Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը

Քոչարյանով Պետք Է Զբաղվեն Մասնագետներըՙ

A1plus

10/07/08

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 4-ի ելույթին` Շուշիի առաձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանին հիմք է տալիս ասել, որ Քոչարյանի հայտարարությունները ենթակա չեն մեկնաբանման:

՚Երեւի եկել է ժամանակը, որ բոլորս էլ ընդունենք, որ այդ մարդու խոսքերը չպետք է մեկնաբանել, որովհետեւ այդ մարդն ապացուցել է, որ հոգեկան հիվանդ է: Հիվանդի խոսքերի մեկնաբանությունը պետք է թողնենք համապատասխան մասնագետներինՙ,- պատասխանելով ՚Ա1+ՙ-ի հարցին` ասաց Սեֆիլյանը: Միաժամանակ նա զգուշացրեց.՚Այդ հիվանդն այսօր վերածվել է հրեշի, որը վիրավոր վիճակում է: Այս իմաստով շատ վտանգավոր է, եւ մեզ լավ օրեր չեն սպասվում, քանի որ հրեշը սատկելուց առաջ միշտ փորձում է նոր ավերածություններ գործել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է շեղվենք մեր ընտրած ուղուցՙ:

Խոսելով ՚Մարտի 1-իՙ մասին` Սեֆիլյանը հիշեցրեց, որ դեռեւս ՚Հայ կամավորականնրի միությանՙ համաժողովի ընթացքում է ասել, որ այս վարչախումբն առանց արյուն թափելու չի հեռանալու. ՚Դժբախտաբար, այդպես էլ եղավ: Մարտի 1-ը այս իշխանությունների կարիերայի վերջակետն էՙ: Ինչ վերաբերում է այսօր երկրում տիրող իրավիճակին, ապա Սեֆիլյանը լավատես է եւ ողջունում է, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել հանուն իր իրավունքների վերականգնման. ՚Օր- օրի պայքարողների թիվը ավելանում է, եւ դա ամենակարեւորն էՙ:

Այսօր լրագրողները կրկին փորձեցին տարաձայնություններ գտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ, սակայն Սեֆիլյանը նշեց. ՚Մեր համագործակցությունը ոչ թե գաղափարական է, այլ` ընդհանուր խնդիրը լուծելու շուրջ: Եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք մեր երկիրը: Այս ռեժիմը պետք է կազմաքանդել, հակառակ դեպքում մեր երկիրը գլորվում է անդունդ: Ոչ ես եմ պատրաստվում զիջել եւ ոչ էլ Տեր-Պետրոսյանն է պատրաստվում զիջել իր դիրքորոշումը: Մեր ընդհանրությունն այն է, որ գտնում եք, որ մեր երկրում պետական կառույցները շեղված են իրենց առաքելություններից եւ դա պետք է ուղղվիՙ:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա Ժիրայր Սեֆիլյանն նշեց. ՚Համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախի հարցի հետ կապված` անմիջապես հարցեր ձեռնարկելու խնդիր չունի: Տեր-Պետրոսյանն առաջին հերթին զբաղվելու է նշանավոր Ավգյան ախոռները մաքրելով: Պետական կառույցների առողջացումը մտնում է Ավգյան ախոռները մաքրելու ծրագրի մեջ: Տեր-Պետրոսյանը ամեն ինչ անելու է, որ 1991թ.-ից հետո մեր երկրում երկրորդ նորմալ ընտրությունները լինենՙ:

Ինչ վերաբերում է Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքներին, ապա Սեֆիլյանը վստահ է, որ ամռան տապը չի կարող վճռորոշ դեր ունենալ շարժման վրա, ինչպես փետրվարյան ցուրտը. ՚Ամռանը շարունակվելու է եւ ավելի ակտիվ վիճակներ են լինելու: Ես համոզված եմ, որ օգոստոսի 1-ի հանրահավաքն ավելի մեծ է լինելու: Ըդհանրապես այս շարժումը չի դադարելու, քանի դեռ վարչախումբը չի հեռացելՙ: Լրագրողների խնդրանքով Սեֆիլյանն այսօր անդրադարձավ նաեւ հայ-թուրքական պատմաբաների հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը եւ ասաց. ՚Այդ մարդը, իբրեւ պաշտպանության նախարար, այնպիսի պարտվողական հայտարարություններ է արել կոնկրետ Արցախի հետ կապված, օրինակ, որ Աղդամը հայկական հող չէ, որ տարածքներ ազատագրողները նախապես իմացել են, որ դրանք պետք է հետ վերադարձնեն եւ այն: Գոնե պաշտպանության նախարարը պետք է հնարավորինս զիջող չլինի: Ճանաչելով իրենց` ես չեմ զարմանում նրա այսօրվա հայտարարությունների համար: Նա մեկ նպատակ ունի` նախ տիրանալ ՀՀ նախագահի աթոռին եւ հետո ամեն ինչ անել` այն պահելու համար: Հայ-թուրքական հարաբերությունները այդ մարդու համար ոչինչ են, 1915թ. զոհերի հիշատակը` ոչինչ էՙ: Շարունակելով հայ-թուրքական հարաբերությունների հարցը` Սեֆիլյանն ավելացրեց. ՚Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ջատագովն է եղել, սակայն երբեք կասկածի տակ չի դրել 1915թ. հայոց ցեղասպանության հարցը: Ես նույնպես կողմ եմ, որ քաղաքական, դիվանագիտական հարաբերություններ ձեւավորվեն Թուրքիայի հետ` հանուն մեր երկրի անվտանգության ու շահի, սակայն դեմ եմ ախպերության ձեւավորմանը: Սերժիկը ամեն ձեւով աշխարհի տերերին ուզում է ցույց տալ, որ ամեն ինչի պատրաստ էՙ:

՚Տեր- Պետրոսյանը Կարող Էր Ֆիզիկապես Ոչնչացվելՙ

՚Ա1+ՙ-ն այսօր պարոն Սեֆիլյանից փորձեց պարզել, թե, ըստ նրա, իրականում ո՞վ է երկրի փաստացի ղեկավարը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ եթե ինքը լիներ ղեկավարը, ապա Տեր-Պետրոսյանը բանտում կլիներ: ՚Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ձեռքում է: Պետք է հաշվի առնել այ փաստը, թե ում ձեռքում է նախագահի հրամանագրի գրիչը: Այն, որ Քոչարյանը քայլեր է իրականացնում իշխանություն ձեռքբերելու հարցում` փաստ է: Այդ մարդը իրեն չի պատկերացնում առանց իշխանության: Աթոռը, որ տակից քաշում ես, Քոչարյանը մահանում է: Եթե Քոչարյանը լիներ իշխանության, ապա Տեր-Պետրոսյանը կարող էր ոչ միայն բանտում լինել, այլեւ` ֆիզիկապես ոչնչացվածՙ:

Սեֆիլյանը գտնում է, որ այսօր երկրում իրավիճակը փոխելու համար` անհրաժեշտ է արտահերթ նախագահի ընտրություններ անցկացնել եւ ոչ թե խորհրդարանի, քանի որ Սերժ Սարգսյանը պատրաստ է խորհրդարանի ընտրություններին` վստահ լինելով, որ նույն մեթոդներով` փողով, ուժով, կեղծիքով նորից իրեն հարմար խորհրդարան կձեւավորի:

Ի դեպ, լրագրողները այսօր Սեֆիլյանից հետաքրքրվեցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում ՀՅԴ ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ՀՅԴ-ն 2 տարի շարունակ լուռ պայքարել է Սեֆիլյանին ազատ արձակելու համար. ՚Հիմա ես մենակ ծիծաղեմ, թե ձեզ հետ միասին: Այսինքն, այնքա՞ն են աշխատել, որ ես մինչեւ վերջին օրը մնա՞մ բանտում: Նման նախադեպ չի եղել, որ իմ հոդվածով դատապարտվածը մինչեւ վերջին օրը մնա բանտում: Երեւի ՀՅԴ-ն աշխատել է, սակայն ես տեղյակ չեմՙ:

Այսօր Սեֆիլյանը հայտնեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե իշխանությունները պատրաստվում են իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհել, թե ոչ եւ ավելացրեց. ՚Ես դրա կարիքը չունեմ, ես շարունակելու եմ ապրել ու գործել իմ երկրում: Ամեն օր ուշացնելով իմ քաղաքացիությունը` նրանք իրենց դեմ են աշխատումՙ: Նա վստահ է, որ այդ հարցի վրա չի ազդի նաեւ Անձնագրերի եւ վիզաների վարչության նախկին պետ Ալվինա Զաքարյանի պաշտոնաթողությունը, քանի որ վստահ է, որ իր մասով հրահանգները տրվում են նախագահական նստավայրից:

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: