|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ասենք թե` մերժեցիք, հետո՞ Կարինե Հարությունյան jamanak 04/12/08 «ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին հասցեագրված ձեր 18.06.2008թ. դիմումի կապակցությամբ, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, հայտնում ենք, որ 2008թ. հունիսի 18-ին ՀՀ նախագահի 18.11.2008թ. թիվ 311-Ա հրամանագրի համաձայն, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժվել է: Վարչության պետ` Ն.Մուրադխանյան»: Սա այն գրությունն է, որը հավաստում է, որ ՀՀ իշխանությունները մերժում են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը: Արդեն երրորդ անգամ: Եվ սա հաստատում է նաեւ, որ Սերժիկ Սարգսյանը ոչնչով չի տարբերվում իր քաղաքական երկվորյակից: Տարբերությունը միայն գործելու ձեւական մասով է, ոչ` բովանդակային: Հարցն այն է, որ Ռ.Քոչարյանը ազատամարտիկի` քաղաքացիություն ստանալու դիմումը մերժում էր դիմումի օրվանից մեկ տարի հետո միայն եւ ըստ համապատասխան օրենքի` Սեֆիլյանը կրկին կարող էր դիմել դրանից մեկ տարի անց միայն: Այսինքն` ստացվում էր, որ տարին մեկ դիմելու` իր իրավունքից օգտվելու փոխարեն Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու դիմում էր ներկայացնում երկու տարին մեկ: Իսկ Սերժիկ Սարգսյանը Սեֆիլյանի դիմումը մերժեց այն ներկայացնելուց հինգ ամիս հետո եւ այդ մերժման մասին գրությունը ուղարկեց Սեֆիլյանի բնակարան` այն դեպքում, երբ նույն` Ռ.Ք. ժամանակ, Սեֆիլյանի դիմումի պատասխանը մի կերպ կորզում էին նախագահականից: «Ի տարբերություն Քոչարյանի` սա ավելի օպերատիվ է», -հումորով նկատեց ազատամարտիկը: Հայտնի է, որ նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանը, ով ձերբակալվեց 2006-ի դեկտեմբերի 9-ին եւ ազատ արձակվեց 2008-ի հունիսի 9-ին` ուղիղ մեկ տարի վեց ամիս հետո, քաղաքացիություն ստանալու համար դիմել է նաեւ Ղարաբաղի իշխանություններին: Վերջիններս դեռեւս լռում են: Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով` Ղարաբաղի իշխանությունների ուժերից վեր է իր պահանջը. «Նրանք սրանց ենթականերն են, չէ՞: Ո՞նց կհամարձակվեն շեֆին (Սերժիկ Ս.-ին.- Կ.Հ.) հակառակ քայլեր անել»: Ինչպես ասում են` փաստերն իրենք են իրենց մասին խոսում: Իսկ այս դեպքում` միանշանակ են եւ գործող ռեժիմի վախը, եւ նույն ռեժիմի անբարոյականությունը, եւ այդ անբարո վարքագծի շարունակական դրսեւորումները: Մի անգամ, կարծես, գրել եմ հայտնի պատմության մասին, թե ինչպես է ձուկը ձկանն ասում. «Դենը պառկի: Մյուսն էլ թե. «Վո՞ւրդի պառկեմ, հեր օրհնած: Չի՞ս տեսնում` երկուսս էլ մէ թավի մեջ ինք տապակվում»: Հիմա` ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին վերջին տասը տարվա ընթացքում երրորդ անգամ մերժելուն. Սերժիկ Սարգսյանը չէր էլ կարող այլ կերպ վարվել, քանի որ տասը տարի իր երկվորյակ Ռ.Ք.-ի հետ նույն «թավի» մեջ անօրենություններ գործելուց, իսկ հիմա էլ` նրա հետ միասին` Համաժողովրդական Շարժման շնորհիվ բացահայտվելուց հետո այլ ճար չունի, քան շարունակել վերջին տասը տարվա` հայահալած-հայատյաց քաղաքականությունը: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: