| |
ԵԹԵ
ԱՅՍՊԵՍ
ՇԱՐՈւՆԱԿՎԻ...

«Սարդարապատ»
շարժման
նախաձեռնող
խմբի
անդամներ
Ժիրայր
Սեֆիլյանը
և
Հայկ
Բալանյանը
«Ուրբաթ»
ակումբում
ներկայացրեցին
Հայաստանի
ներքաղաքական
կյանքին
վերաբերող
իրենց
տեսակետները:
Ըստ
նրանց,
այսօր
իշխանությունների
համար
թիվ
մեկ
խնդիրն
ընտրություններին
պատրաստվելն
ու
իշխանությունն
ամեն
գնով
պահելն
է,
քանի
որ
իշխանություններն
արդար
ընտրությունների
արդյունքում
չեն
հայտնվել
իրենց
տեղերում։
Իսկ
ինչ
են
առաջարկում «Սարդարապատ»
շարժման
անդամները:
Նրանք
առաջարկում
են
ստեղծել
այլընտրանքային
խորհրդարան,
սակայն
մեխանիզմ,
թե
այդ
խորհրդարանի
անդամներն
ինչպես
պետք
է
ապահովեն
իրենց
լեգիտիմությունը,
դեռևս
հստակ
չէ.
«Մենք
դեմ
ենք
հեղաշրջման
ղրղզական
տարբերակին:
Մենք
ունենք
մեր
սեփական
90
թվականի
փորձը,
երբ
ժողովրդական
արդար
պայքարի
շնորհիվ
իշխանությունը
փոխվեց:
Այսօր
ուժային
և
անվտանգության
ամբողջ
համակարգը
լծված
է
իշխանությունը
պահելու
գործին:
Եթե
ռեժիմը
որոշի,
որ
մարտի
1-ի
սցենարով
կրկին
կարելի
է
պահել
իշխանությունը,
ապա
ժողովուրդն
իրավունք
ունի
պաշտպանվելու», -
ասաց
Ժիրայր
Սեֆիլյանը:
Շարժման
անդամները
համոզված
են,
որ
եթե
այսպես
շարունակվի,
ապա
10 տարի
հետո
արտագաղթի,
սոցիալական
այլ
խնդիրների
պատճառով
Հայաստանը,
որպես
անկախ
երկիր,
վտանգված
կլինի:
Ժիրայր
Սեֆիլյանը
այսօրվա
ընտրության
իրավունք
ունեցող
մարդկանց
բաժանեց
մի
քանի
խմբերի`առաջին
խմբում
համակարգում
աշխատողներն
են,
հետո
գալիս
են
սոցիալապես
անապահով
մարդիկ,
որոնք
պատրաստ
են
կաշառք
վերցնել,
նրանց
հաջորդում
են
պոտենցիալ
վախեցողները
և
որ
ամենաանհանգստացնողն
է,
պասիվ
ընտրողների
շարքերն
են
գնալով
ավելի
ստվարանում:
Անդրադառնալով
արտաքին
քաղաքական
խնդիրներին,
Ժիրայր
Սեֆիլյանը
նշեց,
որ
գերտերություն
համարվող
ԱՄՆ-ը
Միջին
Արևելքում
կորցնում
է
իր
ազդեցությունը`
տեղը
զիջելով
Իրանին,
և
այս
վերջին
թուրքա-
իսրայելական
հակամարտության
«ցինիկ»
զարգացումները
նպատակ
ունեն
բարձրացնել
Թուրքիայի
դերն
արաբական
աշխարհումւ:
Զոհված
մարդկանց,
անկախ
նրանց
ազգային
պատկանելության,
Սեֆիլյանը
որակեց
որպես
գերտերությունների
խարդավանքների
զոհեր:
Շարժման
անդամ,
վերլուծաբան
Հայկ
Բալանյանը
հավելեց,
որ
Թուրքիան1946
թվականից,
երբ
սկսվեց
Իսրայել-Պաղեստին
հակամարտությունը,
երբեք
հետաքրքրված
չի
եղել
պաղեստինցիների
ճակատագրով,
այժմ
այս
մարդասիրական
պոռթկումն
ունի
իր
պատճառները:
Նաև
պետք
է
հաշվի
առնել
այն
հանգամանքը,
որ
համաշխարհային
մամուլը
զգալի
մասով
պաշտպանեց
Թուրքիային,
այս
ամեն
ինչը
շատ
լավ
ծրագրավորաված
սցենար
կարելի
է
համարել:
Իրականում
Իսրայելի
և
Թուրքիայի
միջև
այս
միջադեպը
լուրջ
խնդիր
չի
կարող
լինել,
նրանց
մեջ
լուրջ
խնդիր
միայն
Իրաքի
քրդերն
են:
Մնացած
հարցերում,
ըստ
Հայկ
Բալանյանի,
Իսրայելի
և
Թուրքիայի
միջև
երբեք
լուրջ
հակամարտությաուն
չի
եղել,
ընդհակառակը
Իսրայելը
նույնիսկ
Թուրքիային
աջակցություն
է
ցուցաբերում
Հայոց
Ցեղասպանության
ժխտման
հարցում:
Report.am 09.06.10
ԱՆՈւՇ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ |