| |
ՀԱՅԿԱԿԱՆ
ԵՐԱԶԱՆՔ

Մարինե
Պետրոսյան,
բանաստեղծ:
Հայտնի
է
որպես
հրապարակախոս,
բայց
այնքան
էլ
չի
սիրում
այդ
բառը:
Երազանքը`
որ
սեփական
աչքերով
տեսնի
Հայաստանի
Միացյալ
Նահանգների
ստեղծումը:
Մարինե,
Ձեր
շատ
ընկերներ
ամենատարբեր
կերպ
են
վերլուծում
այսօրվա
իրավիճակը:
Ոմանք
կարծում
են,
որ
այս
վիճակի
ամորֆացումը
սպասելի
է,
կամ
որ
դե
ֆակտո
մենք
դադարել
ենք
պետություն
լինելուց:
Ձեր
տեսակետն
այս
հարցում
ինչպիսի՞ն
է:
Ես
ուրիշ
ձևով
կբնութագրեի
ներկայիս
վիճակը`
մենք
չենք
կարողանում
ունենալ
էն
երկիրը,
էն
պետությունը,
որը
կարող
ենք
ունենալ
և
որին
արժանի
ենք:
Եթե
շարունակենք
վատնել
մեր
ժամանակը,
չի
բացառվում,
որ
շուտով
տարածաշրջանի
ներկայիս
դինամիկ
իրավիճակը
փոխվի,
ամեն
ինչ
նորից
կարծրանա,
ու
մեր
առջև
բացված
հնարավորությունների
պատուհանը
փակվի,
փոփոխությունները
դառնան
անհնար:
2008-ի
շարժումը
հստակ
ձևակերպել
էր
էդ
պահանջը`
մեզ
պետք
են
փոփոխություններ:
Ես
լիովին
վստահ
եմ`
հայաստանցիների
բացարձակ
մեծամասնությունը
կողմ
էր
էդ
փոփոխություններին,
ուզում
էր
փոփոխություններ:
Նաև
վստահ
եմ,
որ
փոփոխություն
ցանկացողների
թիվը
շատ
ավելին
էր,
քան
Ազատության
հրապարակում
հավաքվողների
թիվը.
շատերը,
տարբեր
պատճառներով,
Շարժումը
բացահայտ
պաշտպանել
չէին
կարող,
բայց
իրականում
շատ
էին
ցանկանում
դրա
հաղթանակը:
Ուզում
եմ
ասել`
2008-ի
շարժումը
բոլոր
հնարավորություններն
ուներ
հաղթելու:
Բայց
չհաղթեց:
Վերջերս
շատ
են
խոսում
նոր
ուժի,
նոր
ընդդիմության
մասին:
Գիտեմ
նաև,
որ
ինքներդ
էլ
մասնակցում
եք
տարբեր
քննարկումերի:
Ի՞նչ
եք
կարծում,
արդյոք
կարող
ենք
դրանք
նոր
ուժի
ձևավորման
հիմք
հանդիսանալ:
Երևի
սկսեմ
ամենակարևորից`
ինչու
սկիզբ
առան
նոր
ուժի
անհրաժեշտության
մասին
խոսակցությունները:
Տարածաշրջանում,
արդեն
ասեցի,
էսօր
դինամիկ
փոփոխություններ
են
կատարվում:
Հայ-թուրքական
արձանագրությունների
շուրջ
ընթացող
գործընթացները
դրա
վկայությունն
են:
Ու
հստակ
ա
մի
բան`
ինչքան
ուժեղ
եղավ
Հայաստանը
որպես
երկիր,
որպես
պետություն,
էնքան
ավելի
շահող
դուրս
կգա
էս
տարածաշրջանային
գործընթացներից:
Իսկ
եթե
մնացինք
էսօրվա
վիճակում,
այսինքն`
եթե
թույլ
եղանք,
մենք
չենք
կարողանա
էս
հնարավորությունների
պատուհանից
օգտվել,
դեռ
ավելին`
չի
բացառվում,
որ
ոտքի
տակ
գնանք
որպես
պետություն:
Ուզում
եմ
ասել`
Հայաստանի
ներքին
համակարգային
փոփոխությունների
հրատապությունը 2008-ից
մինչև
էսօր
ոչ
միայն
չի
նվազել,
այլ
հակառակը`
ավելի
ա
սրվել:
Այնինչ
Հայ
ազգային
կոնգրեսը
որդեգրեց
շատ
տարօրինակ
ռազմավարություն`
հետաձգել
ավազակապետության
կազմաքանդումը
էնքան
ժամանակով,
մինչև
արտաքին
քաղաքական
դաշտում
ընթացող
դինամիկ
գործընթացները
ինչ-որ
մի
ձևով
հանգուցալուծվեն:
Ի՞նչ
ա
սա
նշանակում:
Սա
նշանակում
ա
երկու
շատ
վատ
բան:
Նախ`
ամենահավանականն
էն
ա,
որ
տարածաշրջանային
ներկա
գործընթացները
տարիներ,
գուցե
նաեւ
տասնամյակներ
տևեն,
ուրեմն
ճիշտ
էդքան
ժամանակով
էլ
կձգվի
Կոնգրեսի
վերցրած «ընդմիջումը»,
արդյունքում`
հասարակական
էն
ակտիվությունը`
էն
ամենաթանկն
ու
միակ
անժխտելին,
որ
ձեռք
էր
բերվել 2008-ի
շարժման
արդյունքում,
կամաց-կամաց
կկորի
կգնա,
ջուրը
կլցվի:
Երկրորդ`
ոնց
որ
արդեն
ասեցի,
Հայաստանն
էս
միջազգային
խաղերին
կմասնակցի
ամենաթույլ
դիրքերից`
որպես
մի
երկիր,
որն
ունի
թույլ
իշխանություն
եւ
թույլ
ընդդիմություն:
Ավելի
ճիշտ`
ընդդիմություն,
որն
ինքն
իրան
պասիվացրել
ա:
ՀԱԿ-ի
ղեկավարները
դադարը
պատճառաբանում
են
Հայաստանի
պետական
շահին
չվնասելու
մտահոգությամբ:
Նման
պատճառաբանությունը
համոզիչ
չի:
Երբ
որ
ասում
են`
հանրահավաքները
և
ակտիվ
պայքարը
դադարեցրինք,
որ
Սերժ
Սարգսյանը
ստիպված
Ղարաբաղի
հարցում
չգնա
մեծ
զիջումների,
ես
չեմ
կարող
դրան
հավատալ,
որովհետև
էդ
պատճառաբանության
մեջ
տրամաբանություն
չկա:
Իրականում
ճիշտ
հակառակն
ա`
ընդդիմության
պասիվացման
դեպքում
մեծ
զիջումները
դառնում
են
անխուսափելի:
Եթե
ընդդիմությունն
առաջվա
պես
ակտիվ
լիներ
և
իշխանափոխությունը`
ռեալ,
Հայաստանից
մեծ
զիջումներ
չէին
կարող
պահանջել,
որովհետև
կհասկանային,
որ
զիջելու
դեպքում
Սերժը
աթոռից
ցած
կընկնի:
Հիմա,
երբ
որ
ընդդիմությունը
ինքնաչեզոքացվել
ա,
և
Սերժի
համար
վտանգ
չկա,
զիջումների
պահանջը
կարող
ա
հասնել
մաքսիմումի:
Իհարկե,
կա
նաև
Դաշնակցությունը`
որպես
ՀԱԿ-ի
պասիվացման
ֆոնին
մի
պահ
կարծես
թե
աշխուժացման
շանս
ձեռք
բերած
ուժ,
բայց
էդ
շանսը
թվացյալ
էր.
բոլորս
էլ
տեսանք,
որ
Դաշնակցությունը
փորձեց
ակտիվանալ,
բայց
չկարողացավ:
Չէր
էլ
կարող,
որովհետև
մարտի
1-ից
հետո
քաղաքական
դաշինքի
մեջ
մտնելով
սեփական
ժողովրդի
վրա
կրակողների
հետ`
դաշնակցությունը
քաղաքական
ինքնասպանություն
էր
գործել:
Ո՞րը
պետք
է
լինի
նոր
ուժի
դերը
հասարակության
կյանքում,
ի՞նչ
էական
տարբերություն
պետք
է
ունենա
ներկայիս
ուժերից:
«Նոր
ուժ»
ասելու
տեղը
ես
կգերադասեի
օգտագործել
ուրիշ
բառակապակցություն`
քաղաքական
նոր
ֆորմատ:
Ստեղծվող
քաղաքական
նոր
ֆորմատի
խնդիրը
պետք
ա
լինի
հասարակության
համար
գործունեության
մշտական
դաշտ
ստեղծելը:
Ոչ
թե
մարդիկ
ակտիվանան
հանրահավաքից
հանրահավաք,
իսկ
արանքներում
լուռ
սպասեն,
թե
ինչ
կասվի
հաջորդ
հանրահավաքում,
այլ
բոլորը
մշտապես
ունենան
խոսելու
և
գործելու
հնարավորություն,
ստեղծվի
էն
հորիզոնական
ցանցը,
որի
մեջ
յուրաքանչյուրի
խոսքն
ու
գործը
հասնի
բոլոր
մյուսներին,
տեղի
ունենա
մտքերի
ազատ
փոխանակություն,
և
գործունեության
համակարգումը
տեղի
ունենա
էն
կանոններով,
որի
շուրջ
բոլորս
պայմանավորվել
ու
համաձայնել
ենք:
Վերևում
արդեն
ասեցի`
2008-ի
շարժման
ամենաթանկ
ու
անժխտելի
ձեռքբերումը
հասարակության
ակտիվացումն
էր:
Անելանելության
զգացումը
վերացավ,
մարդիկ
նորից
սկսեցին
հավատալ
սեփական
ուժերին,
զգացին,
որ
շատ
բան
իրանցից
ա
կախված,
որ
իրանք
ուրիշների
գործողությունների
կրավորական
օբյեկտները
չեն
ընդամենը,
այլ
սեփական
ճակատագիրը
որոշողն
են:
Չի
կարելի
թույլ
տալ,
որ
էս
շատ
թանկ
ձեռքբերումը
կորչի,
պետք
ա
գտնել
էն
նոր
ֆորմատը,
որը
թույլ
կտար
էդ
ձեռքբերումը
զարգացնել:
Ի
վերջո,
բոլորս
էլ
գիտենք,
որ
Հայաստանի
համար
մեկ
խնդիրը
հասարակության
խաղից
դուրս
վիճակն
ա:
Ամեն
ինչ
տնօրինում
են
մի
խումբ
մարդիկ,
որոնք
հասարակության
մանդատը
չունեն
և
պարզ
ցույց
են
տալիս,
որ
էդ
մանդատը
խնդրելու
կամ
որևէ
ուրիշ
ձեւով
ձեռք
բերելու
ցանկություն
էլ
չունեն:
Իսկ
Հայ
ազգային
կոնգրեսը
տեղծվելու
պահին
էդ
մանդատն
ուներ:
Ընդ
որում,
քանի
որ
ՀԱԿ-ը
ստեղծվեց
մարտի
1-ից
հետո,
հասարակության
կողմից
Կոնգրեսին
տրված
մանդատի
վրա,
ավազակապետության
կազմաքանդումից
բացի,
գրված
էր
ոչ
պակաս
կարևոր
ևս
մեկ
իմպերատիվ`
մարտի
1-ի
մեղավորներին
պատժելը:
Մարդիկ
հավատում
էին`
ՀԱԿ-ը
կպայքարի
և
թույլ
չի
տա,
որ
մարտի
1-ին
կրակելու
հրաման
տվողներն
անպատիժ
մնան,
ՀԱԿ-ը
կպայքարի
և
թույլ
չի
տա,
որ
հայաստանցու
վրա
կրակելը
դառնա
նախադեպ:
Բայց
էսօր`
երկու
տարի
անց,
դեռ
ոչ
մի
մեղավոր
պատասխան
չի
տվել:
Ժամանակն
ամեն
ինչ
լեգիտիմացնելու
սարսափելի
հատկություն
ունի,
եթե
մենք
անորոշ
սպասում
ենք,
չես
հասկանում`
ինչի,
ուրեմն
մենք
թույլ
ենք
տալիս
փաստորեն,
որ
մարտի
1-ը
կուլ
գնա
ու
լեգիտիմացվի:
Ովքե՞ր
կարող
են
լինել
քաղաքական
նոր
ֆորմատի
նախաձեռնողները:
Ես
2008-ի
շարժմանը
միացել
եմ
շատ
հստակ
կարգախոսով` «Իմ
ու
քո
ազատության
համար»:
Բոլոր
նրանք,
ում
համար
էս
կարգախոսը
դատարկ
խոսք
չի,
կարող
են
մասնակցել
էն
նոր
ֆորմատին,
որը
մենք
ուզում
ենք
ստեղծել:
Ազատությունից
բացի
կան
ևս
երկու
կարևոր
սկզբունք`
արդարությունն
ու
հավասարությունը:
Բայց
ես
ազատությունը
դրանց
մեջ
առանձնացնում
եմ
և
դնում
առաջին
տեղում,
որպեսզի
արդարությունն
ու
հավասարությունը
չմեկնաբանվեն
էն
ձևով,
որ
տանեն
մեզ
դեմ
տան
պատի,
ոնց
որ
անցած
դարասկզբի
ռուսական
հեղափոխության
արդյունքում
եղավ:
Իմ
ասածից
բոլորովին
չի
բխում,
թե
մեր
ֆորմատում
կարող
են
լինել
միայն
ազատականներ`
լիբերալներ,
իսկ
ասենք
սոցիալիստները
դուրս
կմնան:
Ես
ինքս
ազատական
եմ,
իսկ
մեր
ֆորմատի
նախաձեռնողներից
և
քննարկումների
ամենաակտիվ
մասնակիցներից
շատերը
սոցիալիստ
են:
Բայց
նրանք
սոցիալիզմը
մեկնաբանում
են
ազատության
դիրքերից`
որպես
մարդու
ազատ
և
արժանապատիվ
կյանքի
համար
լավագույն
պայմաններ
ստեղծող
հասարակարգ:
Ի
վերջո,
հյուսիսկորեական
սոցիալիզմի
և,
ասենք,
շվեդական
սոցիալիզմի
միջև
տարբերությունը
կարծում
եմ
ավելի
մեծ
ա,
քան
շվեդական
սոցիալիզմի
և
ամերիկյան
կապիտալիզմի
մեջեւ
եղած
տարբերությունը:
Էս
վերջին
երկուսը
մարդու
ինքնադրսևորման,
ինքնաիրացման
լայն
հնարավորություններ
են
տալիս,
իսկ
ազատություն
ասելով
ես
հենց
դա
եմ
հասկանում`
ինքն
իրան
դրսևորելու,
լիարժեք
կյանքով
ապրելու`
մարդուն
տրված
հնարավորությունը:
Էս
իմաստով
ես
լրիվ
համաձայն
եմ
Աղասի
Թադեւոսյանի
հետ`
մեր
ժամանակներում
պետության
գլխավոր
ֆունկցիան
մարդու
ինքնաիրացման
հնարավորությունների
ապահովումը
պետք
ա
լինի:
Համաձայն
եմ
նաև,
որ
եթե
մենք
ունենանք
նման
պետություն,
կարող
ենք
դառնալ
ոչ
միայն
տարածաշրջանի,
այլ
նաև
աշխարհի
ամենահզոր
ու
զարգացած
երկրներից
մեկը:
Եթե
ավելի
կարճ
ասեմ`
մենք
կարող
ենք
դառնալ
Հայաստանի
Միացյալ
Նահանգներ:
Կարծում
եմ`
շատերը
ասվածը
կհասկանան
որպես
կատակ:
Չէ,
ես
կատակ
չեմ
անում:
Երբ
որ
ես
Հայաստանը
համեմատում
եմ
Միացյալ
Նահանգների
հետ,
ինձ
շատերը
առարկում
են,
թե`
մենք
էդքան
հզոր
երկրի
հետ
համեմատվել
չենք
կարող:
Բայց
առարկողները
միշտ
մոռանում
են,
որ
հզոր
Ամերիկան
ընդամենը
երկուսուկես
դար
առաջ
ընդհանրապես
չկար,
գոյություն
չուներ:
Սկսեց
զրոյից
ու
դարձավ
էսօրվա
Ամերիկայի
Միացյալ
Նահանգները:
Ամերիկյան
երազանքը
հենց
էդ
ա
ասում,
ասում
ա`
դու
կարող
ես
սկսել
զրոյից
և
դառնալ
ամեն
ինչ:
Ամերիկյան
երազանքը
սա
պնդում
ա
առանձին
մարդու
հետ
կապված,
ասում
ա`
Կիրակոս
կամ
Մարտիրոս,
դու
կարող
ես
սկսել
զրոյից
և
դառնալ
Ռոքֆելեր
կամ
Օբամա:
Մարդկանց
իսկապես
տալով
էդ
երազանքը
իրագործելու
հնարավորություն,
ամերիկյան
պետությունն
արդյունքում
հենց
ինքը
նաև
սկսեց
զրոյից
ու
դարձավ
աշխարհում
ամենահզոր
պետությունը:
Ես
վստահ
եմ,
որ
մենք
կարող
ենք
գտնել
էս
հաղթանակած
մոդելի
հայաստանյան
տարբերակը:
Անպայման
կարող
ենք,
որովհետև
ամեն
հայի
մեջ,
հաստատ
գիտեմ,
նստած
ա
մեծ
հաջողության
հասնելու
ցանկությունը:
Մնում
ա
գտնենք
էն
մոդելը,
որը
թույլ
կտար
Հայաստան
երկրի
հաջողությունը
ստանալ
որպես
հայաստանցիների
հաջողությունների
գումար:
Էսօրվա
վիճակով
մի
քանի
հոգի
Հայաստանում
ունեն
հաջողության
մոնոպոլիա`
թե
քաղաքականության
մեջ,
թե'
բիզնեսում,
թե
մնացած
բոլոր
որոշիչ
բնագավառներում:
Հենց
էս
մոնոպոլիան
ա
պետք
ջարդել:
Որովհետև
էդ
փոքր
խմբի
ունեցած
մոնոպոլիան
հարվածում
ա
մնացած
բոլորի
հաջողության
ու
երջանկության
իրավունքին: 2008-ի
փետրվարին
Ազատության
հրապարակում
հավաքվող
հարյուր
հազարավոր
մարդիկ
հենց
էդ
իրավունքն
էին
պաշտպանում`
երջանիկ
լինելու,
հաջողության
հասնելու
իրանց
իրավունքը:
Իսկ
որպես
պատասխան
ստացան
կրակոցներ:
Բայց
կրակոցները
թուլության
վկայություն
են,
ոչ
թե
ուժի:
Եթե
կրակում
ես,
ուրեմն
գիտես,
որ
համոզելու
ոչ
մի
տարբերակ
չունես:
Բոլորս
էլ
գիտենք,
որ
հայաստանցիների
մեծամասնությունը
կրակողների
կողմից
չէր,
ուղղակի
կրակողների
ձեռքին
բանակն
ու
ոստիկանությունն
էին,
որոնք
հայաստանցիների
վրա
կրակելու
հրամանին
դեմ
գնալու
քաջությունը
չունեցան:
Էսքան
խոսելով`
կարծես
թե
եկա
հասա
ամենակարևոր
կետին:
Եթե
փոքրամասնությունն
ունի
իշխանության
և
հարստության
մոնոպոլիա,
և
էդ
մոնոպոլիան
պաշտպանելու
համար
օգտագործում
ա
ուժային
կառույցները,
իսկ
մեծամասնությունն
էդ
մոնոպոլիան
վերացնելու
խնդիր
ունի,
այսինքն
թե`
ուզում
ա
բոլոր
հայաստանցները
ունենան
հաջողության
հասնելու
հավասար
ստարտային
պայմաններ,
ո՞նց
պետք
ա
մեծամասնությունը
հասնի
իրա
ուզածին:
Էս
ա
հարցերի
հարցը,
որի
պատասխանը
մեկ
բառով
ես
հիմա
չեմ
տա,
բայց
կասեմ
ամենակարևորը:
Ինչ
ճանապարհ
էլ
որ
ընտրվի`
պետք
ա
ընտրվի
քննարկումների
արդյունքում`
բոլոր
հնարավոր
տարբերակները
ծանրութեթև
անելուց
հետո:
Քաղաքական
նոր
ֆորմատը
հենց
սրա
համար
ա
պետք`
որ
քննարկումները
իսկապես
ընթանան
և
դրանց
մասնակցել
կարողանան
բոլոր
ցանկացողները:
Հետո
արդեն
քննարկումների
արդյունքները
կամփոփվեն
որպես
քննարկումներին
մասնակցողների
միջև
համաձայնագիր
կամ
նույն
նպատակին
ձգտողների
միջև
փոխադարձ
պայմանագիր:
Դրանում
կնշվի,
թե
որն
ա
մեր
նպատակը,
որոնք
են
մեր
մաքսիմում
ու
մինիմում
ծրագրերը,
դրանց
իրականացմանը
հասնելու
համար
մենք
ինչ
սկզբունքների
վրա
ենք
հենվում,
ինչ
մեթոդներ
ենք
օգտագործում
և
որ
մեթոդներն
ենք
բացառում (եթե
բացառում
ենք):
ԶՐՈՒՑԵՑ
ՍԻՐԱՆՈՒՅՇ
ՊԱՊՅԱՆԸ
lragir.am 23/02/10
|