|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
՚Միացում'ի Մամուլի Ասուլիսը“Միացում” շարժման անդամը բացահայտում է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան այցի մանրամասները Tert.am Հայաստանի իշխանությունները, չունենալով լուրջ ճնշումներ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի կողմից, ցանկանում են կամովին լուծել Արցախի հարցը,– այսօր “Ուրբաթ” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է “Մրացում” շարժման անդամ Ալեքսանդր Քանանյանը։ Նա բացառիկ մանրամասներ է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանի օրերս Արցախ կատարած այցի մասին՝ նշելով, որ այդ տեղեկություններն իրենք ստացել են խիստ հավաստի աղբյուրներից։ Ալեքսանդր Քանանյանը պատմել է, որ թեև փորձ է արվել օրերս Արցախ կատարած Սերժ Սարգսյանի այցը որպես ստուգայց ներկայացնել, սակայն իրականում նախագահն այդ այցի ընթացքում հանդիպել է Արցախի ղեկավարության և կարևորագույն ուժային կառույցների ղեկավարների հետ ու “տարակարծություն չհանդուրժող տոնով” նրանց ասել է, թե որն է խնդրի կարգավորման տարբերակը։ Ըստ Քանանյանի, Սարգսյանը Արցախի ղեկավարությանն ասել է, որ պետք է անվերապահորեն և առանց երաշխիքների զորքերը դուրս բերեն ազատագրված 5 շրջաններից, այնուհետև երկու տարվա ընթացքում ենթադրաբար կլինի ինչ–որ հանրաքվե, իսկ հետո՝ Ադրբեջանին կտրվի նաև Քելբաջարը։ “Միացում” նախաձեռնության ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ Սարգսյանի այս հայտարարությունը Արցախի համայնքապետերի և ոստիկանների միջոցով փոխանցվում է ժողովրդին՝ նրան նախապատրաստելու համար, սակայն Ղարաբաղի ժողովրդի նախնական խուճապը միտում ունի վերածվելու համընդհանուր զայրույթի։ Ալեքսանդր Քանանյանը ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ցանկացած իշխանության կպարտադրի հաշվի նստել իրենց անվտանգության հարցի կարևորության հետ։ |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: