Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սեֆիլյան. «...դժբախտաբար, ՀԱԿը շարունակում է նույն սխալ ընթացքը»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ասել է, թե այլընտրանքային խորհրդարան ձևավավորելով՝ իրենք Հայ ազգային կոնգրեսին իրենց մրցակից չեն տեսնում։

-ՀԱԿ-ը մինչ օրս այլընտրանքային խորհրդարանի ծրագիր չի ունեցել։ Եթե լիներ, խնդրեմ, այդ ամբողջ ծրագիրն այնտեղ կլիներ։ Այս ծրագիրը կյանքի կոչելուց, համոզված եմ, ՀԱԿ-ի շրջանակներից բազմաթիվ մարդիկ  ընդգրկվելու են այս գործի մեջ։  Այստեղ մրցակցության խնդիր չկա, պարզապես դեպի ճիշտ ուղուն դուրս գալու խնդիր կա։ Մենք կարծում ենք, որ այս ճանապարհն է ճիշտ ուղին։ Ժամանակը ցույց կտա, թե ով  է ճիշտ,-նշել  է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ իրենք  որևէ մեկին փնովելու խնդիր չունեն, պարզապես չեն ցանկանում, որ  ՀԱԿ-ը, ժողովրդի մեծ ներուժ ունենալով, հերթական սխալը մի քանի անգամ կրկնի։

-Մենք մեր տարակարծություններն ենք հայտնում, բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք փնովում ենք։ Առիթից օգտվելով՝ ասեմ, որ մեր նախաձեռնությունը ՀԱԿ-ին մրցակից չի տեսնում։ Մենք, կարող է, ինչ-որ խորհրդատվական կամ կառուցողական քննադատություն  հնչեցնենք, սակայն՝ ո՛չ մրցակցության նպատակով, որովհետև մենք  համոզված ենք, որ եթե որևէ մեկիս հաջողվի ճիշտ ուղին գտնելով՝ օր առաջ վերջ  դնել այս ռեժիմին, մեկը մյուսին օգնելու է։ Փնովելու խնդիր չունենք։ Պարզապես մենք ուզում ենք, որ ՀԱԿ-ը ճիշտ ուղի դուրս գա, բայց, դժբախտաբար, նրանք շարունակում են նույն սխալ ընթացքը,-հավելել է նա։

7or.am 09.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: