Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանը և Հայկ Բալանյանը մամուլի ասուլիսում խոսել են Իրան-Հայաստան. Անտեսված հնարավորությունների տասնամյակ թեմայով: Ներկայացվեցին մի շարք տնտեսական ծրագրեր, որոնք այդպես էլ չիրականացվեցին կամ կիսատ մնացին:
 
Մասնավորապես, շուրջ երկու տասնամյակ չի լուծվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման Հայաստանի համար կենսական և ռազմավարական խնդիրը: Դա կնվազեցներ շրջափակման արդյունքում կրած վնասները և կվերածվեր կարևորագույն կոմունիկացիոն հանգույցի, կապելով Սևծովյան ավազանի երկրները Պարսից ծոցի երկրների հետ: Այս երկաթուղին Հայաստանին կհանի հումքային կցորդի և սպասարկող պետության կարգավիճակից և կվերածի արդյունաբերական համալիրներ ստեղծող, մրցունակ պետության: Այս նախագծի իրականացման հետաձգումը բացատրվում է ՀՀ իշխանությունների արտաքին գործոններից մեծ կախվածության պատճառով:
 
Առ այսօր չի գործում հայ-իրանական գազամուղը: Խողովակի տրամաչափի նվազեցումը ևս արտաքին ճնշման արդյունք է, որի հետևանքով խողովակաշարը չի կարող ծառայել որպես գազի տրանզիտային տեղափոխման միջոց, ինչը կարող էր Հայաստանին դուրս բերել էներգետիկ միակողմանի կախվածությունից:
 
Բաց թողնված հնարավորությունների շարքից է նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումը, որի դեպքում Իրանը վարկավորելու էր շինարարությունը, իսկ պարտքը մարվելու էր էլեկտրաէներգիայի տեսքով: Սակայն իշխանությունները այն փոխանցեցին Ռուսաստանին: Նույն ձևով ձգձգվում է Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի շինարարությունը:
 
Իրանը նաև հանդես էր եկել նախաձեռնությամբ և ԼՂՀ էր ուղարկել գյուղատնտեսական տեխնիկա, առաջարկելով նաև պաշտոնական հանդիպում ԼՂՀ ներկայացուցիչների հետ հետագա համագործակցության համար, որին ԼՂՀ-ն դեռևս չի արձագանքել:
 
Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են նաև տարածաշրջանում թուրքական գործոնը զսպելու հարցում:
 
Տիգրան Խզմալյանի խոսքով, Հայաստանը եզակի շանս ունի Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեմ հանդես գալ: Այդ իրավունքը հիմնվում է Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման իրողության վրա, որը մեզ քաղաքական և տնտեսական այլընտրանք չի թողնում: Արցախ և Նախիջևան օտար ռազմական ներկայության հարցում Հայաստանի և Իրանի շահերը կրկին համընկնում են: Սակայն այս դիրքորոշումները պահանջում են պետական այրերից քաղաքական խիզախություն և հայաստանակենտրոն հայեցակարգ, որոնք բացակայում են արտաքին ուժերից կախված և սեփական ժողովրդին հակադրվող այսօրվա իշխանությունների մոտ:
 
Սա ևս մեկ անգամ հաստատում է բռնապետությունից ազատվելու և ժողովրդական ու ժողովրդավարական իշխանություն հաստատելու հրամայականը:

 Lragir.am 24.06.10

 

ՀՀ արտաքին քաղաքականությունը «դաբրոների» քաղաքականություն է. Սարդարապատ

«Խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից հստակ քաղաքականություն։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, դաբրոների քաղաքականություն է, երբ ուզում ես հզոր պետություններից դաբրոներ ստանալ, որ բոլորը քեզ հետ համաձայնեն։ Առերևույթ թվում է, թե դա ճիշտ քաղաքականություն է, բայց վաղ թե ուշ այդ դաբրո տվողներն իրար հետ կպայմանավորվեն և քո վզին կփաթաթեն մի լուծում, որը քեզ ձեռնտու չէ»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Հայկ Բալանյանը, միաժամանակ, նշելով, որ Հայաստանը կարող է օբյեկտից սուբյեկտի վերածվել միայն քաղաքական հստակ հայեցակարգ ունենալու դեպքում։

«Սարդարապատ» նախաձեռնության անդամներ Հայկ Բալանյանն ու Տիգրան Խզմալյանը ասուլիս էին հրավիրել՝ խոսելու հայիրանական հարաբերությունների մասին։ Անդրադառնալով Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին, Տիգրան Խզմալյանը, մասնավորապես, ասաց.

«Այս առումով մենք պնդում ենք, որ ՀՀն ունի եզակի իրավունք և անգամ պարտավորություն չմիանալու այդ հակաիրանական ճակատին, այլ հակառակը, կատարել այստեղ միջնորդի նվազագույն դեր։ Եվ այդ մեր եզակի հնարավորության և իրավունքի պատճառն այն է, որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Հայաստանը տասնամյակից ավելի գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Այսինքն, հայիրանական հարաբերություններն այլընտրանք չունեն, և դա մեզ հնարավորություն է տալիս հանդես բերել խիզախություն և նախաձեռնողականություն»։

«Իմ կարծիքով, անհրաժեշտ է հստակ ասել, որ քանի դեռ կա թուրքադրբեջանական տնտեսական և տրանսպորտային շրջափակում, Հայաստանն իր համար հնարավոր չի համարում միանալ այդ պատժամիջոցներին»,– իր հերթին շեշտեց Հայկ Բալանյանը։
Ի դեպ, վերջինս այն կարծիքին է, որ ԼՂն պետք է ընդուներ կարգավորման գործընթացում Իրանի միջնորդությունը։ «Շատ լավ առիթ էր, որպեսզի ԼՂի արտգործնախարարությունն այդ միջնորդությունն ընդուներ, այսինքն մենք կունենայինք երկու ֆորմատ, երբ Հայաստանը, պահպանելով Մինսկի խմբի հետ բանակցային գործընթացը, զուգահեռաբար կփորձեր նման մի ֆորմատով դառնալ բանակցությունների սուբյեկտ, որն առայժմ չի կատարում»,– պարզաբանեց Բալանյանը։

Tert.am 24.06.10

 

Տիգրան Խզմալյան. Վերջին տասնամյակը հայ-իրանական հարաբերություններում անտեսված հնարավորությունների տասնամյակ էր

 

Հայ-իրանական հարաբերությունների վերջին տասնամյակը կարելի է համարել անտեսված հնարավորությունների տասնամյակ։ Այս մասին հունիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։ Նրա խոսքով, հայ-իրանական հարաբերությունները կարելի է դասել համաշխարհային քաղաքականության ամենահին եւ ավանդական հարաբերությունների շարքին։

«Այդ հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն։ Խոսելով Իրանի հետ հարաբերությունների նորագույն շրջանից՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման պահից՝ մեր համար ամենադժվար տարիներին, իրանական գործոնը կենսական դեր է խաղացել հայ ժողովրդի համար, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին մարդասիրական օգնությունը իրանական սահմանով Հայաստան տեղափոխելու մեր հարեւանի պատրաստակամությունն այն ժամանակ, երբ մնացած բոլոր սահմանները փակ էին»,- նշեց Խզմալյանը։

Նրա համոզմամբ, հայ-իրանական շահերը համընկնում են շատ ոլորտներում։ «Դրանցից ամենաակնհայտը տարածաշրջանում թուրքական գործոնին հակադրվելու հրամայականն է, որտեղ մեր երկրների գերագույն շահերն, անշուշտ, համընկնում են»,-նկատեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ միաժամանակ հավելելով, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու եւ ընդլայնվելու դեռ շատ տեղ ունեն։ «Հայաստանի եւ Իրանի բաց թողնված հնարավորությունների շարքից են, օրինակ, հայ-իրանական երկաթուղի կառուցելու մասին ավելի քան 20 տարի ձգվող խոսակցությունները։ Հարց, որում մինչ օրս էական առաջընթաց չի գրանցվել, մինչդեռ երկաթուղու գործարկումը ոչ միայն հնարավորություն կտար դուրս գալ տրանսպորտային կոմունիկացիոն փակուղուց, այլ նաեւ կարեւոր դեր կունենար մեր տապալվող տնտեսության ուղղությունը փոխելու գործում»,- ասաց Խզմալյանը՝ երկրորդ մեծ բացթողում համարելով հայ-իրանական գազամուղի՝ մինչ օրս չգործելը։ «Որպես երրորդ այդպիսի խայտառակ բացթողում՝ կարելի է նշել Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի կառուցման ձգձգումը»,-նկատեց Խզմալյանը։

Ամփոփելով՝ նա հատկանշական համարեց, որ Հայաստանը, հակառակ միջազգային հանրության՝ Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման պատրաստակամության, չպետք է եւ իրավունք ունի չմիանալու նմանօրինակ գործողություններին։ «Մեր այդ իրավունքը բացատրվում է նրանով, որ հայ-իրանական հարաբերություններն այլընտրանք չունեն, եւ Հայաստանը, նախեւառաջ իր շահերից ելնելով, պետք է լավ հարաբերություններ պահպանի հարեւան Իրանի հետ»:

News.am 24.06.10

 

Հայ-իրանական հարաբերություններում արձանագրվել են մի շարք բաց թողնված հնարավորություններ

Վերջին տասնամյակում հայ-իրանական հարաբերություններում արձանագրվել են մի շարք կորցված հնարավորություններ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Այդ շարքում նա նշեց շուրջ երկու տասնամյակ չլուծվող Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման, Հայաստանի համար կենսական և ռազմավարական, խնդիրը: Ըստ նրա, այդ երկաթուղու առկայությունը Հայաստանին հումքային կցորդ և սպասարկող կարգավիճակ ունեցող երկրից աստիճանաբար կվերածի արդյունաբերական համալիրներ ստեղծող տարածաշրջանային կենտրոնի: Բացթողումների շարքում Տիգրան Խզմալյանը նշեց նաև այն փաստը, որ մինչ օրս չի շահագործվում հայ-իրանական գազամուղը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը: Ըստ նրա, Իրանը շահավետ գործարք էր առաջարկում Հայաստանին, որի դեպքում Իրանը վարկավորելու էր 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ու շահագործումը, իսկ վարկը մարվելու էր Իրանին տրամադրվող էլեկտրական հոսանքի տեսքով, ինչի արդյունքում կառույցը կմնար ՀՀ սեփականույթունը: Սակայն ՀՀ իշխանությունները գերադասեցին, կամ նրանց պարտադրվեց կայանը փոխանցել Ռուսաստանին: Խզմալյանը նշեց նաև, որ տարիներ շարունակ ձգձգվում է Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի շինարարությունը: «ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն դիմակայել օտարերկրյա քաղաքական և տնտեսական ճնշումներին, ստորադասելով ՀՀ շահերը օտար պետությունների շահերին`հանուն իրենց իշխող խմբավորման անձնական շահերի:

Տիգրան Խզմալյանը բաց թողնված հնարավորությունների շարքին դասեց նաև այն, որ վերջերս Իրանի կառավարությունը հանդես էր եկել աննախադեպ նախաձեռնությամբ` գյուղտեխնիկա ուղարկելով Լեռնային Ղարաբաղ և առաջարկելով հանդիպում կազմակերպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա համագործակցության նպատակով: «ԼՂՀ պաշտոնյաներն առ այսօր չեն արձագանքել այդ նախաձեռնության քաղաքական մասը կազմող առաջարկին»,-ասաց է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամը: Ըստ նրա, արտաքին քաղաքականության ոլորոտում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են նաև Թուրքիայի տարածաշրջանում նոր դերակատարություն ստանձելը զսպելու գործում: «Հայ-իրանական հարաբերությունները հատկապես կարևորվում են Իրանի շուրջ սեղմվող միջազգային պատժամիջոցների և ռազմական հարձակումների սպառնալիքի համատեքստում: ՀՀ-ն ունի եզակի հնարավորություն և պարտավորություն չմիանալու հակաիրանական այդ ճակատին և պահպանելու ու զարգացնելու կոմունիկացիոն, էներգետիկ ու տեխնոլոգիական կապերն Իրանի հետ: Մեր այդ իրավունքը հիմնվում է համաշխարհային հանրության լուռ համաձայնության պայմաններում տասնամյակներով Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման իրողության վրա, որը չի թողնում մեզ քաղաքական ու տնտեսական այլընտրանք»,-ասել է Տիգրան Խզմալյանը:

panarmenian.net 24.06.10

 

Полноценному сотрудничеству Армении и Ирана препятствуют ряд стран и спецслужб

 Развитию армяно-иранских отношений препятствует давление ряда стран и спецслужб, которым действующие власти не способны противостоять. Об этом сегодня на пресс-конференции заявил член инициативной группы движения «Сардарапат» Тигран Хзмалян.

 По его словам, власти Армении готовы пожертвовать национальными интересами своей страны в угоду интересам иностранных государств и личностных интересов правящей элиты. Именно по этой причине, считает Хзмалян, нынешние армяно-иранские отношения стали длинной цепью упущенных и проигнорированных возможностей. Так, отметил он, не решается вопрос строительства железной дороги Иран-Армения, которая является стратегической и жизненной необходимостью для страны.  Эксплуатация железной дороги, заметил он,    снизило бы негативные последствия блокады границ, но и превратило бы ее в важный коммуникационный узел, связав черноморское побережье с Персидским заливом, соединяясь с рынками Индии и Китая. Это в корне трансформировало бы нынешнюю деградацию экономики Армении с роли сырьевого придатка и сервисной марионетки к цели восстановления национальной промышленности, причем отечественные продукты химической и электротехнической отраслей нашли бы устойчивый рынок сбыта на Ближнем Востоке.

 Еще одной упущенной возможностью стал широко разрекламированный властями газопровод Иран-Армения, который в настоящее время не эксплуатируется. По причине внешнего давления, заметил Хзмалян, диаметр газопровода был вдове уменьшен, вследствие чего газопровод сегодня не может быть использован для транзита и вывести Армению из односторонней энергетической зависимости.

 Не менее важным фактором является и эпопея с 5-м энергоблоком Разданской ТЭЦ. Ранее, заметил он,  Иран предлагал завершить его строительство за счет выгодного кредита в $160 млн, оплата которого производилась бы выработанным электричеством, а сам энергоблок в конечном итоге остался бы собственностью Армении. Но вместо этого правительство предпочло передать этот стратегический объект в собственность России, причем по цене в два с лишним раза ниже.

 Тем же способом затягивается и строительство совместного Нефтеперерабатывающего завода в Мегри, отметил Хзмалян. Он подчеркнул, что строительство НПЗ исходит также из интересов Ирана, поскольку из-за санкций у иранской стороны нет возможности приобретения определенных технологий и техники.

 Armtoday.info 24.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: