| |
Նորաստեղծ
՚Միացում'ի Մամուլի Ասուլիսը
Միացումը Ստեղծվեց
Lragir.am
30/10/08
“Հայաստանի
անկախությունը
եւ
ազատագրված
միացյալ
Արցախն
այլեւս
անշրջելի
իրողություն
է:
Այսօր
մենք,
վերստին
տեր
կանգնելով
հայոց
հաղթանակող
ավանդին
եւ
ոգուն,
վերահաստատում
ենք`
Հայոց
ազատագրված
տարածքի
սրբազան
ամբողջականությունը
պաշտպանելու,
ազատագրված
շրջանները
վերաբնակեցնելու
եւ
երկրում
Հայոց
քաղաքակրթության
անանցանելի
արժեքների
հիման
վրա
արդար,
սահմանադրական
եւ
ժողովրդավարական
պետություն
կերտելու
մեր
մշտնջենավոր
վճռականությունը”:
Այդ
հայտարարության
հեղինակը
Միացում
հասարակական
նախաձեռնության
հիմնադիրներն
են`
Զարուհի
Փոստանջյանը,
Ժիրայր
Սեֆիլյանը,
Տիգրան
Խզմալյանը,
Ալեք
Յանիգոմշյանը,
Գրիզելդա
Ղազարյանը,
Հրանտ
Տեր-Աբրահամյանը,
Սեդա
Մելիքյանը,
Ալեքսանդր
Քանանյանը:
Իրավունք
դե
ֆակտո
ակումբում
նրանք
հոկտեմբերի
30-ին
հայտարարել
են
իրենց
նախաձեռնության
մասին,
որի
նպատակը
ազատագրված
տարածքների
պաշտպանությունն
է,
Ղարաբաղի
հակամարտության
կարգավորման
ներկայիս
փուլի
մտահոգիչ
իրողությունների
հանդեպ
հանրային
ուշադրության
կենտրոնացումը:
Նախաձեռնության
հեղինակները
համոզված
են,
որ
տարածքային
որեւէ
զիջում
հանգեցնելու
է
ներկայիս
ռազմաքաղաքական
համակարգի
փլուզմանը,
ուժերի
հավասարակշռության
խախտմանը
եւ
անխուսափելի
է
դարձնելու
Ադրբեջանի
ռազմական
ագրեսիան:
“ՀՀ
որեւէ
իշխանություն
պետք
է
իսպառ
հրաժարվի
Հայաստանի
ազատագրված
տարածքի
ամբողջականությունը
վտանգելու
եւ
երկրի
պաշտպանական
համակարգը
ոչնչացնելու
գնով
իշխանական
լծակները
եւ
տնտեսական
ապօրինի
մենաշնորհային
արտոնությունները
պահպանելու
անիրագործելի
մտադրությունից:
Հայաստանի
քաղաքական
դաշտը
պետք
է
որդեգրի
սթափ
եւ
լրջմիտ
կեցվածք`երկրի
տարածքային
եւ
ռազմական
անվտանգության
նկատմամբ
ներքին
եւ
արտաքին
ցանկացած
ոտնձգություն
կանխելու,
բացառելու
եւ
պատժելու
ուղղությամբ”,
հայտարարում
են
Միացումի
հիմնադիրները:
Նրանք
հայտարարում
են
նաեւ.
“Հայաստանի ազատագրված տարածքը չհանձնելու ցանկացած իշխանության հավաստիացումների
ճշմարտացիությունն ուղիղ համեմատական է նրա վարած վերաբնակեցման քաղաքականության
արդյունավետությանը”:
Նախաձեռնության հիմնադիրները նաեւ հայտարարել են, որ Հայաստանը պետք է ճանաչի
Ղարաբաղի անկախությունը 1994 թվականի հրադադարին հաջորդած սահմանների առկայությամբ,
Հայաստանի հետ հետագա միավորումով:
“Մենք առանց այն էլ զիջման ենք գնացել, 1994 թվականին համաձայնելով Հայաստանի եւ
Ադրբեջանի առկա բաժանարար գծին: Սահմանների փոփոխությունը կհանգեցնի նոր պատերազմի,
քանի որ խոսքը Արցախի ամեն մի բնակչի անվտանգության մասին է”, հայտարարել է
նախաձեռնության անդամ Զարուհի Փոստանջյանը:
|