|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
՚Միացում'ի Մամուլի Ասուլիսըa1plus 19/11/08 Դասախոսություն Նաեվ Սերժ Սարգսյանի Համար՚Միացումՙ նախաձեռնությունն այսօր խոստացավ, որ մեկ շաբաթ հետո հանրությանը կներկայացվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման իրավական փաթեթը: Իսկ այսօր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Արմավիրի քաղաքապետարանը իրազեկված չի եղել միջոցառման մասին. ՚Մեզ նույնիսկ ասել են, թե տեխնիկան մենք պետք է մեզ հետ տանենք: Պատրաստ է եղել է նաեւ քաղաքապետարանի գրավոր թույլտվությունը, սակայն ԱԱԾ զրուցել է նրանց հետՙ: Հաշվի առնելով, այն փաստը, որ ԱԺ նախագահ դառնալուց առաջ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել փետրվարի 19-ի նախագահի ընտրություններից առաջ եւ հետո, եւ խոստացել, որ այլեւս ամեն ինչ ընթանալու է ժողովրդավարության սկզբունքներով` Զարուհի Փոստանջյանը զանգահարել է պարոն Աբրահամյանին եւ խնդրել կարգի հրավիրել Արմավիրի իրենց միջոցառումը խափանողներին: ՚Պարոն Աբրահամյանն ասաց, որ շուտով տեղի է ունենալու իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը եւ այդ հարցն էլ կքննարկվի, եւ այնտեղ է լինելու է նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանըՙ,- իր եւ ԱԺ նախագահ հեռախոսազրույցը մանրամասնեց տիկին Փոստանջյանը: Մեկ ժամ հետո Հովիկ Աբրահամյանը տիկին Փոստանջյանին զանգահարել է եւ ասել է. ՚Մի քիչ համբերեք, շուտով նախագահը ձեզ կհրավիրի, ձեր բոլոր մտահոգությունները կհայտնեք: Պետք չէ նման միջոցառումներ անցկացնել: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի իրականացումն է, եւ դուք էլ դրանից տեղյակ չէՙ: Հովիկ Աբրահամյանի այս խոսքերը տիկին Փոստանջյանին հիմք են տվել ասել, որ ԱԺ նախագահն էլ է կողմ ազատագրված հողերը հանձնելուն: Արամավիրում ՚Միացմանՙ միջոցառումն ավարտվել է ինքնաբուխ երթով, որի ընթացքում մասնակիցները վանկարկել են.՚Արցախ, Հայաստան, Միացումՙ եւ ՚Հող հանձնողները դավաճաններ ենՙ: Նույն միջոցառումը ՚Միացումըՙ պատրաստվում է անցկացնել Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում եւ վստահ է, որ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ ՚ոչՙ կասի, իրենց խոսքերով, գործող իշխանությունների դավադիր քաղաքականությանը: ՚Մենք ցանկանում ենք, որ մեր երկրում բոլորը տեղյակ լինեն Մադրիդյան սկզբուքններին եւ բոլորը իմանան, որ Աղդամը հայկական հող էՙ,- ասաց Փոստանջյանը: Քանի որ Աղդամի հայկական լինելու վերաբերյալ կասկածներ էր հայտնել Սերժ Սարգսյանը, ՚Միացումըՙ պատրաստվում է նաեւ նրան հրավիրել դասախոսության` վստահեցնելով, որ իրենց նպատակները վերկուսակցական են: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: