Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժ. Սեֆիլյան. «Երբ երկրի առաջին դեմքն անընդհատ զիջումներից է խոսում, գերտերությունների գնահատականը այս կերպ պետք է լինի»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի կատարած հայտարարությանը՝ ասել է, թե նման ձևաչափով արդեն երկրորդ անգամն է հայտարարություն արվում, բայց այս անգամ՝ ավելի վատ տարբերակով, քանի որ ավելացվել է «օկուպացված» բառը։

-Այս բոլորի պատճառը, իմ համոզմամբ, մերօրյա ռեժիմի պարագլուխների ապիկար, ապաշնորհ, հակահայ քաղաքականությունն է։ Երբ երկրի առաջին դեմքն անընդհատ զիջումներից է խոսում և խոստանում է չվերաբնակեցնել ազատագրված տարածքները, բնականաբար, գերտերությունների ներկայացուցիչների կողմից գնահատականը այս կերպ պետք է լինի,-նշել է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ ազատագրված տարածքները մեր հայրենիքի մասնիկն են, և դրանք թշնամուն հանձնելը նշանակում է Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկել։

7or.am 29.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: