Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժողովուրդն Ու Իշխանությունը Կապ Չունեն Իրար Հետ

 lragir.am 14/10/08

Պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում Ս.Դ.Հ.Կ անդամ Վահան Շիրխանյանը հոկտեմբերի 14-ին Հայելի ակումբում պաշտպանության մեկ այլ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի խոսքին արձագանքելով, թե ոչ մի նախագահ չի կարող Ղարաբաղի հարցում կայացնել որեւէ, այդ թվում տարածք հանձնելու որոշում, քանի որ վերջին խոսքը ժողովրդինն է, ասել է, թե դա շատ լավ է եւ ճիշտ, որ վճռականն իսկապես ժողովրդի խոսքն է լինելու: “Բայց ժողովուրդը եւ իշխանությունը մեզանում իրար հետ կապ չունեցող բաներ են”, ասել է Վահան Շիրխանյանը: Նա նշել է, թե կարելի է տեսնել, թե մեզ համար ինչքան աննպաստ միջազգային բանաձեւեր են ընդունվել վերջին տարիների ապաշնորհ ներքին եւ արտաքին քաղաքականության հետեւանքով, երբ եվրոպական եւ համաշխարհային կառույցները դատապարտել են Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան, կոչ են արել դուրս բերել հայկական զորքը Ադրբեջանի տարածքից:

Վահան Շիրխանյանի խոսքով, եթե աշխարհը որոշեց, որ այդ պահանջները պետք է կատարել եւ տարածքները վերադարձնել, ապա Հայաստանը չունի դրա վրա ազդելու որեւէ հնարավորություն, քանի որ հենց կտրված է իշխանության եւ ժողովրդի միջեւ կապը, իշխանությունը տարանջատվել է ժողովրդից, կորած է վստահությունը, մինչդեռ միայն հասարակական վստահության դեպքում է հնարավոր դիմագրավել այդ մարտահրավերներին:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: