|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Նորաստեղծ ՚Միացում'ի Մամուլի Ասուլիսը«Ցանկացած զիջում` տանելու է պատերազմի»Å³Ù³Ý³Ï »ñ¨³Ý 31/10/08 «Ես ապրում եմ այդ տարածքում, տուն ունեմ այդ տարածքում, ունեմ ընտանիք, հայագիտական մեծ գրադարան` 2 հազար անուն հայերեն գրքեր, թաղված ընկերներ, այնտեղ ամեն քայլի կան հայկական խաչքարեր, եկեղեցիներ, այդ տարածքում ձեւավորվել են ընտանիքներ, եւ մենք բոլորս չենք լքելու մեր տները, այնպես որ` այդ ծրագրի հեղինակները թող մոռանան դրա մասին», - երեկ նորաստեղծ «Միացում» նախաձեռնության հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Քարվաճառում (Քելբաջար) բնակվող քաղաքագետ-աստվածաբան Ալեքսանդր Քանանյանը: Նա Երեւանից տեղափոխվել ու 2001թ.-ից բնակվում է Քարվաճառում: Ըստ նրա` 2005-ից հետո մոտ 2 անգամ նվազել է բնակչության թիվը ազատագրված տարածքներում, ինչն արդեն իսկ խոսում է տարվող քաղաքականության մասին: «Իսկ 94թ. սկսած` այս տարին առաջին տարին է, երբ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում ոչ մի տուն չի կառուցվել», - մտահոգություն հայտնեց Քարվաճառի բնակիչը: «Միացում» նախաձեռնության անդամները միավորվել են վերականգնելու 88-ի` «Հայաստան-Արցախ-միացում» շարժումը եւ «ոչ» ասելու ԼՂ հարակից ազատագրված տարածքների վերադարձին: Նոյեմբերի 2-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը, որտեղ քննակվելու է կարգավորման, այսպես կոչված, «մադրիդյան» տարբերակը. ազատագրված տարածքների փաստացի վերադարձ, դրանցից հայկական զորքերի դուրսբերում, ադրբեջանական փախստականների վերադարձ այդ տարածքներ, որոշ ժամանակ անց անկախության հանրաքվե Ղարաբաղում: Հայտնի է, որ ամերիկյան ղեկավարությունն արդեն ողջունել է ՌԴ նախաձեռնությունը, իսկ հանդիպումից մեկ օր առաջ` նոյեմբերի 1-ին Մոսկվա են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` եկել է իրերը իրենց անունով կոչելու, ջայլամի քաղաքականությունից հրաժարվելու ժամանակը, եւ այսօրվա Արցախը` ներկա սահմաններով ու ազատագրված տարածքներով պետք է լինի Հայաստանի մարզ: Ըստ նրա` եթե անգամ ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի առանց ազատագրված տարածքների, իրենք դեմ են նման ճանաչմանը: «Այսուհետ ցանկացած անձ, ով պետք է ցանկանա գործել քաղաքական դաշտում` պետք է ընդունի, որ Հայաստանի այդ տարածքը նվիրական, գերագույն արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել ոչ հայոց պետականությունը, ոչ ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը առհասարակ: Կարող է թյուր տեսակետ ստեղծվել, որ մեր դիրքորոշումը իբր ծայրահեղական դիրքորոշում է: Իրականում հերիք է մի քիչ փորձագիտական հմտություն ունենալ, պարզապես աչք եւ հայացք նետել քարտեզին, պարզապես մեկ անգամ այցելել ԼՂՀ, որ հասկանանք, որ այն բոլոր ազատագրված տարածքները, որոնք ձեռք ենք բերել 1992-94թթ. ազատամարտի ընթացքում, այն նվազագույնի նվազագույնն է, որը կարող է ապահովել մեր երկրի տարածքային, տնտեսական կենսունակությունը», - հավելեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը` շարունակելով. «Ցանկացած զիջում, որը բերելու է անվտանգության համակարգի խարխլմանը եւ փլուզմանը միանգամից հանգեցնելու է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը մեզ համար խիստ ոչ նպաստավոր պայմաններում: Ցանկացած այլ որոշում, ենթադրություններ` մի քանի շրջան տալու հանուն թվացյալ խաղաղության կամ կայունության, կամ բաց ճանապարհներ ձեռք բերելու, պարզապես ռոմանտիզմ է, որը հիմնված չէ իրավիճակի սթափ գնահատման վրա»: Նախաձեռնությանը միացած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ ԼՂ հարցում որեւէ փոխզիջման մասին խոսակցությունները նշանակում են, որ այն համակարգը, որը ներկայումս գործում է եւ ստեղծվել է շուրջ 18 տարիների ընթացքում, վտանգված է: «Յուրաքանչյուր խախտում սահմանի, որը ներկայումս գոյություն ունի, կարող է հրահրել պատերազմ, որը, իհարկե, ցանկալի չէ երկու պետությունների համար: Պետք է հասցնենք մեր ժողովրդին, որ փոխզիջումների վերաբերյալ փաստարկներն անընդունելի են եւ վտանգում են ՀՀ ու Արցախի բնակչության յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքը», - ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ ներկայումս իրավական փաթեթ է նախապատրաստվում` Հայաստան-Արցախ հարաբերություններին եւ դե ֆակտո միացմանը իրավական տեսք տալու համար: Նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկատեց. «88-ին մենք միավորվեցինք «Միացում» գաղափարի շուրջ: Ինչպես ստացվեց, որ 20 տարի անց մենք նորից կարծես թե դոփում ենք տեղում: Մեր` կեղծիքներով ձեւավորված, այսպես կոչված, ընտրանին սխալ, երբեմն դավաճանական քաղաքականությամբ հասցրել է երկիրը այն վիճակի, որ մենք ստիպված նորից ներքեւից փորձում ենք իրականացնել միացման սուրբ գաղափարը»: Նախաձեռնությունն առայժմ ունի 8 անդամ` Ժիրայր Սեֆիլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Տիգրան Խզմալյան, Գրիզելդա Ղազարյան, Սեդա Մելիքյան, Ալեքսանդր Քանանյան, Ալեք Յանիգոմշյան: «Միացում» նախաձեռնության որոշ անդամներ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ են: Լրագրողների հարցին, թե Հայաստանում քաղաքական ո՞ր ուժն է ի վիճակի իշխանության գալով արտաքին ճնշումներից զերծ քաղաքականություն վարել, նախաձեռնության անդամները պատասխանեցին` լեգիտիմ իշխանությունը, որը ընտրված կլինի ժողովրդի կողմից եւ կունենա վստահություն: Սեֆիլյանի խոսքերով` Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է Հայաստանում սահմանադրական կարգը, մեր պետականությունը վերականգնելու համար, եւ իրենք մտածում են, որ երկրում վերականգնվի օրինականությունը, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն լինի, որից հետո հնարավոր կլինի քննարկել եւ որոշել` կարգավորման որ տարբերակն է ճիշտ: Մարինե Խառատյան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: