Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը

Սեֆիլյանն ու իր համակիրները նոր “Ղարաբաղ” կոմիտե են ստեղծում

Tert.am 29/10/08

“Այսօր Ղարաբաղի խնդրի լուծման հարցում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Վերջին 7–8 տարիներին մենք հետևել ենք Ղարաբաղի հարցի բանակցություններին, վտանգավոր փուլեր եղել են, բայց այսօրվա վիճակը երբեք չի եղել։ Եվ այս իրավիճակին հասել ենք քոչարյանասերժական ապիկար գործունեության արդյունքում։ Ճիշտ է, իրավիճակը վատ է, բայց այնպես չէ, որ վերջ, կործանվում ենք։ Այս վիճակից դուրս ենք գալու և այս ելքից դուրս գալու համար առաջին հերթին մենք  ՀՀ–ում և ԼՂՀ–ում ապրողներս պետք է մեր վճռական “ոչ–ն” ասենք այսօրվա ներկայացված, պարտադրվելիք առաջարկին”,– այսօր ,Դե ֆակտոե մամուլի ակումբում հայտարարել է Շուշիի գումարտակի նախկին հրամանատար, “Ազատագրված տարածքների պաշտպանություն” նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

Նա հաստատել է այն լուրերը, թե իրենք, այսինքն՝ “ոչ մի թիզ ազատագրված տարածքներից” գաղափարի կրողները, առաջիկայում ստեղծելու են նոր “Ղարաբաղ”  կոմիտե։ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ նոր՝ ավելի լայնամասշտաբ ձևաչափով նախաձեռնությունը կոչվելու է “Միացում”, որի նախաձեռնող անդամներն էլ վաղը կհրավիրեն ասուլիս։

Շուշիի գումարտակի նախկին հրամանատարը նաև հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի աննպաստ լուծման համար առաջարկվող նախագիծը մերժելու համար իրենք պատրաստվում են զանգվածային միջոցառումների արշավ սկսել։ “Եվ եթե վտանգը շարունակվի՝ կգնանք մինչև համահանրապետական հանրահավաքներ, այցեր շրջաններ”,– հավելել է նա։

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: