|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ժիրայր Սեֆիլյան. «Ընտրություններով մեր երկրում որևէ լուրջ փոփոխություն՝ ի նպաստ ժողովրդի, հնարավոր չէ անել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե ՀՀ ներքաղաքական կյանքում մեկ օրակարգ կա՝ պատրաստվել ընտրություններին։ Սակայն դա, ըստ նրա, սխալ ուղի է։ -Գնալով՝ վիճակն ավելի է վատանում, և հասկանալի է դառնում, որ ընտրություններով մեր երկրում որևէ լուրջ փոփոխություն՝ ի նպաստ ժողովրդի, հնարավոր չէ անել։ 1996թ.-ից սկսած՝ կարելի է համարել, որ ընտրակեղծիք է սկսվել, և տարեցտարի կատարելագործվել է իշխող խմբի կողմից։ Եվ այսօր արդեն հասել է այնպիսի մի կատարյալ մակարդակի, որ նույնիսկ եթե ընդդիմությունը կարողնա արկղերը պահել, հնարավոր չէ մի այլ պատկեր ստանալ, քան այն, ինչը ցանկանում է իշխանությունը։ Ուստի սա պետք է ճիշտ հասկանան մեր այսօրվա ընդդիմադիր գործիչները։ Առիթից օգտվելով՝ ես ընդդիմադիր քաղաքական գործիչներին զգաստության կոչ եմ անում՝ վերանայելու իրենց տեսակետն ու դադարեցնելու այն ընթացքը, ինչի մեջ որ են,-նշել է նա։ Ժիրայր Սրֆիլյանն ասել է, թե այս իրավիճակից դուրս գալու համար «Սարդարապատ» շարժումն առաջարկում է այլընտրանքային խորհրդարան ստեղծել։ -Խոսքը բառիս բուն իմաստով այլընտրանքային իշխանության մասին է, որովհետև այսօրվա ռեժիմը ես չեմ համարում ժողովրդի իշխանություն, և խնդիր ենք դրել ձևավորել ժողովրդի իշխանություն։ Թե ինչ քայլերով ենք պատրաստվում դրան հասնել, առայժմ փակագծերն ամբողջությամբ չենք բացի։ Մենք արդեն հանձնաժողովների ստեղծման աշխատանքներն ենք սկսել, որին ականատես կլինեք առաջիկա օրերին,-հավելել է նա։ 7or.am 09.06.10
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: