Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սեֆիլյան. -  "Սա ուղղակի հալածանք է "

 Azatutyun 11/12/08
 "Ժիրայր Սեֆիլյանը չի բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի բոլոր պահանջներին եւ քանի որ իրավասու մարմինները` տվյալ դեպքում արտգործնախարարությունը, ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չեն գտնում դիմողի քաղաքացիություն ստանալը, ուստի նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի դիմումը ", - այսօր  "Ազատություն " ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանն արդեն յոթ տարի փորձում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ:

Անցած նոյեմբերի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի դիմումը Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին: Սա քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Արցախյան պատերազմի վետերանի երրորդ դիմումն էր Հայաստանի նախագահին: Նախորդ երկու դիմումները մերժել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 "Պետք է հիմնավորե'ն. սա պետական գաղտնիք չէ ", -  "Ազատություն " ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սեֆիլյանը` պնդելով, որ քաղաքացիություն ստանալու իր դիմումները մերժվել են առանց որեւէ հիմնավորման: -  "Սա ուղղակի հալածանք է: Այսինքն` չենք տա քեզ, չես լսում մեզ, մենք քեզ անընդհատ ասել ենք, որ խելքդ գլուխդ հավաքի, ի՞նչ գործ ունես ընդդիմության հետ եւ այլն: Չես անի, ուրեմն քեզ այսպես կպատժենք ", - մեկնաբանեց Սեֆիլյանը:


Ռուզաննա Ստեփանյան

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: