|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Լևոն Մելիք Շահնազարյան. “Ղարաբաղյան հարցը սեղանի շուրջ չի լուծվի” tert.am 04/11/08 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հռչակագրի ստորագրումը արժանանում է տարբեր գնահատականների։ Այսօր "Փաստարկ" մամուլի ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանը հռչակագրի ստորագրումից առաանձնապես մեծ ակնկալիքներ չունի։ Նա կարծում է, որ ղարաբաղյան խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանը հետաքրքրում է Արևմուտքին և Ռուսաստանին։ “Երբ դադարի հետաքրքրությունը մենք և Ադրբեջանը կլուծենք այդ խնդիրը, հնարավոր է, որ խնդիրը լուծվի նաև ռազմի դաշտում։ Այս հարցը սեղանի շուրջ չի լուծվի”,– ասաց քաղաքագետը։ Ըստ Մելիք–Շահնազարյանի՝ Ռուսաստանը փորձում է իր խնդիրները լուծել տարածաշրջանում, որտեղ նա ունի մեծ քաղաքական շահեր։ “Ռուս –վրացական պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը մեծացել է, և մեզանից է կախված կչճանաչվի Ռուսաստանը որպես գերտերություն Կովկասում, թե ոչ”, – ասել է նա։ Ըստ էության, քաղաքագետը կարծում է, որ հռչակագրի ստորագրումը նոր մոտեցում չի մտցնի բանակցությունների մեջ։ Խոսելով նաև մինչև ռուս–վրացական պատերազմը ադրբեջանական կողմի հայտարարությունների մասին՝ Լևոն Մելիք–Շահնազարյանը ասաց, որ Ադրբեջանի հռետորիկան ռուս–վրացական պատերազմից հետո շատ է մեղմացել։
“Ինձ մտահոգում է
այն, որ Ադրբեջանի կառավարության կայքում նորանշանակ մի նախարարի կենսագրությունը
ներկայացնելով նշում են, որ նա ծնվել է Նոյեմբերյանում՝ Արևմտյան Ադրբեջանի
շրջանում, սա ավելի վտանգավոր է, քան Ալիևի հիմար հայտարարությունները”,– հավելեց
բանախոսը։
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: