|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը Որքան Շատ Բանտարկյալ, Այդքան Մոտ Հաղթանակ Lragir.am 29/10/08 Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, ի պաշտպանություն ազատագրված տարածքների նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը հոկտեմբերի 29-ին Դե ֆակտո ակումբում տված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է այն մեղադրանքներին, ըստ որոնց, Լեւոն Տեր-Պետրոսյանին դրսից են հրահանգել դադարեցնել ակտիվ պայքարը:Ժիրայր Սէֆիլյանն ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դրսում որեւէ տեր չունի, ինչպես ոմանք, եւ իր իմացած եզակի քաղաքական գործիչներից է, որոնք հայամետ են: Ժիրայր Սէֆիլյանը նաեւ ասել է, թե իր կարծիքով սխալ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր գործը համարում է ժամ առաջ քաղբանտարկյալների ազատությանը հասնելը: Ըստ Սէֆիլյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է զբաղվի այդ հարցով, քանի որ խնդիրը ներկայիս իշխանությանը ժամ առաջ հեռացնելն է: Սէֆիլյանը հայտարարել է, որ ինչքան շատ մարդ լինի բանտերում, այդքան մոտ կլինի հաղթանակը: Նա ասել է, թե որեւէ մեկը թող չկարծի, թե ներկայում ազատազրկվածները փափագում են ժամ առաջ դուրս գալ եւ նեղսրտում են անազատությունից: Նա ասել է, որ այդ մարդիկ պայքարի դուրս են եկել իմանալով, որ բռնապետության դեմ պայքարը կարող է լինել նաեւ բանտը եւ պատրաստ են լինել բանտում, հանուն բռնապետության դեմ հաղթանակի: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: