| |
Ժիրայր Սէֆիլյանի
Մամուլի Ասուլիսը
Ժիրայր
Սեֆիլյանը "աննախադեպ " է որակում Ղարաբաղի առջեւ ծառացած վտանգը
azatutyun
29/10/08
"Հայ
կամավորականների համախմբում
"
կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախոհներն առաջիկա օրերին
հանդես են գալու մի նոր նախաձեռնությամբ,
որի
իմաստը հայ հանրությանը
"ազատագրված
տարածքների վերադարձման անթույլատրելիությունը բացատրելն է
":
Սեֆիլյանի բնորոշմամբ`
Ղարաբաղի առջեւ ծառացած ներկայիս վտանգը աննախադեպ է:
Նախաձեռնության հեղինակները կփորձեն հանրությանը ապացուցել,
որ
այդ կերպ
(առանց
ազատագրված տարածքները վերադարձնելու)
Ղարաբաղի հարցի կարգավորումն ամենեւին էլ անհնար չէ,
եւ
դրա համար նրանք կներկայացնեն բոլոր անհրաժեշտ պատմաքաղաքական եւ իրավական
հիմնավորումները:
Առայժմ չմանրամասնելով այս մտադրության նրբերանգները`
Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրած ասուլիսում նշեց,
որ
դրա հիմքում ընկած է միացման գաղափարը:
"Մենք
եկող օրերին պատրաստվում ենք քաղաքական,
իրավական,
միջազգային տրամաբանության սահմաններում առաջարկություն-տարբերակ
ներկայացնել ե’ւ
մեր հանրությանը,
ե’ւ
բոլորին
", -
հայտարարեց նա`
կրկնելով,
թե
"դրա
գլխավոր իմաստը միացումն է լինելու
":
Ղարաբաղի առջեւ ծառացած աննախադեպ վտանգը առավել մտահոգիչ է դառնում
"Հայաստանի
պարտադրված իշխանությունների ապիկարության,
անզորության ֆոնին
":
Այդուհանդերձ,
Սեֆիլյանը ամենեւին էլ չի կարծում,
թե
ամեն ինչ կորած է.
- "Այնպես
չեմ գնահատում,
որ
վերջ,
կործանվում ենք:
Ոչ,
այդպես չէ
":
Նրա
համոզմամբ,
այսօր
Սերժ Սարգսյանի սեղանին դրված կարգավորման պլանին միահամուռ ոչ ասելով,
խնդիրն,
անշուշտ,
չի
լուծվի.
հարկ
է,
որ
դրանից հետո կատարվի հաջորդ քայլը`
ընտրվի երկրի օրինական նախագահ:
Ժիրայր Սեֆիլյանն ընդգծում է,
որ
բարեհաջող կարգավորում ակնկալելու համար պետք է,
որ
Սերժ Սարգսյանը հեռանա:
Ընդ
որում`
ոչ
միայն նա,
այլեւ
"առաջին
հերթին
"`
Ռոբերտ Քոչարյանը.
- "Այսինքն`
պահը
եկել է այս զույգի էջը փակելու
":
Տիգրան Ավետիսյան
|