Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Կեղծ ընդդիմության հայտնվելու ժամանակը հասունացել է. «Սարդարապատ» շարժում

«Սարդարապատ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Հայկ Բալանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ժամանակն է, որ երկրում հայտնվի հերթական կեղծ ընդդիմությունը։

«Դատելով մեր տխրահռչակ հայկական, ավանդական փորձից՝ յուրաքանչյուր ընտրություններից 1–2 տարի առաջ ստեղծվում է ինչոր մի կեղծ ընդդիմադիր շարժում, որը պետք է բուն ընդդիմությունից ձայներ խլի։ Մենք տեսել ենք այդպիսի շարժումներ՝ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան և մյուսներ, որոնք նախընտրական շրջանում շատ լավ «քլնգելով» իշխանություններին, իքս պահին շուռ են գալիս և պաշտպանում են իշխանությանը։ Եվ, իմ կարծիքով, արդեն ժամանակն է, որ ստեղծվի ևս մեկ նման պրոյեկտ»,– հայտարարեց Հայկ Բալանյանը։

Tert.am-ի հարցին, թե իրենք արդեն տեսնո՞ւմ են նման պրոյեկտ, Բալանյանը պատասխանեց, որ իրենք դեռ չեն տեսնում, բայց սպասում են։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ՀՅԴն կեղծ ընդդիմություն է, Հայկ Բալանյանը պատասխանեց. «ՀՅԴն ոչ թե կեղծ ընդդիմություն է, այլ կեղծ կուսակցություն»։ Բալանյանը նշեց, որ այս օրերին քննարկվում են կրթությանը վերաբերող մի շարք հիմնահարցեր, մինչդեռ ՀՅԴական նախարարներն են երկար ժամանակ ղեկավարել այդ ոլորտը։
«
Ի՞նչ է արել ՀՅԴն, ինչոր լավ բան թողե՞լ է»,– հարցրեց Բալանյանը։

Tert.am 09.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: