|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ԼԻՆԵԼ ԼՈՒՐՋ ԵՎ ԿԻՐԹ ԶԻՆՎՈՐ
Նախկին ազատամարտիկն առաջարկում է «ժամանակին զենքը ցած դնել», որպեսզի կարողանալ կերտել «առաքինի Հայաստան»: Վերջին
շրջանում
պատերազմական
գործողությունների
հավանական
վերսկսման
մասին
շրջանառվող
խոսակցությունները
բնավ
դուր
չեն
գալիս
արցախյան
ազատամարտի
մասնակից,
ներկայումս
«Սարդարապատ»
շարժման
համակիր
Արամ
Մանուչարյանին:
Իբրեւ
պատերազմի
թոհուբոհով
անցած
մարդ
եւ
բավականին
լուրջ
վերլուծաբանների
հետ
զրույցներից
նա
ներկայումս
բացառում
է
պատերազմի
վերսկսման
հնարավորությունները:
Իսկ
նման
խոսակցությունները
համոզված
է,
որ
շրջանառվում
են
հատուկ
նպատակներով.
«Օգտագործելով
նաեւ
Ալիեւի
ռազմատենչ
հայտարարությունները՝
այստեղ
փորձում
են
վախի
մթնոլորտ
ստեղծել՝
այդպիսով
շեղելով
հանրության
ուշադրությունը
բոլոր
այլախոհ
մոտեցումներից
եւ
ավելի
ամրապնդելով
սեփական
իշխանությունը:
Այդ
թեմայով
խոսում
են
նաեւ
միջին
օղակի
պաշտոնյաներ՝
ցանկանալով
մեկ
աստիճան
բարձրացնել
իրենց
չերեւացող
դիրքը:
Բայց
թե
առաջինները,
թե
դատարկ-դատարկ
խոսողները
չեն
հասկանում,
որ
այդպիսով
պատերազմ
են
հրահրում»:
Մեր
զրուցակիցը
կոչ
է
անում
արցախյան
պատերազմից
դասեր
քաղել
եւ
«առաքինի
Հայաստան
կերտել»:
Իրար
կոկորդ
կրծելու
կամ
կոնյունկտուրայի
շահերը
սպասարկող
լուրեր
տարածելու
փոխարեն՝
պատկան
մարմիններին
խորհուրդ
է
տալիս
հանրությանը,
հատկապես
երիտասարդներին,
դաստիարակել
կերպարներով,
որոնք
կարող
են
իրական
զինվորի
իդեալ
լինել
եւ
երիտասարդների
մեջ
ոգին
բարձր
պահել:
«Երբ
մարդը
ձեռքը
զենք
է
վերցնում՝
շատ
հեշտ
է,
բայց
այն
վայր
դնելը
բավականին
դժվար
գործ
է:
Բայց
դրանով
հասարակություն
է
կերտվում:
Մեկը
զենքը
վերցնում
է
եւ
երբեք
վայր
չի
դնում,
մյուսը
վերցնում
է,
որ
հետո
վայր
դնի,
բայց
առաջինին
տեսնելով՝
ինքն
էլ
վայր
չի
դնում:
Իսկ
երրորդը
կարողանում
է
ժամանակին
այդ
զենքը
ցած
դնել՝
իր
մեջ
հաղթահարելով
զենքի
նկատմամբ
գայթակղությունը,
հասկանալով,
որ
ինքն
էլ
մնացյալի
նման
մահկանացու
է
եւ
իրավունք
չունի
աստվածային
վճիռներ
կայացնելու՝
մարդուց
կյանք
խլելու
կամ
այն
նվիրելու:
Նման
կեցվածք
կարողանում
են
դրսեւորել
միայն
լուրջ
եւ
կիրթ
զինվորները:
Աստված
մի
արասցե,
եթե
վաղն
ինչ-որ
վտանգ
եղավ,
առաջինը
հենց
այդ
մարդիկ
են
զենք
վերցնելու
եւ
գնալու
առաջին
գիծ»,-
ասում
է
Արամ
Մանուչարյանը:
Ըստ
մեր
զրուցակցի,
պատերազմով
անցած
ժողովրդի
մոտ
շատ
դժվար
է
կերտվում
«ճիշտ
հասարակություն»,
քանզի
զենքի
նկատմամբ
գայթակղությունները
շատ
մեծ
են
լինում.
«Եվ
այսօր,
որ
մեր
հասարակությունն
այս
վիճակում
է,
դա
հենց
պատերազմի
շարունակությունն
է,
որովհետեւ
զենք
վերցնողներից
շատերը
մինչ
օրս
այդ
զենքը
ցած
չեն
դրել:
Այս
բանդիտական
ռազբորկաները,
զինված
«թիկնազորները»
եւ
այլն,
դրա
հետեւանքն
են»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ aravot.am 22.04.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: