
բնակչության
ոչնչացման
եւ
արտաքսման
ու
հայոց
հողերի
զավթման
նպատակով:
Իսկ
Թուրքիան (մամուլի
տվյալներով) տարածաշրջանում
ունի
ամենախոշոր
զինված
ուժերը.
տանկեր`
շուրջ
3000 միավոր,
հրետանի`
ավելի
քան
3000 միավոր,
ավիացիա`
ավելի
քան
3000 միավոր:
Ինչպես
տեսնում
ենք,
այդ
ագրեսիվ
պետությունները
բավականաչափ
լավ
սպառազինված
եւ
համալրված
են:
Այդ
սպառազինությունները
մի
օր
կկրակեն:
ՄԱԿ-ի
Անվտանգության
խորհուրդն,
ի
վերջո,
պետք
է
զգաստության
հրավիրի
Հարավային
Կովկասում
իրավիճակի
հիշյալ
խառնակիչներին:
-
Դուք
ասում
եք,
որ
ադրբեջանական
կողմը
շարունակում
է
գնել
արդիական
զինատեսակներ
եւ
սպառնում
է
պատերազմ
սանձազերծել
ԼՂՀ
դեմ:
Ռազմական
եւ
քաղաքական
ի՞նչ
բնույթի
միջոցներ
պետք
է
ձեռնարկեն
հայկական
կողմերը`
ադրբեջանական
ռազմական
սպառնալիքը
չեզոքացնելու
համար:
-
Ռազմական
բնույթի
միջոցառումների
տեսանկյունից
Հայաստանը
եւ
ԼՂՀ-ն
պարտավոր
են
ունենալ
այնպիսի
զինված
ուժեր,
զինված
պայքարի
միջոցներ,
ոժերի
եւ
պաշարների
կառավարման
այնպիսի
համակարգ,
այնպիսի
ցամաքային,
օդային,
ռադիո
եւ
ռադիոտեխնիկական
հետախուզության
միջոցներ,
որպեսզի
կարողանան
ժամանակին
բացահայտել
հակառակորդի
նախապատրաստությունն
ագրեսիային,
ըստ
արժանվույն
դիմավորել
նրան
եւ
հասցնել
պատշաճ
հակահարված:
Հարկ
է
ընդունակ
լինել
սեփական
գործողություններով
հակառակորդին
կարգի
հրավիրել
եւ
հարկադրել
վիճելի
հարցերը
լուծելու
բանակցությունների
եւ
խաղաղ
միջոցներով,
որպեսզի
հակառակորդը
չհամարձակվի
կատարել
ագրեսիայի
ակտը:
Կա
հարապահանջ
անհրաժեշտություն
հատուցման
սպառազինություններ
ունենալու`
անհրաժեշտության
դեպքում
հասցնելու
պատասխան
հարված,
որը
կհանգեցնի
հսկայական,
անվերականգնելի
կորուստների:
Անհրաժեշտ
է
նախապատրաստել
ժողովրդին,
բոլորին`
տղամարդկանց
եւ
կանանց`
Հայրենիքի
եւ
սեփական
ընտանիքների
պաշտպանությանը:
Հարկ
է
ուսուցանել
բնակչությանը
մղելու
պարտիզանական
պատերազմ`
մեր
տարածք
հակառակորդի
ներթափանցման
դեպքում:
Հայաստանի
եւ
ԼՂՀ
զինված
ուժերը
պետք
է
պահել
մշտական
մարտական
պատրաստության
վիճակի
մեջ`
ագրեսիան
կասեցնելու
համար:
Պետք
է
կատարելագործել
հակառակորդի
դեմ
ռազմական
գործողությունները
վարելու
զորքերի
պատրաստության
համակարգը`
հայ
ժողովուրդը,
հայոց
հողը
պաշտպանելու
նպատակով`
հետ
մղել
հնարավոր
ագրեսիան,
իսկ
անհրաժեշտության
դեպքում`
անցնել
վճռական
հակահարձակման`
հակառակորդի
զորամիավորումների
վերջնական
ջախջախման
եւ
օպերատիվ
առումով
առավել
կարեւոր
դիրքերին
տիրելու
համար:
Հենց
դրանք
հետագայում
հանդիսանալու
են
գլխավոր
պատնեշ`
Ադրբեջանի
կողմից
հերթական
արկածախնդրությունները
կանխելու
համար:
Իսկ
քաղաքականության
տեսանկյունից
պետք
է
տարվի
ամուր,
խելամիտ
եւ
անզիջում
աշխատանք`
Ադրբեջանի
կողմից
ռազմական
գործողությունների
վերսկսումը
կանխելու
ուղղությամբ:
Անհրաժեշտ
է
հասնել
խնդիրների
խաղաղ
հանգուցալուծմանը
եւ
ԼՂՀ-ին
բանակցային
գործընթացում
նորից
ընդգրկելուն:
Հարկ
է
ապացուցել,
փաստերի
հիման
վրա
համոզել
եւ
փաստագրորեն
հաստատել
ԼՂՀ
գործողությունների
օրինակունությունը
եւ
Ղարաբաղի
զբաղեցրած
տարածքների
արցախապատկանությունը,
ինչպես
նաեւ
հասնել
Ադրբեջանի
վարած
արկածախնդիր
քաղաքականության
զավթողական
բնույթի
դիմակազերծմանը:
Հարկ
է
ՄԱԿ-ի
միջազգային
դատարանում
եւ
Հաագայի
տրիբունալում
քրեական
գործ
հարուցել
Ադրբեջանի
պետական,
ռազմական
եւ
այլ
գործիչների
դեմ`Սումգայիթում,
Բաքվում,
Կիրովաբադ-Գանձակում եւ Շահումյանիշրջանում
հայերի
ցեղասպանության
իրականացման
եւ
անկախ
Արցախի
ժողովրդի
դեմ
ռազմական
գործողություններ
սանձազերծելու
մեղսակցության
կապակցությամբ:
-
Ադրբեջանի
հետ
հրադարի
պայմանագրի
ստորագրումից
հետո
ԼՂՀ-ն
հակամարտության
սուբյեկտից
հետզհետե
վերածվել
է
հակամարտության
օբյեկտի:
Ինչպե՞ս
տվյալ
փաստը
կարող
է
անդրադառնալ
Արցախի
ռազմական
անվտանգության
ապահովմանը:
-
Ստեղծված
իրավիճակը
բավարար
չափով
չի
ապահովում
ԼՂՀ
ռազմական
անվտանգությունը:
1994թ.
մայիսին,
երբ
Ադրբեջանի
խնդրանքով
դադարեցվել
էին
ռազմական
գործողությունները
եւ
ագրեսորը
ճանաչել
էր
իր
պարտությունը,
Ռուսաստանի
միջնորդությամբ
կրակի
դադարեցման
վերաբերյալ
փաստաթղթերը
ստորագրել
էին
երեք
կողմերը`
Ադրբեջանը,
Հայաստանը
եւ
ԼՂՀ-ն:
Տեղին
է
հիշատակել,
որ
այդ
փաստաթղթերը
դիվանագիտական
տեսանկյունից
բավարար
չափով
չէին
մշակվել:
Դրանց
մեջ
անհրաժեշտ
էր
արտացոլել
Ադրբեջանի
ագրեսիվ
էությունը,
Լեռնային
Ղարաբաղի`
Արցախի
անկախությունը,
սահմաններն
ու
անվտանգության
գոտիները:
Հարկ
էր
խստագույնս
զգուշացնել
ագրեսորին`
Արցախի
դեմ
նոր
ագրեսիա
սանձազերծելու
հետեւանքների
մասին:
Այս
եւ
մի
շարք
այլ
կենսորեն
կարեւոր
դրույթների
բացակայության
պատճառով
Ալիեւը
հաստատում
է,
որ
Ադրբեջանը
պատերազմի
մեջ
էր
գտնվում
փոքր
Ղարաբաղի
եւ
Հայաստանի
հետ:
Հետագայում,
ԵԱՀԿ-ն`
Հայաստանի
թողտվությամբ
եւ
Ադրբեջանի
ճնշման
ներքո,
հետզհետե
դադարել
է
ղարաբաղյան
կողմին
բանակցային
գործընթացի
մեջ
ներառել:
ԼՂՀ
մասին
խոսվում
է,
բայց
նա
այնտեղ
չկա:
Այդպես
լուծումն
էլ
անհնար
է:
Աշխարհի
բոլոր
երկրներն
այսուհետ
պետք
է
ճանաչեն
Լեռնային
Ղարաբաղ
անունով
անկախ
երկիր
եւ
պետություն`
ԼՂՀ,
որն
արդեն
20 տարի
իր
հպարտ
հայ
ժողովրդով
ապրում
է
որպես
ժողովրդավարական,
ազատ,
խաղաղ
եւ
ստեղծարար
պետություն:
Կովկասում
պատերազմի
հրդեհն
Ադրբեջանի
կողմից
բացառելու
համար
հարկ
է
ներառել
ԼՂՀ-ն
բանակցային
գործընթացի
մեջ
եւ
պարտադրել
Ադրբեջանի
Հանրապետությանը
ԼՂՀ
հետ
խաղաղության
պայմանագիր
ստորագրել:
Պետք
է
նպաստել
Կովկասում
խաղաղության
եւ
անդորրի
հաստատմանը:
Հարկ
է
դադարեցնել
հարակից
երկրների
հանդեպ
ատելության
քարոզչությունը:
-
ԵԱՀԿ
միջազգային
դիտորդները
Հայաստանին
եւ
Ղարաբաղին
առաջարկում
են
Ադրբեջանին
հանձնել
պատերազմի
ընթացքում
վերջինիս
կորցրած
տարածքները
ինչ-որ
միջանկյալ
կարգավիճակի
դիմաց:
Ինչպե՞ս
կարող
են
անդրադառնալ
տարածքային
զիջումները
հայոց
բանակի
բարոյահոգեբանական
վիճակին
եւ,
ընդհանուր
առմամբ,
երկու
հայկական
պետությունների
ռազմական
անվտանգության
ապահովմանը:
-
ԵԱՀԿ
միջազգային
դիտորդներն
անհրաժեշտ
խորությամբ
չգիտեն
իրերի
բուն
վիճակը:
Նրանք
օգտվում
են
Թուրքիայի
եւ
Ադրբեջանի
մատուցած
խեղաթյուրված
եւ
կեղծ
տվյալներից,
ինչպես
նաեւ`
բանակցային
գործընթացում
ԼՂՀ
բացակայությունից:
Իսկ
Հայաստանն,
ըստ
երեւույթին,
ոչ
նախանձախնդիր
եւ
անհամոզիչ
կերպով
է
մատուցում
ճշմարտությունը:
ԼՂՀ
կողմից
չպետք
է
լինի
ոչ
մի
տարածքային
զիջում:
Հենց
այդ
յոթ
շրջանները
Ղարաբաղի
վրա
հարձակվելու
հարմարավետ
հենակետ
էին:
Դրանք
պարզապես
երկիրը
պահում
էին
շրջափակման,
արգելափակման
եւ
արտաքին
աշխարհից
կտրված
վիճակում:
Այն
մարդիկ,
ովքեր
այսօր
այդ
հողերի
հանձնման
հարց
են
դնում,
մտադիր
են
նույն
տարածքներից
նոր
ուժերով
կրկնել
ագրեսիան
եւ
վերջապես
օղակի
մեջ
առնել
եւ
ճզմել
Ղարաբաղը:
ԼՂՀ-ն
ոչ
մի
միջանկյալ
կարգավիճակի
կարիք
չունի:
Ղարաբաղի
ժողովուրդն
ընտրել
եւ
արյամբ
պաշտպանել
է
իր
ազատությունն
ու
անկախությունը,
կերտել
է
արդիական
ժողովրդավարական
հասարակություն,
իշխանության
բոլոր
հատկանիշներով
պետություն`
իր
Պաշտպանության
բանակով,
որը
բարոյահոգեբանական
առումով
կայուն
է
եւ
պատրաստ`
պաշտպանելու
Արցախի
Հանրապետության
պատիվն
ու
արժանապատվությունը`
Հայաստանի
Հանրապետության
հետ
համագործակցության
մեջ
եւ
հայոց
սփյուռքի
սատարմամբ:
Մենք,
հայերս,
չպետք
է
հանդուրժենք
նոր
ցեղասպանություն:
Ուստի`
պարտավոր
ենք
լինել
կազմակերպված,
միասնական,
մեր
գործողությունները
պետք
է
լինեն
համաձայնեցված,
բանակն
ամուր
եւ
զինված
պայքարի
ժամանակակից
միջոցներով
համալրված`
դրսից
հնարավոր
ագրեսիան
կանխելու
համար:
·
Նորատ
Տեր-Գրիգորյանցը
Հայաստանի
զինված
ուժերի
հիմնադիրներից
է,
ՀՀ
ԶՈՒ
նախկին
հրամանատար,
հետագայում
ԶՈՒ
Գլխավոր
շտաբի
պետ`
ՀՀ
ՊՆ
նախարարի
առաջին
տեղակալ (1992-1995
թթ.),
գեներալ-լեյտենանտ:
www.aaeurop.com 07.09.10 |