Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Կոալիցիան գող է. Ի՞նչ է ձեռնարկելու երկրի բարձրագույն իշխանությունը

tert.am 22/09/08

Ընդդիմության գործունեության արդյունքը ես անձամբ չեմ չափում հանրահավաքներին եկած մարդկանց քանակով, միևնույնն է, մարդիկ տանը նստած հետևում են։ Ընդդիմությունը թեկուզ հանրահավաքներ էլ չանի, պետք է խոսքով և գործով զարկերակի վրա պահի իշխանության գործունեությունըե,– այսօր ,Հայացքե ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ,Ժառանգությունե կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը։ Նա կարծիք է հայտնել, որ այսօր ընդդիմության շնորհիվ է, որ իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստակամ են պայքարելու հասարակության մեջ առկա աղտոտ երևույթների դեմ։

Որպես օրինակ՝ ,Ժառանգությանե ղեկավարը մատնանշել է Վերահսկիչ պալատի նախագահի վերջին հաշվետվությունը հանրապետության երեք ոլորտներում տեղի ունեցող գումարների չարաշահման մասին։ ,Դա մի քայլ էր, որտեղ հնչածը փաստեց, որ հասարակությունն իրավունք ունի ընդդիմանալու և պետք է շատ ավելի լուրջ ընդդիմանա։ Այդ հաշվետվությամբ պարզվեց, որ բյուջեի 1/3– ը յուրացվում է։ Փաստվեց, որ բյուջեի գումարները գողանում են կոալիցիայի մեջ մտած նախարարությունների մեջ աշխատող իշխանության ներկայացուցիչները։ Այդ գողությունը՝ այն էլ այդ մասշտաբի, միայն կոալիցիայի շնորհիվ էե,– հայտարարել է Անահիտ Բախշյանը։

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունից հետո Անահիտ Բախշյանը եկել է երկու եզրակացության. կամ գործող նախագահն իսկապես ցանկանում է ազատվել իշխանության գողացող պաշտոնյաներից, կամ էլ՝ վերբաշխման գործընթաց է գնում՝ ,մի գողից պետք է վերցնեն տան մյուսինե։
Անահիտ Բախշյանն ընդգծել է, որ իշխանությունների հետագա քայլերը ցույց կտան, թե իր եզրակացություններից որն էր ճիշտ։

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: