|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը 12/07/08 Ժիրայր Սէֆիլյանը Գրանցել Է Բոլոր Անունները
Ապօրինի
փափուշտ
պահելու
մեղադրանքով
ազատազրկված
Ժիրայր
Սէֆիլյանը,
ով
հունիսի
9-ին ազատ էր
արձակվել
մեկուկես տարի
պատժաժամկետը
լրանալուց հետո,
հունիսի
12-ին
Ուրբաթ
ակումբում տեղի
ունեցած
մամուլի
ասուլիսի
ժամանակ
հայտարարել է,
թե այդ
ընթաքում երեւի թե
բոլորը
համոզվել են,
որ իր
նկատմամբ
իրականացվում էր
քաղաքական
հետապնդում:
Ժիրայր
Սէֆիլյանը
հայտարարել է նաեւ,
թե
պատասխան են տալու բոլոր նրանք,
ովքեր
հրահանգել են,
եւ ովքեր
իրականացրել են այդ
ապօրինությունը:
Ես մինչեւ 2000 թվականը Հայաստանում բնակվել եմ կեցության թղթով, որ իշխանությունը տրամադրում էր պաշտպանության նախարարների միջնորդությամբ, հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր քաղաքացիության խնդրին, ասել է Ժիրայր Սէֆիլյանը: Նա տեղեկացրել է, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո իրեն այլեւս իշխանությունը չի տրամադրել ժամանակավոր կեցության այդ փաստաթուղթը: Թե ինչու, Սէֆիլյանը չի ուզում մասնավորել, միայն ասում է, որ այդպիսով, մոտ ութ տարի ինքը իշխանության կամքով ապօրինաբար է ապրել Հայաստանում: Սակայն այդ ընթացքում նա մի քանի անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրան մերժել
Ինչպես է
նախկին
դաշնակցական
Ժիրայր
Սէֆիլյանը
վերաբերում ՀՅԴ
պահվածքին,
որ
դրսեւորվում էր
Սէֆիլյանի
ազատազրկման
գործընթացի
հանդեպ,
եւ երբ նա արդեն
ազատազրկվել էր:
Այդ մասին
հունիսի
12-ին
լրագրողները հարց են
ուղղել
ազատության մեջ
հայտնվելուց հետո
Ուրբաթ
ակումբում
առաջին
մամուլի
ասուլիսը տվող
Ժիրայր
Սէֆիլյանին:
Նա
պատասխանել է,
որ
Դաշնակցությանը
վերաբերում է որպես
ազգային
հաստատություն,
ինչպես
եկեղեցին,
կամ
բանակը: մեր խնդիրը Լեւոնին նախագահ դարձնելը չէ, մեր խնդիրը այս ռեժիմից ձերբազատվելն է:
“Ինչ տարբերություն, հայ ժողովրդին ջարդող, սպանդ կազմակերպողը թուրքն է, թե հայը: Ես կարծում եմ, մարտի 1-ը մեր անկման ամենացածր կետն էր, որին դժբախտաբար մենք հասանք”, ասում է Ժիրայր Սէֆիլյանը, ով հունիսի 12-ին Ուրբաթ ակումբում իր առաջին մամուլի ասուլիսն է տվել հունիսի 9-ին բանտից ազատվելուց հետո: Նրա խոսքով, մարտի 1-ի մեղավորները, հանուն մեր պետականության, պետք է պատիժ կրեն: Մտահոգ Է Բանակի Բարոյահոգեբանական Մթնոլորտի Համար
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Ի պաշտպանություն ազատագրված տարածքների նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, ով հունիսի 12-ին մամուլի ասուլիս է տվել Ուրբաթ ակումբում, իր մտահոգությունն է արտահայտել հայկական բանակի ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտի կապակցությամբ: Նա, պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին, նկատել է, թե բանակի հետ կապված իր վերաբերմունքը տասը տարուց ավելի է, որ բացասական է եւ կապ չունի իր ազատազրկման հետ, կամ քաղաքական հայացքների հետ: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: