Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

՚Միացում Մամուլի Ասուլիսը

 ԼՂՀ Բնակչությանը Ահաբեկում Են Պատերազմի Վերսկսումով

a1plus 19/11/08

ԼՂՀ կատարած Սերժ Սարգսյանի այցի մասին ՚Միացումըՙ բավականին հետաքրրքիր տեղեկատվություն ունի եւ վստահեցնում է, որ իրենց աղբյուրները շատ սոտույգ են: ՚Սերժ Սարգսյանը գաղտնի փակ հանդիպում է ունեցել Արցախի ղեկավարության եւ ուժային ներկայացուցիչների հետ եւ չհանդուրժելով նրանց ցանկացած այլակարծությունը` անհանդուրժող տոնով ասել է, որ ինքը վճռել է խնդիրը կարգավորել: Խնդիրի կարգավորումը միանգամայն այն է, ինչ Մադրիդյան սկզբուքնները: Այսինքն` անվերապահորեն եւ առանց որեւէ երաշխիք ստանալու Հայաստանը իր զինված ուժերը հետ է քաշում ազատագրված 5 շրջաններից, 2 տարվա ընթացքում տեղի է ունենում ինչ-որ մի հանրաքվե եւ որից հետո Ադրբեջանին հանձնվում է նաեւ Քարվաճառի տարածքըՙ,- ասաց ՚Միացմանՙ անդամ Ալեքսանդր Քանանյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի որոշումը կյանքի կոչելուն լծվել են Արցախի ոստիկանները եւ գյուղապետերը:

՚Սերժ Սարգսյանի կարծիքը սկսում են պարտադրել բնակչությանը` նրանց մոտ առաջացնելով հուսալքություն սեփական ապագայի նկատմամբ: Նրանք մարդկանց ասում են` եթե չեք ենթարկվի տարածքները հանձնելու մեր որոշմանը, ապա ձեր գլխին կրկին ռումբեր կպայթեն: Մարդկանց փորձում են ահաբեկել պատերազմի սպառնալիքովՙ,- ասաց Քանանյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ Արցախ կատարած այցի ընթացքում Աերժ Սարգսյանի անվտանգությունը պաշտպանելու աննախադեպ միջոցառումներ են կազմակերպել հատուկ ջոկատայինների մրջոցով` ինչը հարուցել է արցախցիների զարմանքն եւ զայրույթը եւ մտածելու տեղիք է տվել, թե իր հայրենակիցների մեջ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իրեն ապահով չի զգում:
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: