Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

՚Միացում Մամուլի Ասուլիսը

 Սերժ Սարգսյանը Վաղը Կբացի՞ Փակագծերը

՚ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում զուսպ են եղել եւ փակագծեր չեն բացելՙ,-կարծում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ՚Միացումՙ նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: ՚Ես ենթադրում եմ, որ հայկական կողմը խնդրել է համանախագահներին, որ խնդրի էության փակագծերը չբացեն` խոստանալով, որ առաջիկա օրերին իրենք կբացեն այդ փակագծերըՙ,-ասաց Սեֆիլյանը:

Նա վստահ է, որ վաղը քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը այդ փակագծերը որոշ չափով կբացի. ՚Ես կարծում եմ, որ վաղը նա հստակ կասի, որ ազատագրված 5 շրջաններից պետք է դուրս բերենք մեր զորքերը, այդ զորքերին կփոխարինեն ռուսական զորքեր, որոնք տեղակայվելու են Ջաբրահիլում եւ այլն: Ես այլ մանրամասներ էլ գիտեմ, բայց այս պահին չեմ ցանկանում մարմամասնելՙ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վաղվա հանդիպմանը մասնակցելու հրավերը ընդդիմության կողմից մերժվելուն, ապա Սեֆիլյանը ասաց. ՚Այդ մարդու հետ ԼՂ հարցում խոսելու բան չկաՙ:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: