|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
«Հայկական հարցի լուծումը պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ, ինքնին անհեթեթ է»
«ՈԳԻ
ՈՒՆԵՑՈՂԻ
ՁԵՌՔԻՆ
Է
ԶԵՆՔԸ
ԴԱՌՆՈՒՄ
ԶԵՆՔ»
ԹՂԹ.
-Պատմաբանների,
վերլուծաբանների,
մտավորականների,
լրագրողների,
պարզապես
մտածող
մարդկանց
մեջ
քիչ
չեն
նրանք,
ովքեր
կարծում
են,
թե
1915-ի
ցեղասպանության
մեջ
մեղավորության
մեր
չափաբաժինն
ունենք
նաև
հայերս։
Համամի՞տ
եք
նման
տեսակետին։
ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ -Պարոն Յազըճյանի ձևակերպումներին լիովին համամիտ լինելով` ուզում եմ շեշտել, թե մեր ազգային ողբերգությունում որն է մեր պատասխանատվությունը։ Մենք պարզապես չունեինք պետականություն` դրանից բխող բոլոր հետևանքներով, չկային ծրագիր, բանակային կառույց, համախմբում, երբ անգամ տարաբևեռ շահեր կարող էին հետամտել հայության «կովկասյան», «տաճկական» և մյուս հատվածները։ Նույնիսկ հիմա` մեր պետության անկախության «չափահասությանն» (18-ամյակին) ընդառաջ, ցավով պիտի արձանագրենք, որ հայոց պետականությունը դեռևս չի կայացել։ Հայտնի կեղծիքներով ընդունված Սահմանադրության գլխավոր դրույթները, օրինակ, թե «ՀՀ-ն իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է», մնում են թղթի վրա։ Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքացիական դաշտում ոմանք իրենց օրենքից վեր են դասում, բոլորս էլ գիտենք այդ օլիգարխներին, արտոնյալներին, մենաշնորհատերերին։ Ժողովրդի զգալի մասն իր օրինական իրավունքները չի կարող պաշտպանել, չարած հանցանքի համար կարող է պատժվել, իսկ այն փոքր մասը, եթե անգամ բռնվում է հանցանքի վայրում, պատասխանատվություն չի կրում իր կատարածի համար։ Այսինքն, նախ մենք մեր պետության ներքին ուժեղացման, հզորացման խնդիր ունենք, որպեսզի կարողանանք հետամուտ լինել Հայ դատի արդար լուծմանը։ Մեր առաջնային խնդիրը համակենտրոնանալն է ներքին խնդիրների վրա` հիշելով Նժդեհին. «Հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը»։ Իհարկե, կարելի է ասել, որ արցախյան պատերազմի ինչ-որ փուլում մենք կրկնակի ուժեղ էինք, քանի որ նաև արդար էինք, բայց այժմ մեր խնդիրը ներքին հզորացումն է, որը, ցավոք, արդեն 18 տարի իրականություն չի դառնում։ Սրա արդարացումը չպետք է լինի, որ մենք նորանկախ պետություն ենք։ Ի՞նչն ենք նորանկախ, արդեն 18 տարվա պետություն ենք։ Մենք պետք է Սասունցի Դավթի արագությամբ` ժամ առ ժամ հզորանանք։ Մի կարևոր նրբություն եմ ուզում հիշատակել. ինչու ենք միայն Ամերիկայի նախագահին պարտադրում, որ արտասանի «ցեղասպանություն» բառը, իսկ Ռուսաստանի, Չինաստանի նախագահներից դա չենք պահանջում։ Համապատասխան երկրների խորհրդարանների միայն խորհրդանշական որոշումներն են իբրև թե մեզ թևավորում։ Բայց այդ պետությունների ընթացիկ քաղաքականություն վարողներից ու գործադիր իշխանություններից, միջազգային դատական կառույցներից այդ բանը չենք պահանջում։ Արժևորում եմ, իհարկե, ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը, բայց դա մեր թիվ մեկ խնդիրը չէ, այլ մեր ներքին հզորացումն է, նժդեհարժան պետության կերտումը։
Գ. ՅԱԶԸՃՅԱՆ -Իհարկե, ազգը հավաքականություն է, մարդկանց ամբողջականություն, ու նրա խնդիրները հասկանալու համար պետք է ուսումնասիրել նրա փոքրիկ բջիջը` մարդուն։ Այս ամենը մի պահ վերացարկենք մեզ վրա։ Եթե իմ դիմադրողականությունն ուժեղ է, ապա բազմաթիվ բացիլներ, բակտերիաներ ինձ վրա չեն կարող ազդել։ Բայց երբ այդ դիմադրողականությունը թույլ է, մեկ բացիլն անգամ տանում է մահվան։ Մեր պատմագիտությունն այսօր չունի երկու կարևոր գործոններ` փիլիսոփայական և հոգեբանական արժևորումը։ Մենք ընդամենը 25 տարվա ընթացքում ունեցել ենք չորս շատ ուժեղ, համազգային ցնցում` երեքը Թուրքիայում (համիդյան, Կիլիկիայի ջարդեր և ցեղասպանություն), չորրորդը` Կարսի անկումը։ Այս բոլորի մեջ տեսնում եմ մի ընդհանրական գիծ. թուրքերը կատարել են իրենց գործը` թուրքն անում է իր թրքությունը, վրացին` վրացիությունը, ադրբեջանցին` ադրբեջանցիությունը։ Բայց երբ մեր դիմադրողականությունը թուլացնում ենք, թուրքը կարողանում է հաղթել նույնիսկ չնչին թվաքանակի դեպքում։ Երբ ես դիտում եմ Հայոց ցեղասպանության արխիվային տեսագրությունները, որոնցում հինգ հազար հայի տառացիորեն մորթում է ընդամենը քսան ժանդարմ, ամոթից գետինն եմ մտնում։ Նույնիսկ, եթե մահացողները երեխաներ են ու կանայք, կարելի էր, չէ՞, հարձակվել նրանց վրա, թեկուզ 300 զոհ տալ, բայց փրկվել։ ՈՒրեմն, այստեղ սկսվում է հոգեբանական անպաշտպանվածությունը։ Ասում են` զենք չունեին, բայց զենքը ոգի ունեցողի ձեռքին է դառնում զենք։ Այսինքն, զենքը որոշիչ չէ, անհրաժեշտ պայման է, բայց ո՛չ որոշիչ։ Էականը ոգի ունենալն է։ Ես իրատես եմ և այսօր աղետ եմ կանխատեսում, քանի որ հոգեբանական մեր պաշտպանությունն անընդհատ թուլացնում են։ Այսօր մենք ունենք ինքնության խնդիր։ ՀՀ նախագահը նոր ազգաբանական տերմին է հորինում, ասելով, թե կրոնական, լեզվական տարբերությունները չէ, որ որոշում են ազգությունը։ Է՜, ի՞նչ մնաց։ Հիշենք Խաչատուր Աբովյանի, Համո Սահյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց խոսքերը լեզվի ու կրոնի մասին։ Մեր մտավորականությանը ես մեղադրում եմ պնակալեզության, դատարկախոսության ու անտարբերության համար։ Հայկական հարցի մեջ հայոց պատասխանատվությունը որքա՞ն է։ Ախր մենք ինչո՞ւ ենք թույլ տվել այդ ամենը, ինչո՞ւ մեր հոգեբանությունն այդքան թույլ է գտնվել։ Բայց ամենաողբերգականն այն է, որ ոչ միայն այն ժամանակ, այլև հիմա էլ խոցելի ենք։ Մենք ունենք երևութական մի պետություն, որտեղ մարդիկ իրենց հանգիստ, անվտանգ չեն զգում։ Քարոզչություն է տարվում, թե այսօրվա թուրքերը հայերի եղբայրները, այրունակիցներն են, ինչը բթացնում է մեզ։ 1909-ի կոտորածն անգամ մենք չենք վերլուծել։ Իսկ ընդամենը վեց տարի անց թուրքերն իրականացրին ցեղասպանությունը։ Գ.
ՂԱԶԱՐՅԱՆ
-Կարող
է
թվալ,
թե
խիստ
է
ասված,
բայց
փաստերն
իրենք
են,
որքան
էլ
ցավոտ,
սակայն
ամենահամոզիչ
փաստարկները`
անվերջ
դասեր
քաղել
ստիպող...
ՈՒնենալ
զորեղ
պետականություն`
երիցս
ամրակայված
ներքին
միաբանությամբ,
արդարությամբ
և
բարձրագույն
գաղափարաարժեքային
կողմնորոշումներով,
վերջնամշակել
և
կիրառել
Նժդեհի
պատվիրանած
ԱՐԻՆԵՐԻ
ԱՎԵՏԱՐԱՆԸ`
հիմոց
հիմք
ընդունելով
նրա
իսկ
կարևորած «Ինքնապաշտպանությունը»,
որպես
մատաղացուի
բարդույթը
մեկընդմիշտ
բացառող`
հիրավի
կրավորամերժ
«կրոն,
որ
թե՛
ժողովուրդների
և
թե՛
սրանց
Աստվածների
գոյությունն
է
ապահովում»։
Մանավանդ
որ
ունենք
դրա
թարմ
ու
փայլուն
նախօրինակը`
ի
դեմս
մեր
նորագույն
պատմության
աստեղային
ժամի`
հաղթառատ
1993-ի,
երբ
մեր
իրոք
նորանկախ
պետության
նորաստեղծ
բանակն
ազատագրեց
Հայոց
Արևելից
կողմանց
միանգամից
6
շրջաններ (իսկ
նույն
տարում
ընդունված`
ՄԱԿ-ի
ԱԽ
չորս
բանաձևերն
անգամ
ի
զորու
չեղան
կասեցնելու
պատմական
արդարության
վերականգնման
գործը,
և
ամենևին
հոխորտանք
չէր,
այլ
սեփական
ուժածին
իրավունքի
և
իրավածին
ուժի
գիտակցումից
հրաբխող
մշտարդիական
կարգակոչ,
հրապարակված
ելույթը
հաղթական
ՊԲ-ի
հրամանատար
Սամվել
Բաբայանի.
«Թող
մեզ
չվախեցնեն
ո՛չ
Թուրքիայով,
ո՛չ
Ռուսաստանով,
ո՛չ
էլ
Ամերիկայով»։ Պատրաստեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: