Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԿՈՒ ՍՑԵՆԱՐ

Հարցազրույց քաղաքագետ Իգոր Մուրադյանի հետ
 
 
Ինչպե՞ս կբնութագրեիք ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին իրադարձությունները, ինչպիսի՞ն են կարգավորման գործընթացի միտումները, ո՞ւմ նախաձեռնություններն ավելի ակտուալ կլինեն, կարելի՞ է սպասել ռազմական գործողությունների վերսկսում:
 
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի փոխանցմամբ Թուրքիան ղարաբաղյան թեմայով քննարկման մեջ մտավ, նրան այս ասպարեզից դուրս հանելն անհնար կլինի: Առայժմ Թուրքիան անհաջող փորձեր է կատարում օգտագործել ղարաբաղյան գործոնը արևմտյան հասարակության վրա հակագրոհի համար, ցանկանալով Արևմուտքից երաշխիքներ ստանալ, որ իր վրա հայկական գործոնով այլևս ճնշումներ չեն գործադրվի: Սակայն լիովին սպասելի են Թուրքիայի նոր հավակնությունները, ով կփորձի հասնել ճանաչման` որպես ղարաբաղյան կարգավորման մասնակից: Ռուսաստանն իր գործը արել է և կարող է հետևել Կովկասում թուրքական ազդեցությունը սահմանափակելու ԱՄՆ ջանքերին: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանը կկորցնի իր ունակությունը Թուրքիայի էքսպանսիան զսպելու հարցում, նախևառաջ կովկասյան ուղղությամբ: Այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման էպոտաժային փուլը դարձավ ղարաբաղյան հարցում Թուրքիային նոր դեր տալը: Ռուսաստանը ձև է անում, որ ամեն ինչ հսկողության տակ է, ինչպես ասել է ՀՀ ազգային անվտանգության մի կրտսեր սպա, բայց այս ամենն ընդամենը սնապարծություն է: Բավական կլինի, որ ամերիկացիները անձամբ սպասողական դիրք գրավեն տարածաշրջանում, եւ Ռուսաստանը ստիպված կլինի կովկասյան քաղաքականության մեջ իր տեղը կիսել Թուրքիայի հետ, և առանց Թուրքիայի ղարաբաղյան կարգավորման ցանկացած նախաձեռնություն ոչ լեգիտիմ կլինի: Հայաստանն անձայն թույլ է տվել Ռուսաստանին ղարաբաղյան թեման փոխարինել Թուրքիայի հետ նոր հարաբերություններով: Բարեբախտաբար, ԱՄՆ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, և ամեն ինչ այնքան պարզ չէ, ինչքան թվում է:   
 
Կարգավորման գործընթաց պարզապես գոյություն չունի: Հայաստանից պահանջվել են տարբեր քայլեր և մասնակցություն տարբերնախագծերումև նա կատարել է արտաքին գործընկերների բոլոր պայմանները: Այդ պայմաններից մեկն այսպես կոչված նոր առաջարկներն են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Դա տեղի ունեցավ, և Հայաստանը հանդես եկավ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նոր առաջարկներով: Դրանով նա չի կանգնեցնի իր հանդեպ արտաքին պահանջները, սակայն հայկական ղեկավարությունը պատրաստ է մինչև վերջ գնալ, հույս ունենալով իր համար իշխանության իրավունք խնդրել: Կարգավորման գործընթացում ոչ մի նոր բան ի հայտ չեկավ, իսկ գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի:
 
Իհարկե, պրագմատիկ հայ հասարակությանն արտաքին քաղաքական դեմագոգիայում 2 հարց է հետաքրքրել: Սարգսյանը կգնա արդյոք ֆուտբոլային հանդիպմանը (այս հարցը արդեն վճռվել է), և կլինի արդյոք պատերազմ Ղարաբաղում: Պետք է դիտարկել պատերազմի 2 ֆորմատ` մեծ և փոքր: Մեծ տարածաշրջանային պատերազմը կծագի, երբ այս տարածաշրջանից կհեռանա ԱՄՆ-ն, ընդ որում կհեռանան բրիտանական ոճով, թողնելով իրադարձությունների զարգացման ակտուալ սխեմաներ: Այդ ժամանակ պետք է սպասելնոր սկյութների, որոնք եկեղեցիներից քշել են ձիերին”: Փոքր պատերազմը հնարավոր է միայն Անկարայից դեպի Բաքու որոշակի ազդանշանների փոխանցման դեպքում այն մասին, որ Թուրքիան կապահովի անհրաժեշտ պաշտպանություն: Իմ կարծիքով, համաշխարհային վերլուծական հասարակությունը չափից ավելի պահպանողական է և ավելի քիչ է հակված խուճապային տրամադրություններին, քան կարելի էր ցանկանալ:
 
Բալկաններից Պակիստան հավաքվել է բավականաչափ վառելանյութ, և Թուրքիան ստացել է սպառիչ բացատրություն, որպեսզի որոշում կայացնի` նման ազդանշան տա՞լ Բաքվին, թե ոչ: Ներկա փուլում Թուրքիան ոչ թե կորցնելու բան չունի, այլ ավելին ակնկալելու չունի, և եկել է պահը ցույց տալու, թե տարածարջանում ով է գլխավորը: Ամենացուցադրական ձևով կարելի է դա անել` պատերազմ հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ ժամանակ Թուրքիան կորոշի` երբ սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել և երբ ավարտել: Ուրիշ սցենարներ պատերազմը վերսկսելու, այդ թվում Ադրբեջանի սեփական նախաձեռնությամբ, անհնար է: Դրանով հանդերձ, ԱՄՆ-ն և Ռուսաստանը իրական ակտիվություն չեն ցուցաբերի, քանի որ կուզենային ներքաշվել Թուրքիայի հետ կոնֆրոնտացիոն հարաբերությունների մեջ: Պետք է հասկանալ, որ Թուրքիայի ազդանշանները բոլորովին կապ չունեն հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հետ: Թուրքիան որոշում է իր աշխարհաքաղաքական արմատական հարցերը: Այսպիսով, լուսացույցն Անկարայում է, իսկ ո՞ւմ ձեռքին է քարը:
 
Հայ-թուրքական կարգավորման ամենասկզբից էլ ես պնդում եմ, որ հայ-թուրքական կարգավորում ըստ էության չկա, տեղի են ունենում գործընթացներ` պայմանավորված բոլորովին այլ նպատականերով և խնդիրներով: Չէր կարելի Հայաստանի նման քաղաքական անտարբեր դերն ընդունել որպես իրական քաղաքականության էպատաժ և դրանով երկիրը դնել օտար նպատակների տակ: Չնայած, նույնիսկ այս իրավիճակում Հայաստանը կարող էր շատ բան շահել, եթե այժմ պահանջեր իր վարձատրությունն այս խաղում իր մասնակցության համար: Դրա վարձատրությունը կարող էր լինել անվտանգությունը և ֆինանսական օժանդակությունը: Սակայն ով կկկատարի այդ դերը դիվաանագիտության և արտաքին քաղաքականության մեջ, որն ընդգրկում է ոչ միայն դիվանագիտությունը:
 
Իրավիճակը տհաճ է, սակայն հեռու ձախողումից եւ, առավել ևս, աղետից: Պետք է հասկանալ, որհամաշխարհային պատժիչ արշավի առաջնորդները մոլորված են, թուլացած իրենց գաղափարական և կամային ողորմելիության մեջ, բոլորովին սարսափելի չեն խռովարար կորպորացիաների և հանրությունների համար, համաշխարհային արշավը զրկված է ասպետներից և գործում է բացարձակապես խղճուկ վարձկաններով”: Կճեղքենք, տղաներ:

 

29.03.10 lragir.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: