Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը

Ժիրայր Սեֆիլյան. «Միմիայն արտահերթ նախագահական ընտրություններ»

ժամանակ Երեվան

10/07/08

"Սա քաղաքական պրոցես չի, սա դիմադրություն է: Կա կեղեքող համակարգ, կա ժողովուրդ, որը դիմադրում է այդ համակարգին", - ասաց նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանը երեկվա ասուլիսում:

'Ազատագրված տարածքների պաշտպանություն' հասարակական նախաձեռնության եւ ,Հայ կամավորականների համախմբմանե համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին ուղղված հարցերը Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական ոլորտից էին: Անդրադառնալով այսօրվա ներքաղաքական զարգացումներին` Ժիրայր Սեֆիլյանն ասաց. ,Դրական եմ գնահատում հատկապես մեր ժողովրդի զարթոնքը, իր իրավունքներին տեր կանգնելու պատրաստակամությունը: Օր օրի պայքարողների շրջանակը մեծանում է: Այս ընթացքի շնորհիվ է, որ գալիք ժամանակահատվածում կարող ենք նվաճումներ ունենալե: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում իր հայրենիքի եւ ժողովրդի համար կյանքը չխնայած նախկին հրամանատարը Ռ.Ք.-ի հերթական բարբաջանքին, թե մարտի 1-ի համար մեղավոր է Լեւոն Տեր-Պետրոսյանը. ,Եկել է այն ժամանակը, որ այդ մարդու հայտարարությունները չմեկնաբանենք: Նա ապացուցել է, որ ինքը հոգեկան հիվանդ է: Հոգեկան հիվանդի խոսքերի մեկնաբանությունները պիտի թողնենք համապատասխան մասնագետներին: Միաժամանակ պիտի զգուշանալ, որ այդ հիվանդը, որը վերածվել է հրեշի, որն այսօր վիրավոր վիճակում է, շատ վտանգավոր է: Այս իմաստով մեզ լավ օրեր չեն սպասվում. եթե հրեշը վիրավոր է, մինչեւ սատկելը պիտի նոր ավերածություններ գործի: Անշուշտ դա մեզ չի պարտադրելու, որ մենք մեր ուղին փոխենք կամ դադարեցնենք մեր քայլերըե:

Ղարաբաղյան խնդրի շուրջ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ տարաձայնությունների մասին էլ նախկին քաղբանտարկյալն ասաց, որ դրանք չեն խանգարում միասին պայքարելուն գործող ռեժիմը կազմաքանդելու համար. ,Վերջերս Տեր-Պետրոսյանը մեղադրանքներ հնչեցրեց այսօրվա ռեժիմի հասցեին: Դրանց մեջ կար նաեւ Արցախյան խնդրի լուծման հարցը: Մենք դեմ ենք այս ռեժիմին, որովհետեւ չեն վերաբնակեցնում ազատագրված տարածքները, դեմ ենք, որովհետեւ բանակցությունները տարան սխալ ուղղությամբ եւ գնալով մեր գործը դժվարացնում են: Բայց մենք կողմ չենք, որ իրենք պետք է շուտափույթ լուծում տային Արցախյան հարցին, որովհետեւ համոզված ենք, որ, ըստ էության, Արցախյան հարց գոյություն չունի: Գոյություն ունի հայ-ադրբեջանական հարց: Արցախյան հարցի մասին խոսելիս անպայման Նախիջեւանի հարցն էլ պետք է արծարծվի: Այս համատեքստում պետք է ապագայում բանակցությունների ընթացքը տեղի ունենա: Ժամանակին Նախիջեւանն ու Արցախը միաժամանակ են բռնակցվել Ադրբեջանին եւ պետք է երկուսի հարցը միաժամանակ բարձրացնել:

Շոգի եւ քաղաքական ակտիվության մասին. ,Եղանակները ինչ-որ չափով ազդեցություն ունեն, բայց վճռորոշ չեն: Հիշենք ցուրտ օրերի բազմահազարանոց հանրահավաքները: Ամեն ինչ կախված է ժողովրդից: Ժողովուրդը շատ լավ հոգեվիճակում է: Մեր խնդիրները ավելի շատ կազմակերպական են, քան թե քաղաքական: Կարծում եմ` այս պրոցեսը չի դադարելու մինչեւ սրանք չհեռանանե:

Ինքնակոչ նախագահի հայ-թուրքական տրամադրությունների մասին. ,Չեմ զարմանում: Այդ մարդը պաշտպանության նախարար եղած ժամանակ պարտվողական հայտարարություններ է արել Արցախի հետ կապված. Աղդամը մեր հայրենիքը չէ, տարածքները պետք է վերադարձնել եւ այլն: Ճանաչելով իրեն եւ հետեւելով իր վերջին տարիների գործունեությանը` ասեմ, որ նա մեկ նպատակ է ունեցել. տիրանալ նախագահական աթոռին, հետո` դա պահպանել: Ամեն ինչի ինքը պատրաստ է: Ցեղասպանության զոհերի հիշատակը այդ մարդու համար ոչինչ է: Ղարաբաղը իր համար ոչինչ է: Իր համար մեկ խնդիր կա. աթոռը պահպանել: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական հարաբերություններին կողմ է եղել, բայց միշտ շեշտը դրել է քաղաքականի վրա, ոչ թե ախպերության: Սրանք քաղաքականը մի կողմ են դրել եւ ասում են` գնում ենք ախպերության: Մենք նույնպես կողմ ենք այդ փոխհարաբերություններին` քաղաքական առումով` հանուն մեր երկրի անվտանգության, շահերի, բայց ոչ` ախպերական կամ` ոչ ի գին մեր պահանջատիրությանե:

Ինքնակոչի պահվածքի մասին. ,Ինքը ամեն ձեւով ուզում է ցույց տալ աշխարհի տերերին, որ ամեն ինչի պատրաստ է. Իրաք զորք է պետք` ուղարկում են, թուրքերի հետ ախպերանալ է պետք` ախպերանում են... Ինքը դա կատարում է դուր գալու համար եւ անում է հանուն իր աթոռիե:

Երկիրն ո՞վ է ղեկավարում` նախկի՞ն ինքնակոչը, թե՞ ներկա. ,Լծակները Ս.Սարգսյանի ձեռքում են: Նախագահի հրամանագիրը ստորագրելու գրիչը ում ձեռքում է, նա էլ ղեկավարում է: Սակայն փաստ է, որ Քոչարյանը վերադառնալու քայլեր է փորձում անել, քանի որ ինքը իրեն չի պատկերացնում առանց իշխանության: Մահ է դա իր համար: Աթոռը տակից քաշում ես, այդ մարդը մահանում էե:

Ռ.Ք. հայտարարության գնահատականը, թե եթե լծակներն իր ձեռքում լինեին, առաջին նախագահը ,նստած կլիներե. ,Կարող է եւ ֆիզիկապես վերացած էլ լիներ: Ամեն ինչ սպասելի է նրանիցե:

Վարչապետ Տ.Սարգսյանի, այսպես ասած, բարեփոխումների վերաբերյալ. ,Քմծիծաղով եմ վերաբերվում այդ բոլոր քայլերին, որովհետեւ հնարավոր չի այս համակարգում որեւէ բարեփոխում կատարել: Հնարավոր չի այս ճահճի մեջ որեւէ դրական բան անել: Տ.Սարգսյանն էլ գիտի այս մասին եւ դա գիտակցելով` ժողովրդի գլխին լոլո է կարդում: Սակայն հնարավոր չի մեր ժողովրդին խաբելե:

Արտաքին աշխարհում Հայաստանի դերի մասին. ,Եվ տարածաշրջանում, եւ համաշխարհային մասշտաբով մենք գործոն չենք: Այսօր տարածաշրջանային որեւէ նախագիծ Հայաստանի հանգամանքը նկատի չունի: Նույնիսկ Իրանի նման բարեկամ երկիրը Հայաստանի հետ լուրջ խնդիրների հետ կապված գնում է Մոսկվայի հետ բանակցելու: Այսինքն` մենք պետություն չունենք, սա ձեւականություն է, ֆիկցիաե:

Նոր ընտրությունների մասին էլ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ խոսել, առաջին հերթին, խորհրդարանական ընտրությունների օգտին, նշանակում է ռեժիմի ջրաղացին ջուր լցնել. ,Որովհետեւ Սերժը իր մտքում ունի, որ եթե ստիպված լինի` կգնա այդ քայլին, հույս ունենալով, որ նորից փողով, լծակներով հարցը կլուծվի: Սխալ է: Պետք է շեշտել միմիայն նախագահական ընտրություններ: Մինչեւ գլուխը չվերանա, մեր երկրում որեւէ ընտրության մասնակցելը ես անհեթեթություն եմ համարումե:

Ասուլիսից հետո եւս Ժիրայր Սեֆիլյանը սիրով պատասխանեց մեր այլ հարցերի.

- Ինչպե՞ս եք գնահատում Հատուկ քննչական ծառայության պետի` Վայոց ձորի մարզի դատախազին տրված հանձնարարության մասին հրապարակված հայտնի փաստաթուղթը:

- Համոզված եմ, որ Սերժիկը շարունակելու է բռնությունների մարտավարությունը այնքան ժամանակ, մինչեւ տեսնի, որ այլեւս ինքը ոչ մի հնար չունի այս երկրում ապրելու: Կարծում եմ` Սերժիկը երբեք երկխոսության չի գնալու Շարժման ղեկավարության հետ, մինչեւ վերջ կիրառելու է բիրտ ուժը եւ, անշուշտ, ձախողելու է: Մի օր մենք զարթնելու ենք ու տեսնենք, որ իրենք այս երկրից փախել են:

- ԵԽԽՎ արդեն երկրորդ բանաձեւը կա, որում նույնպես առաջնահերթ է համարվում քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը: Սակայն որեւէ էական քայլ չի արվել այդ ուղղությամբ: Ավելին` նոր քաղբանտարկյալներ ,հավաքագրելուե քաղաքականություն է տարվում:

- Այս իշխանությունների բոլոր արած քայլերը իրենց դեմ են: Տրամաբանությունը նույնն է. տեսնում ես` ամենաախմախ տարբերակը որն է, իրենք հենց դա են կիրառում: Նույնը` քաղբանտարկյալների հետ կապված: Սրանով ոչ թե կանխում են իշխանափոխությունը, այլ հակառակը` ավելի են հրահրում: Այսօր քաղբանտարկյալների պատճառով օջախներ կան վառ: Ամեն օր բողոքում են մարդիկ, ակցիաներ են կազմակերպում... Այսինքն` սա իրենց կողմից հիմարություն է, մանավանդ` որ ոչ մի հիմք չեն կարող ներկայացնել մարդկանց պահելու համար: Միեւնույն ժամանակ այստեղ կան այլ գործոններ. մարդկանց մի մասին պահում են որպես պատանդ, մի մասից վրեժ են լուծում. դու իմն էիր, ինչու գնացիր այն կողմ... Սակայն իրենք յուրաքանչյուր անհեթեթ քայլով մոտեցնում են իրենց վախճանը: 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: