|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Տիգրան Խզմալյան. «Կհաղթեն այն քաղաքական կուսակցությունները, ովքեր կապավինեն աշխատավոր ժողովրդին»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը «7օր»-ին ասել է, թե ոչ թե շարժումները պետք է քաղաքական հենարան փնտրեն գործող քաղաքական կուսակցությունների մեջ, այլ կկայանան և կհաղթեն այն քաղաքական կուսակցությունները, ովքեր կապավինեն իրական հենարանին։ -Հենարանն աշխատավոր ժողովուրդն է, մարդիկ, ովքեր բարիքներ են ստեղծում, ովքեր անտեսված են, որոնց մասին ընդհանրապես չեն խոսում, չի գրվում՝ գյուղացիները, բանվորները՝ մարդիկ, ովքեր ստեղծել են և պահում են այս երկիրը։ Մեր ամենօրյա կյանքում և պատերազմի դաշտում ո՛չ էստրադայի կեղծ աստղիկները, ո՛չ կեղծ քաղաքական գործիչներն իրենք չեն հենրանը,-նշել է Տ. Խզմալյանը՝ հավելելով, որ այն քաղաքական ուժը, որը կգիտակցի սա և որն իր վրա պատասխանատվություն կվերցնի ներկայացնել ժողովրդին՝ բանվորներին, գյուղացիներին, անտեսված մտավորականներին, նա էլ կառաջնորդի ստեղծված և ստեղծվելիք շարժումներն ու քաղաքացիական հասարակությանը։ 7or.am 11.06.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: