Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

՚Հոկտեմբերի 13-ին “Իրավունք դե ֆակո” ակումբում “Սարդարապատ” շարժման նախաձեռնող անդամների անդրանիկ մամուլի ասուլիսը 

Այսօր ներկայացնելու ենք նոր նախաձեռնություն` «Սարդարապատ» շարժումը, որը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. 

Հայրենակիցներ 

 Այսօր կրկին, ինչպես բազմիցս պատահել է մեր պատմության ընթացքում, Հայրենիքը վտանգված է: Այժմ հայոց միջնաբերդին սպառնում է ոչ թե օտար բանակը կամ հարևանների դավադրությունը, այլ սեփական իշխանավորները, նրանց կուրացնող իշխելու տենչն ու անհագ ընչաքաղցությունը: Տարիներ շարունակ կողոպտելով ու թալանելով ժողովրդին, հանցավոր կերպով սեփականաշնորհելով ազգային հարստությունն ու բաշխելով այն մի քանի անձանց միջեւ, մեր հարստահարված երկրում սոցիալական բևեռացումը, աղքատությունն ու անարդարությունը աներևակայելի չափերի հասցնելուց հետո իշխանավորներն արդեն հասել են դավաճանության եզրին: Հանուն իրենց բռնազավթած իշխանության և կուտակած հարստության պահպանման, Ýñ³Ýù հայ-թուրքական հակամարտության արդի գործընթացով սակարկության են դրել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված Հայրենիքը և սերունդների ապագան:

Իրարահաջորդ իշխանությունների բազմամյա աղճատիչ գործունեության արդյունքում այսօր ունենք տասնյակ կուսակցություններով ու խմբավորումներով տրոհված երկիր, ապակողմնորոշված ու մոլորված ժողովուրդ: Հայ մարդը այլեւս չի վստահում հին ու նոր քաղաքական ուժերին, արդարադատության համակարգին ու անքանակ հասարակական կազմակերպություններին, տեսնելով, թե ինչպես են գործարքներ կատարում ու հարստանում նրանց ղեկավարները, ինչպես են տարբերվում նրանց խոսքերն ու գործերը: Ժողովուրդը խորապես հիասթափված է մտավորականության զգալի մասից, որը թալանից առաջացած իշխանավորների ճոխ սեղանից փշրանքներ ստանալու դիմաց պատրաստ է վաճառվել ու ծառայել ստին ու կեղծիքին:

Հայրենակիցներ, նման սպառնալիքներին դիմակայելու ունակություն մեր ժողովուրդը վառ կերպով դրսևորել է 91 տարի առաջ, Սարդարապատի բախտորոշ օրերին: Այդժամ մենք միացանք, անկախ կուսակցական, գաղափարական, քաղաքական տարբերություններից ու ռազմադաշտ իջավ ժողովրդի հավաքական կամքը, ջախջախեց թշնամու անպարտելի համարվող բանակը և հաստատեց հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք իրավունք չունենք մոռանալու ազգային փրկության փարոսը, որը փոխանցեցին մեզ մեր ù³ç³ñÇ նախնիները` դրա անունն է Սարդարապատ: Արդ, մենք հայտարարում ենք, որ հայ ժողովրդի փրկության բանաձևը դա Սարդարապատի անպարտելի ոգու վերահաստատումն է Հայաստանում: Սա է հայոց պատասխանը դարերով շահարկվող հայկական հարցին:

Այսպես է կոչվելու այն վերկուսակցական շարժումը, որին կոչ ենք անում զինվորագրվել բոլոր ազնիվ և նվիրյալ հայրենասերներին Հայրենիքում և արտերկրում: Սրանով մենք հայտ ենք ներկայացնում ծառայել ու առաջնորդել մեր ժողովրդին այս ճանապարհին:

Սարդարապատշարժման նախաձեռնող խումբ`

 Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Խաչատրյան, Տիգրան Խզմալյան

Երեւան, 13 հոկտեմբերի, 2009 թ.

 Վարդան Խաչատրյան - Ես կցանկանայի այս հայտարարության տողերի հետ կապված նշել, որ մենք համարում ենք, որ ներկայիս նեղ կուսակցական հուներով հնարավոր չէ ստեղծել այն ալիքը, որն անհրաժեշտ է մեր երկրում իրավիճակի փոփոխման համար, հնարավոր արտաքին մարտահրավերների , որոնք մենք չենք գնահատում այլևս որպես մարտահրավերներ, այլ ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ դրանք սպառնալիքներ են հայ ժողովրդի համար, նրանց հաղթահարումը, պայմանավորված է լինելու Սարդարապատի, այսինքն հայ ժողովրդի հավաքական ուժի և նրա միասնական ոգու վերաձևավորմամբ և վերաձևակերպմամբ, և նրա հաղթանակով առաջին հերթին, հայկական զանգվածի մեջ, այս առումով էլ հենց տարբերություն չենք դնում սփյուռքի և հայ ժողովրդի միջև, որոնք բնակվում են Հայաստանում և հարակից շրջաններում։ Կցանկանայինք նաև նշել այն հանգամանքը, որ այսօր իսկապես մենք համարում ենք, որ վտանգված է հայ ժողովրդի գլխավոր դաշնակցի, ավելի ճիշտ Հայաստանի բնակչության գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները։ Սփյուռքի և Հայաստանի միջև փաստորեն խորանում է արհեստական ստեղծված անջրպետը, ինչը մենք տեսնում ենք և լսում ենք սփյուռքի գաղթօջախներում ձևավորվող տրամադրություններից և գնահատականներից և մենք համարում ենք, որ միայն միասնական հայ ժողովուրդն է, միասնական հայությունն է, որ ի վիճակի է աշխարհի համար լինել, ներկայիս ճնշումների պայմաններում, դիմադրունակ։ Եվ այս ամենին, ըստ էության այս մեծ նպատակին ծառայելու համարում ենք կոչված ոչ միայն մեզ, այլև բոլոր նրանց, ովքեր կընդունեն այս կողմնորոշումը, ովքեր պատրաստ կլինեն այն հնարավոր բարոյական քայլերի և վարքագծի իրականացմանը , որը կարող է մեզ բերել հաղթանակի: 

Տիգրան Խզմալյան - Այսօր հոկտեմբերի 13-ն է, տխրահռչակ Կարսի պայմանագրի հերթական տարեդարձը։ Թուրքերը վերջերս իրենց գործողություններին տալիս են ինչ որ խորհրդանշական բնույթ։ Այդպես եղավ ապրիլի 24-ից առաջ, երբ հայտարարվեց այդ դավադրության մասին ընդհանրապես, հերթական քայլը արվեց Արցախի ազգային տոնի նախօրյակին, իզուր չէ, որ այդ ցյուրիխյան ստորագրումը տեղի ունեցավ նույնպես Կարսի պայմանագրից առաջ։ Մենք գիտակցում ենք դա, մենք հասկանում ենք, որ այդ խորհրդանիշները զուրկ չեն իմաստից և դատարկ չեն, բայց մենք ուզում ենք լցնել այդ ամենը մեր, ազգային բովանդակությամբ։ Մեզ թվում է, որ գործընթացները սպառնում են ազգային անվտանգությանը։ Մեզ թվում է, որ առկա քաղաքական գործիքները, ի դեմս կուսակցությունների և շատ թույլ քաղաքացիական հասարակության, այս թուլությանը հասցրել է իշխանությունը, տարիներ շարունակ։ Այդ գործիքները անբավարար են ազգային պատասխան, հայկական պատասխան տալ հայկական հարցին։ Մեզ թվում է, որ այս տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում նշանակում է նաև, որ հայկական հարցը միջազգային քաղաքականության մեջ թևակոխել է մի նոր փուլ։ Ավելին, դա նշանակում է, որ նորից է առաջանում դարից ավելի շարունակվող հայոց ցեղասպանության վտանգը։ Եվ դրան մեղսակից են դառնում այն գերտերությունները, որոնք փաստորեն շարունակում են նույն քաղաքականությունը իրենց լուռ համաձայնությամբ կամ անտարբերությամբ, իսկ որոշ դեպքերում նաև աջակցությամբ կատարված հայոց ցեղասպանությունը այսօր շարունակվում է, նրանց երբեմն լուռ, երբեմն շատ ակտիվ աջակցությամբ։ Այս վիճակում մենք ընտրում ենք այս ճանապարհը, մենք համարում ենք, որ իրավիճակը կարելի է անվանել այս խոսքով, վիճակը սարդարապատական է և պատասխանը պետք է լինի նույնը, համարժեքը՝ Սարդարապատ։ Դա հոգեվիճակ է նաև, դա ազգային զարթոնք է, դա ազգային միություն է, վերկուսակցական, ինչպես ասվեց։ Դրա ծառան ենք մենք պատրաստվում լինել։  

Ժիրայր Սեֆիլյան - Մենք համարում ենք, որ այսպիսի արձանագրություններ, այպիսի փաստաթղթեր երբեք չէին ծնվի, եթե մեր երկրեն ներս մենք շատ թույլ չլինեինք։ Պատահական չէ, որ հակառակորդը անցավ հարձակման մարտի 1-ից հետո: Ես համարում եմ, որ հարվածը սկսվել է մեր պետականության նկատմամբ, հոկտեմբերի 27-ով, 10 տարի առաջ, սակայն մարտի 1-ը դրա գագաթնակետն էր։ Եվ այս առիթը հակառակորդը չուզեց բաց թողնել, և ինչպես տեսնում եք, մինչ օրս շարունակում է։ Ես ուզում եմ շեշտել հետևյալ հանգամանքի համար։ Ինչ որ մենք ունենք, դա հետևանք է մեր այս երկար տարիների ներքին անկայուն անմաքուր, անարդար, անբարո, այլասերած, այս բոլորի ամբողջության հետևանքն է։ Այս շարժման խնդիրը այն չէ, որ րոպե առաջ կասեցնի հայ-թուրքական հակամարտության այս ընթացքը, ոչ թե գնանք հետևանքի հետևից, այլ մենք գնալու ենք պատճառի հետևից, որն է Հայսատանում հնարավորինս շուտ ձևավորել բարոյական իշխանություն։ Մեր շարժման գլխավոր նպատակն է ունենալ ապագա մի Հայաստան, որտեղ իշխելու է բարոյականությունը, արդարությունը, հայաստանակենտրոնությունը և ձգտելը ունենալ հոգևոր Հայաստան։ Սա շարժման գլխավոր նպատակն է, որ մենք շարժվում ենք դեպի այդ կետը։ Կազմակերպական խնդիրներից առաջինը, պետք է ծնվի «Սարդարապատ» կոմիտե, որի աշխատանքները օրեր շարունակ նախաձեռնողներիս կողմից ընթացքի մեջ է։ Հենց որ կոմիտեն ձևավորվեց, ձեր միջոցով այն մեր ժողովրդի սեփականությունն ենք դարձնելու։ Առայժմ մենք գործելու ենք երեք գրասենյակներում, և ապագային, կազմակերպական իմաստով մենք տեղյակ պահելու ենք, թե ինչ ենք անում և ոնց ենք անելու։  

- Ես երեք հարց ունեմ։ Պարոն Խաչատրյանին` Շարժումը դեմ լինելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, արդյոք չեք կարծո՞ւմ, որ դուք ձեր այս նախաձեռնությամբ փոքր ինչ կրկնում եք ՀՅԴ նախաձեռնած շարժումը։

Պարոն Սեֆիլյանին` ստեղծելով նոր շարժում, կարելի է սա հասկանալ, որ դուք դուրս եք գալիս ՀԱԿ-ից կամ ՀԱԿ-ում գտնվելը այլևս համարում եք անիմաստ ձեր հռչակած նպատակներին հասնելու համար։ Պարոն Խզմալյանին` ձեզ փոքր ինչ պրովոկացիոն հարց, ի՞նչ եք կարծում, այն ուժերի տեսակետները, որ Հայաստանում դեմ են հանդես գալիս արձանագրություններին, չգիտես ինչու համընկնում են ադրբեջանական իշխանությունների տեսակետներին։  

Տիգրան Խզմալյան -Ինձ քիչ է անհանգստացնում, թե որքանով է համընկնում մեր դիրքորոշքւմը և որտեղ եք դուք տեսել նմանությունը ադրբեջանական տեսակետների հետ։ Ես ուզում եմ ընդգծել մեկ այլ բան, մեր նմանությունը և տարբերությունը Հայաստանում առկա կարծիքների։ Մեզ դրդող ուժը կամ գաղափարը ոչ թե հայ-թուրքական այսօրվա հակամարտությունն է, որն անվանում են հարաբերություններ, մենք տեսնում ենք և փորձում ենք հասկանալ և վերլուծել դրա խորքային պատճառները։ Խորքային պատճառները միանգամայն այլ են. ոչ թե դիվանագիտական, դրանք սոցիալական բնույթ ունեն։ Սոցիալական անարդարությունը, որը կեղեքում է մեր երկիրը, որ հազարապատիկ է դարձրել սոցիալական բևեռացումը մեր երկրում, որտեղ միլիարդատերերի կողքին երեք միլիոնանոց ժողովրդի զգալի զանգվածը ապրում է բոլոր տրամաբանական չափանիշներից դուրս, աղքատության առումով, դա է մեր մտահոգությունը։ Այսինքն դա սեփականության հարց է, սոցիալական արդարությունը կարելի է վերականգնել միայն սեփականության հարցը լուծելու ճանապարհով։ 

- Ձեզ չի մտահոգում, որ ադրբեջանական կողմն էլ է դեմ արձանագրություններին։ 

-Ոչ, իմ մտահոգությունը ես արտահայտեցի։ 

 Վարդան Խաչատրյան - Նախ կցանկանայի ասել, որ մեր արգումենտները տարբեր են։ Մեր մոտեցումները շատ ավելի լուրջ փոփոխության խնդիր են դնում, քան մինչ այժմ քաղաքական դաշտում հնչում էին։ Մեր խորին համոզմամբ, մենք պիտի վերջին հաշվով, բոլոր ջանքերի գնով ստանանք այն իրավիճակը, որ համանման հետընթացների տեսական շանս անգամ չի թողնելու։ Ինչ փոփոխություն է անհրաժեշտ ֆիզիկական առումով, կամ ինչում պետք է ներկայիս իշխանությունները այլևս առաջ չգնան։ Մեր խնդիրներից մեկն է կասեցնել ընթացող բացասական զարգացումները իրենց հետևանքներով։ Սակայն մենք պետք է հասնենք նրան, որ համանման տեղաշարժերի, համանման զարգացումների հնարավորությունը Հայաստանում բացառենք։ Որովհետև ոտքի վրա կանգնած ժողովրդի պայմաններում այսպիսի անցումները ուղղակի անհնարին կլինեն։ Այս իրավիճակը մենք բնութագրում ենք որպես բացահայտ դավաճանություն։  

Ժիրայր Սեֆիլյան - Նախ կուզեի անդրադառնալ ընկերոջ հարցին Դաշնակցության հետ կապված։ Ես կարող եմ շատ փաստարկներ բերել, որը մեզ կհուշի, որ Դաշնակցության ընթացքը անկեղծ չի։ Կբավարարվեմ ընդամենը մի փաստարկ տալով։ «Միացում» նախաձեռնությունով ամեն օր Երևանում որևէ մի համայնքում ստորագրություններ ենք հավաքում։ Ամեն օր 800-1000 մարդ ստորագրում է մեկ կետում։ Եթե Դաշնակցությունը խնդիր դրած լիներ կասեցնել Սերժ Սարգսյանի դավաճանական ընթացքը, ապա ամենաքաղաքակիրթ ձևը  մեկ միլիոն ստորագրություն հավաքելն էր և սեղանի վրա դնելը։ Ի՞նչու դա չարեցին, չունեի՞ն համապատասխան կառույց։ Այդ դեպքում Ս. Սարգսյանը չէր կարող հայ ժողովրդին պարտադրել և կարիք էլ չէր լինելու իր այդ շոուն կազմակերպել արտերկրում։ Կուզեի լրացնել ոչ անկեղծ լինելու հանգամանքը։ Այդ փաստը մեզ չի ուրախացնում, մենք շատ կուզեինք, որ բոլոր ազգային ուժերը իրենց առաքելության մեջ լինեին։ Այդ նոր ձևավորվելիք ազգային բևեռ կոչեցյալին մենք վերաբերվում ենք ոչ լուրջ, որովհետև, ինչպես ասացի, տակավին անկեղծ չեն։

Ինչ վերաբերում է ինձ ուղղված հարցին։ Մենք «Հայ կամավորականների համախմբման» ձևաչափով աջակցել ենք Տեր-Պետրոսյանին, բոլորիդ հայտնի պատճառով և մենք համարում ենք, որ հետընտրական գործընթացը, տերպետրոսյանական առաջնորդած շարժումը չկարողացավ բարեհաջող ավարտին հասնել։ Մենք այն ներկայացուցիչներն ենք, որ ի սկզբանե մեր տարաձայնությունները բարձրաձայն ասել ենք, ի սկզբանե ասել ենք, որ մենք երկար չենք կարող մեր ձեռքերը ծալած նստել, ուստի ժամը եկել է գործելու։ Ինչ վերաբերվում է Կոնգրեսից դուրս գալ-չգալուն, ապա պատասխանը սա է։ Այդ դաշտը, որը պայքարել է այս բռնատիրական ռեժիմի դեմ, մեկուկես-երկու տարի, պայքարել է ամենաանկեղծ ձևով, մենք այդ դաշտից երբեք դուրս եկողը չենք։ Մենք այդ շարժման հետևանքով ձևավորված մի քանի տասնյակ հազար քաղաքացիների միակամությունը երբեք չենք խաթարելու։  

Տիգրան Խզմալյան - Թույլ տվեք նաև ավելացնել, որ մեր երեքիցս երկուսը Կոնգրեսի անդամ երբեք չեն եղել։ 

Պարոն Սեֆիլյանը նշեց նպատակները: Կարող եք նշել այն ճանապարհները, որով կարող եք հասնել այդ նպատակին ժողովրդական ալիք բարձրացնելու միջոցով, որով կիրականացվի իշխանափոխություն: Կան այլ միջոցներ ևս: 

Վարդան Խաչատրյան - Շատ հակիրճ պատասխանեմ։ Համաձայն Հայաստանի Հանրապետության  սահմանադրության իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Ժողովրդական ալիք երբ որ ասում ենք, նկատի ունենք, որ ժողովրդի կամքը, որպես այդպիսին, վիճարկելի չի կարող լինել։ Ինչպիսին կլինի ժողովրդի կամքը, այդպիսին կլինի շարունակությունը, այսինքն հասարակության ներսում բարձրացած ալիքի պայմաններում թելադրողը ինքը ժողովուրդն է, և մենք, որպես այդպիսին, հավաքական կամքի արտահայտիչներ կարող ենք հանդես գալ։ Այս տեսակետից խնդիրները բազմազան են, միջոցառումների տեսակները բազմազան են, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պետություն, հիմնված է ժողովրդի վրա և ժողովրդի կամքը վիճարկելիության դաշտից դուրս է։  

Այսինքն առայժմ աշխատելու եք ժողովրդական հզոր ալիք բարձրացնել։  

Վարդան Խաչատրյան - Առայժմ աշխատելու ենք այն անձանց խմբի ձևավորման վրա, որոնք ժողովրդի մեջ հավաքական ուժի հույսը, արդարացիության հույսը  ազնվության խորապատկերը ի վիճակի են առաջ բերել, և դրան հաջորդող գործողությունները պատկերացնում ենք որպես հզոր ժողովրդական շարժման ալիքի ձևավորում։  

Ի՞նչը խանգարեց Տեր-Պետրոսյանին, որպեսզի ավարտին հասցնի շարժումը: Ինչի՞ վրա եք վստահ, որ ձեր շարժումը կհասնի բարեհաջող ավարտի։ Եթե Տեր-Պետրոսյանը չկարողացավ դա անել, ի՞նչն է ձեզ հույս ներշնչում, որ դուք կկարողանաք։  

Ժիրայր Սեֆիլյան - Ամեն մարդ իր ուժերի չափով ինչ կարողանում է, անում է։ Ես այստեղ հատուկ մեղադրելու խնդիր չեմ տեսնում։ Տեր-Պետրոսյանը ինչ կարողացավ, արեց, ես կարծում եմ, որ շատ բան արեց։ Մեզ մնում է, թե մենք ինչ ենք անում։ Բոլորս միայն մի մարդուց ենք պահանջում: Եթե մենք կարող ենք ինչ որ բան անել՝ անենք։ Այստեղ երեքս էլ կարծես թե երկար տարիների ընթացքում ժողովրդի այն հատվածի ներկայացուցիչներից ենք, որոնք միշտ աջակցել ենք այս կամ այն ուժին։ Մենք հավակնություն չենք դրսևորել որևէ մի պաշտոնի, այդպիսի ամբիցիաներ մեր մեջ չի եղել։ Մեր այսօրվա որոշումը, որ համարում ենք բեկումնային, պատահական չէ։ Մենք զգում ենք, որ մեր տեսակը պիտի գա առաջնորդելու մեր ժողովրդին, ըստ էության՝  ծառայելու, ինչպես որ մենք ապացուցել ենք, որ կարողացել ենք ծառայել մեր ժողովրդին տարիներ առաջ, այսօր էլ մենք պատրաստ ենք դա անել։ Ուստի այստեղ ով ինչ կարողացավ անել, խնդիր չկա, կարևորը վերջը նավը բարեհաջող ափ հասցնելն է, և ես կարծում եմ, որ եթե 2008-ի հետընտրական պրոցեսները վերջացել են, ապա ժողովրդի զայրույթն ու հոգեկան ալեկոծումը չի դադարել, այսինքն ըստ էության շարժումը շարունակվում է։  

Այս օրերին Ժառանգությունը Դաշնակցության հետ է համագործակցում, և երկուսն էլ արձանագրություններից հետո հայտարարություն արեցին։ Դաշնակցությունը էլի չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը մինչև հանրահավաք։ Չենք հասկանում, թե դա ինչո՞վ է դա բացատրվում։ Ժառանգության դեպքում անկեղծ է, թե՞ ոչ։ Դա կուզեինք լսել, որովհետև երկու ուժ որոշել են նույն հարցում համագործակցել, մեկը պահանջում է, մյուսը՝ ոչ։ 

Ժիրայր Սեֆիլյան – Հնարավո՞ր է բռնատիրական ռեժիմի օրոք ընդդիմությունը ունենա հեռուստակայան։ Այդպիսի բան հնարավո՞ր է։  Իմ համոզումով ոչ։ Ինչ վերաբերում է Ժառանգությանը, մենք միշտ հարգել ենք այդ միավորը, այնտեղ ընդգրկված մարդկանց։ Բոլորս  գիտենք Ժառանգության դերակատարությունը շարժման ընթացքին այս մեկուկես տարում, նրանց նվիրվածությունը ժողովրդին, ինչ տեղի ունեցավ Ժառանգության հետ, ես ցավով եմ վերաբերվում և այս պահին չեմ ուզում խորհուրդ տալ Ժառանգությանը, արդյոք նրանք սխալ ընթացքի մեջ են թե՞ ոչ։  

Ղարաբաղում թե շարքային քաղաքացիները և թե պաշտոնյաները չեն պատկերացնում, թե Հայաստանում հնարավոր է Ղարաբաղի դեմ որևէ որոշում կայացնել։ Ձեր կարծիքով ի՞նչ է պետք անել Ղարաբաղում ժողովրդին սթափեցնելու համար, թե՞ դրա կարիքը չկա։  

Ժիրայր Սեֆիլյան – Այս ռեժիմը այնպիսի մի գործելաոճ է որդեգրել, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները համարյա ինֆորմացիոն բլոկադայի մեջ են կամ նրանց տրվում է դեզինֆորմացիա։ Այս իմաստով խնդիր կա Արցախում։ Այնտեղ զիջելու կողմ տրամադրությունների նշույլ անգամ չկա։ Երևանի կողմից նշանակված քաղաքական ղեկավարությունը, որոնք ըստ էության փորձում են ծառայել այս ռեժիմի պարագլխին, նրանք նույնպես չեն համարձակվի զիջողական որևէ քայլի գնալ։ Ես համոզված եմ, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը փորձի խոսքից գործի անցնել ըստ էության, ապա այս ամբողջ պրոցեսում առաջին հերթին վտանգը կախված է ազատագրված տարածքների գլխին, որովհետև զիջելուց հետո ոչ Կարսի պայմանագրի մասին խոսելը իմաստ կունենա, ոչ էլ Ցեղասպանության մասին։ Դրանից հետո միայն ժամանակ է պետք, որ մենք առհասարակ կորցնենք մեր պետականությունը։ Եթե հանկարծ Սերժը համարձակվի խոսքից գործի անցնել, Արցախի ըմբոստացում է տեղի ունենալու։ Թե դա ոնց է տեղի ունենալու, թույլ տվեք չմանրամասնել։ 

Մոտավորապես պատկերացնում եք այն ժամկետները, որով նավը պետք է հասնի ինչ-որ մի հանգրվանի: Մինչև մյուս խորհրդարանական ընտրություններ։  

Վարդան Խաչատրյան – Այդ առումով կանխատեսումները ամենաանշնորհակալ գործն է և մեր տրամադրվածությունն էլ այդպիսին չէ, որ մենք ժամանակային ինչ-որ շրջանակի մեջ փորձենք մեկ և ընդմիշտ տեղավորել: Խնդիրը, որ մեր առաջ կանգնած է և մենք համարում ենք միակ հնարավոր ելքը ստեղծված իրավիճակից հայ ժողովրդի համար դրական, ենթադրում է տևական ճիգ, տևական ջանք, տևական աշխատանք և հաջողությունը այստեղ պայմանավորված է լինելու այս կողմնորոշմամբ: Մենք պատրաստ ենք լինելու նաև միջամտել արագ զարգացող գործընթացներին: 

Ձեր Շարժումը կլինի± որևէ մեկի  հովանու ներքո: 

Այս նախաձեռնության  հետ հարաբերությունները չեն ձևավորվելու որևէ մեկի հովանու ներքո: Նախաձեռնության հետ հարաբերությունները ձևավորվելու են այն ստեղծվելուց հետո: Սփյուռքը կլինի մեր կողքը և ոչ մեկր գլխին: Մեր գործելաոճի բոլոր հնարավոր տարբերակների մասին մենք հրապարակավ հայտարարելու ենք: 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: