| |
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎՐԴՈՎՎԵԼ
Է
Իսկ
Թեղուտի անտառները
շարունակվում
են
հատվել

Հարցազրույց «Էկո
դար»
հասարակական
կազմակերպության
ղեկավար,
Թեղուտի
պաշտպանության
նախաձեռնող
խմբի
անդամ
Հրայր
Սավզյանի
հետ:
- Ինչո՞վ
ավարտվեց
Թեղուտի
անտառահատման
դեմ
ձեր
պայքարը:
- Բարեբախտաբար
կամ
դժբախտաբար
չի
ավարտվել:
Մենք
հայցով
դիմել
էինք
Վարչական
դատարան,
մերժում
ստացանք,
բողոքարկեցինք,
էլի
մերժում
ստացանք:
- Ի՞նչ
հիմնավորմամբ
էին
մերժումները:
- Այն,
թե
մենք
իբր
շահագրգիռ
կողմ
չենք:
Բողոքարկեցինք
Վճռաբեկ
դատարան,
որը
ընդունեց,
որ
3 հայցորդներից
մեկը`
իմ
կազմակերպությունը
կարող
է
հայցվոր
դառնալ:
Մեր
կանոնադրության
մեջ
գրված
է
բնության
պաշտպանության
մասին,
եւ
ես
կարող
եմ
դիմել
դատարան:
Մի
խոսքով,
վարչական
դատարանում
վարույթ
ընդունվեց:
Հենց
առաջին
օրը
դատավոր
Արծրուն
Միրզոյանն
առանց
կողմերի
կարծիքը
լսելու
որոշում
կայացրեց`
արագացված
կարգով
քննություն
իրականացնելու
վերաբերյալ:
Մյուս
օրն
էլ`
մարտի
24-ին,
առանց
կողմերին
լսելու
վճիռ
հրապարակվեց
այն
մասին,
որ
«Էկո
դար»
կազմակերպությունը
շահագրգիռ
կողմ
չէ:
Աբսուրդ
մի
բան:
Մենք
էլի
բողոքարկել
ենք
Վճռաբեկ
դատարան:
- Հայցն
ի՞նչ
բովանդակություն
ունի:
- Մի
շարք
որոշումներ,
որոնց
հիման
վրա
թույլատրվել
է
հանքի
շահագործումը,
մենք
համարում
ենք
ապօրինի
եւ
պահանջում
ենք,
որ
դրանք
առոչինչ
ճանաչվեն,
որով
կկասեցվի
ծառահատումների
ընթացքը,
եւ
վտանգավոր
թափոնների
հարցը
կլուծվի:
- Ի՞նչ
ընթացքում
են
շինարարական
աշխատանքները:
- Ճանապարհային
ենթակառուցվածքներն
են
կառուցվել
եւ
ֆաբրիկայի
հիմնափոսն
է
փորվել:
Իրենց
տվյալներով,
50 հա-ից
ավելի
անտառ
է
հատվել:
- Ի՞նչ
եք
անելու
առաջիկայում:
- Օրհուսի
կոմիտե
գոյություն
ունի,
որը
վերահսկում,
հետեւում
է,
թե
ինչքանով
է
ի
կատար
ածվում
Օրհուսի
կոնվենցիան
Հայաստանում,
որին
ՀՀ-ն
եւս
միացել
է:
Մենք
բազմաթիվ
նամակներ
էինք
գրել
նրանց,
եւ
Կոմիտեն
մեր
բողոքները
քննության
էր
վերցրել:
Մեզ
հրավիրեցին
Ժնեւ,
որտեղ
ՀՀ
կառավարության
ներկայացուցիչն
էլ
էր
եկել:
Հիմա
սպասում
ենք
հունիսին
կամ
սեպտեմբերին`
իրենց
հաջորդ
նիստի
ժամանակ,
երբ
դիրքորոշում
կհայտնեն:
Նրանք
սպասում
էին
վճռի
հրապարակմանը:
Բայց
հիմա
փաստորեն
արդարադատության
մատչելիության
իրավունքն
է
ոտնահարվել,
ինչը
Օրհուսի
կոնվենցիայի
խախտում
է:
- Հիմա
ծառահատումները
շարունակվո՞ւմ
են
Թեղուտում:
- Պասիվ
հատումներ
են
գնում,
որովհետեւ
ֆինանսավորում
այդպես
էլ
չհաջողվեց
ստանալ:
Չնայած
«ՎՏԲ»
բանկը
2 տարի
է
խոստացել
է
300 մլն
դոլարի
չափով
վարկ
տրամադրել
«ԷյՍԻՓԻ»
ընկերությանը,
բայց
չի
անում:
«Վալեքս»
ընկերությունն
իր
ներքին
ռեսուրսներով
է
այդ
աշխատանքներն
իրականացնում:
- Ի՞նչ
եք
անելու
առաջիկայում`
ծառահատումներն
արգելելու
ուղղությամբ:
- Հիմա
փորձ
ենք
անում
«ՎՏԲ»
բանկի
հետ
բանակցել:
Մենք
կներկայացնենք
մեր
մտահոգությունները`
հանքի
հնարավոր
շահագործման
հետեւանքով`
հիշեցնելով,
որ
գործը
դատարանում
է,
որպեսզի
բանկը
չֆինանսավորի:
- Բացի
Թեղուտից,
ուրիշ
ի՞նչ
խնդիրներով
է
զբաղվում
ձեր
կազմակերպությունը:
- Մենք
մասնակցում
ենք
նաեւ
«Փրկենք
ՈՒսանողական
այգին»
նախաձեռնությանը
եւ
փորձում
ենք
որոշ
չափով
կանխել
Ագրարային
համալսարանի
դիմացի
այգում
տեղի
ունեցող
շինաշխատանքները:
Մի
քանի
օրից
ստորագրահավաքը
կավարտվի,
եւ
այդ
փաստաթուղթը
կուղարկենք
երկրի
առաջին
դեմքերին:
Գնացել
ենք
Երեւանի
քաղաքապետ
Գագիկ
Բեգլարյանի
մոտ:
- Եվ
ի՞նչ
էր
ասում
Բեգլարյանը:
- Նա
ասաց,
թե
պատրաստ
է
մի
խոստում
տալ,
որ
այսուհետ
կանաչ,
հանրային
տարածքներում,
իր
բառերով
ասած`
«կատլավան»
չի
փորվի:
Թե
ինչ
է
«կատլավանը»,
երեւի
ինքը
գիտի
միայն:
Բայց
նա
անընդհատ
ասում
էր`
եկեք
համագործակցենք:
Երբ
մենք
հարցադրում
արեցինք,
որ
արդեն
շատ
վատ
է
վիճակը,
միգուցե
մեխանիզմ
մշակվի,
որ
անօրինական
կառույցները
քանդվեն,
որպեսզի
այգիները
ստանան
իրենց
նախկին
տեսքը`
կատարելով
նախկին
ֆունկցիաները,
այդտեղ
քաղաքապետը
վրդովվեց,
ասաց,
թե
անհնար
է,
բավարարվեք
իմ
խոստումով:
Կոնկրետ
այդ
այգու
մասով
ասաց,
որ
անհնար
է
դադարեցնել
շինարարությունը,
քանի
որ
ինքն
արդեն
ստորագրել
է
թղթերը:
Ավելին`
մեզ
էլ
մեղադրեց
ինչ-որ
քաղաքական
նպատակներ
ունենալու
մեջ՝
իբր
թե
փորձում
ենք
վարկաբեկել
իրեն:
- Դուք
ավելի
շատ
էկոլոգիական
հարցերով
եք
զբաղվում,
բայց
անդամագրվել
եք
«Սարդարապատ»
շարժմանը:
Ինչո՞ւ:
- Ես
ոչ
թե
որպես
«Էկո
դար»
կազմակերպության
ղեկավար
եմ
անդամակցում
«Սարդարապատին»,
այլ
որպես
ՀՀ
քաղաքացի:
Ինչո՞ւ,
որովհետեի
տեսնում
եմ,
որ
էկոլոգիական
խնդիրների
լուծումը
բացառապես
քաղաքական
դաշտում
է
գտնվում:
Մենք
լավ
գիտենք,
որ
այդ
արմատները
գնում
են
դեպի
կառավարություն:
Կասկածներ
ունենք,
որ
նույն
Թեղուտի
գլխավոր
բաժնետերերը
մեր
երկրի
առաջին
դեմքերն
են:
Ինձ
իսկապես
մտահոգում
է
երկրի
այս
ճգնաժամային
վիճակը,
որը
կապված
չէ
միայն
ֆինանսատնտեսական
ճգնաժամի
հետ:
Այն
ուղիները,
որ
փնտրում
է
Ժիրայր
Սեֆիլյանը`
դուրս
գալու
այս
նյութապաշտական
իրավիճակից,
ինձ
շատ
հոգեհարազատ
են:
Այս
հոգեւոր,
բարոյական
դեգրադացիան,
որը
գոյություն
ունի,
պետք
է
վերացնել:
«Սարդարապատում»
կա
դրված
նաեւ
համախմբման
խնդիրը,
որպեսզի
այն
փոքրաթիվ
մտավորականները
եւ
հայրենասեր
ուժերը,
որոնք
բնակվում
են
Հայաստանում
եւ
Սփյուռքում,
կարողանան
ինչ-որ
նախաձեռնության
մեջ
համախմբվել
եւ
միասին
գործել:
Մեր
մտավորականների
մի
մասը
ստրկամտորեն
սպասարկում
է
իշխանությունների
շահերը,
իսկ
մյուս
մասը
արտագաղթի
ճանապարհն
է
բռնել:
Հ.
Գ.
«ՉԻ»
տեղեկություններով,
Ուսանողական
այգում
փորված
հսկա
փոսերից
մեկը
հեղինակել
է
ՀՀ
գլխավոր
դատախազ
Աղվան
Հովսեփյանի
որդին,
որը
«Յոլկի-պալկի»
հայտնի
սրճարանի
իրական
սեփականատերն
է:
Սակայն
դատախազի
մամլո
խոսնակ
Սոնա
Տռուզյանը
հերքեց
դա`
ասելով,
որ
դատախազն
ու
իր
որդին
կապ
չունեն
ոչ
փոսի,
ոչ
էլ
սրճարանի
հետ:
ԹԱԳՈՒՀԻ
ԹՈՎՄԱՍՅԱՆ
chi.am
12.05.10 |