|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սէֆիլյան. «Դավաճաններին պատժելու ենք» 2009/07/11 Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Մեդվեդեվի, Օբամայի եւ Սարկոզիի երեկվա հայտարարությունը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանն աննախադեպ է համարում: «Ղարաբաղի վերաբերյալ այդ մակարդակով միացյալ հայտարարություն մինչ օրս տեղի չէր ունեցել: Իրավիճակը մտահոգիչ է եւ վտանգավոր այն իմաստով, որ այդ արագությունն ու ակտիվությունը պատճառ կարող են լինել, որ մենք մտահոգվենք»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Սէֆիլյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Մենք
հորդորում
ենք
Հայաստանի
եւ
Ադրբեջանի
նախագահներին
վերանայել
այն
տարաձայնությունները,
որոնք
առկա
են
նրանց
միջեւ
եւ
վերջնական
համաձայնություն
տալ
հիմնարար
սկզբունքներին,
որը
կարտացոլի
խնդրի
համապարփակ
կարգավորումը»,-
ասել
են
նախագահները: Ժիրայր Սէֆիլյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են զիջումների գնալ. «Նրանք ամեն ինչի էլ գնացող են: Համոզված եմ, որ նրանք իրենց իշխանությունը պահելու համար ամեն ինչի ունակ են, սակայն այն կարծիքին եմ, որ աշխարհաքաղաքական խնդրի շուրջ համաձայնության շուտ չեն գա, եւ հնարավոր է, որ այդ բանակցությունները ձգձգվեն»: Իսկ ի՞նչ կարելի է անել, որպեսզի բանակցությունների արդյունքն ի վնաս Հայաստանի չլինի: «Շատ բան կարելի է անել, սակայն գլխավոր անելիքը Հայաստանում իշխանափոխություն անելն է: Բերելու այնպիսի իշխանություն, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ չլինի ամեն ինչ ծախելու: Քանի դեռ այդ որակի մարդիկ են նստած ղեկին, շատ վտանգավոր է: Բայց հնարավոր է, որ մինչ իշխանափոխությունը Ղարաբաղյան խնդիրը լուծվի ի վնաս Հայաստանի: Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել: Խնդիրն այսպես է լուծվելու. եթե այդ մարդիկ համարձակվեն խոսքից գործի անցնել, համոզված եմ, որ մեր ժողովուրդն այդ դավադիր ձեռքը կտրելու է: Եւ եթե այսօր ասում են, որ Հայաստանի ժողովրդին այլեւս ընդհանրապես չի հետաքրքրում Ղարաբաղյան հարցը, ես համոզված եմ, որ դա թյուրիմացություն է: Եթե այսօր սոցիալական ծանր պայմանների պատճառով մեր ժողովուրդը հետին պլան է մղել Արցախյան խնդիրը, դա չի նշանակում, որ միշտ այդպես է լինելու: Շարունակելով` ասեմ, որ Արցախում չի գտնվելու որեւէ հրամանատար կամ պետական գործիչ, որը կասի, որ մենք որեւէ տարածք պետք է տանք Ադրբեջանին: Իսկ այսպիսի իրավիճակի դեպքում գործնականին անցնելու հարց չեմ տեսնում: Վնասը, որ մենք կրում ենք, միջազգային դաշտում է: Այն, որ հակառակորդն է ագրեսոր, պարզ է, սակայն այս ապիկար ռեժիմի պատճառով մենք ենք համարվում ագրեսոր: Վաղը, եթե իշխանափոխությունից հետո փորձենք ամեն ինչ տեղը դնել, մեծ ճիգեր են պահանջվելու մեզանից: Բարդությունն ու վնասը ես սրա մեջ եմ տեսնում: Ով համարձակվի որեւէ դավաճանական քայլ անել, մենք նրան պատժելու ենք եւ համարելու դավաճան»,- ասաց Սէֆիլյանը:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: