|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ժիրայր Սէֆիլյանի Մամուլի Ասուլիսը Ժիրայր Սեֆիլյան. "Այս Իշխանությունները Հայության Հետ Որեւէ Կապ Չունեն"ՙ a1 plus 02/10/08 Ես Հանգիստ Խղճով Միացել Եմ Լեվոնինՙ՚Մենք շարժմանը միացել ենք եւ մնալու ենք այնքան ժամանակ, քանի դեր ժողովուրդը վստահում է Լեւոն Տեր-Պետրոսյան անհատին: Ես հանգիստ խղճով միացել եմ Շարժմանը եւ մինչեւ վերջ պայքարելու ենք, որ հնարավորինս շուտ Լեւոնին տեսնենք նախագահի աթոռին բազմածՙ,- այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի` ի պատասխան բոլոր նրանց ովքեր, կարծում, են որ Սեֆիլյանը զղջում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու եւ Հայ ազգային կոնգրեսին միանալու համար: Սահմանափակվելով այս հայտարարությամբ, Սեֆիլյանն այսօր խոսեց միայն մեր իշխանությունների արտաքին քաղաքականության մասին` խոստանալով մոտ օրերս ՚Ա1+ՙ-ի հետ զրուցել նաեւ ներքին քաղաքականության մասին: Սեֆիլյանին առաջին հերթին մտահոգում է ԼՂ հարցում Թուրքիայի ակտիվացումը եւ մեր իշխանությունների ոչ համարժեք պատասխանը: Միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը չհերքեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այն հայտարարությունը, թե Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ազատագրված տարածքները վերադարձնելու մասին, Սեֆիլյանին հիմք է տալիս երկրի առաջին դեմքի աթոռը զբաղեցրած մարդու գործողությունները գնահատել դավաճանական: Սեֆիլյանը չի կիսում այն տեսակետը, թե Գյուլը կարող էր լեզվի սայթաքում թույլ տալ, իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա ասաց. ՚Ես կարծում եմ, որ ինքը ամեն ինչ անում է լեգիտիմանալու համար: Աշխարհը շատ լավ գիտի, նա էլ շատ լավ գիտի, որ ինքը ընտրված նախագահ չէ, բայց փորձում է երկար մնալ իշխանության ղեկին: Ուստի մի ձեւ է գտել` մնալ իշխանության ղեկին եւ անել ինչ ցանկանում են աշխարհի տերերը. պետք է ` ախպերանալ թուրքերի հետ, Ղարաբաղն են ուզում` այդ էլ կծախեն, շուտով գինն էլ կպայմանավորվեն: Այս ամենը մի հոգու անձի համար` խաղ են անում հայ ժողովցրդի պայքարի, նահատակների արյան հետ ՙ,- Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքականությունն այսօր մանրամասնեց Ժիրայր Սեֆիլյանը: ՚Տեր-Պետրոսյանին Մեղադրում Էինք ՀանիրավիՙՆա համոզված է, որ միջազգային հանրությունը ի վերջո գալու է այն եզրահանգման, որ ՀՀ ներկայիս իշխանությունների հետ անիմաստ է որեւէ հարցում բանակցելը. ՚Այն պարզ պատճառով, որ այս իշխանությունները հայության հետ որեւէ կապ չունենՙ: Սեֆիլյանն ընդգծեց, որ իր հայտարարությունները ոչ թե ենթադրություններ են, այլ հիմնված են փաստերի վրա. ՚Այդ գաղտնի բանակցությունները շարունակվել են նաեւ Երեւանից Գյուլի վերադարձից հետո: Այդ բանակցությունները գաղտնի շարունակվել են նաեւ Եվրոպայում` Թուրքիայի եւ ՀՀ ԱԳ փոխնախարարների միջեւ: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի օրոք, երբ մենք նրան հանիրավի մեղադրում էինք ապազգայնության մեջ, երբեք գաղտնի բանկցություններ չեն եղել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւՙ: Ինչո՞ւ Է Կանգնել Տեր-Պետրոսյանի ԿողքինԻսկ ի՞նչն է պատճառը, որ ԼՂ հարցում ցանկացած փոխզիջումների դեմ Սեֆիլյանը այսօր կանգնել է Տեր-Պետրոսյանի կողքին` Սեֆիլյանը պատասխանեց. ՚Տեր-Պետրոսյանը երբեք չի հայտարարել, թե Արցախը հայկական հող չի, ինչպես ՊՆ եղած ժամանակ Սերժ Սարգսյանը` ասելով, թե կարծում եք Աղդամը հայկակա՞ն հող է: Թարսի պես դրանից 1-2 տարի հետո հնագետները Աղդամում հայտանբերեցին Տիգրանակերտը: Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի հայտարարել, թե տարածքներն ազատագրել են հետո Արցախի կարգավիճակի դիմաց առեւտուր անելու համար: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Տեր-Պետրոսյանը չի գալիս իշխանության ԼՂ հարցը շուտափույտ լուծելու համար: Նա գալիս է Ավգյան ախոռները մաքրելու համար: Մենք այսօր պետականազուրկ ենք: Մենք նախ պետք է պետություն ստեղծենեք: Լեւոնի հիմնական գործը լինելու է դաՙ: ՚Սրանից Հետո, Ինչ Ուզենք` Անելու ԵնքՙԱյսօր Սեֆիլյանը նաեւ զգոնության կոչ արեց հայ ժողովրդին.՚Փորձենք միասին կանխել հերթական դավադրությունը, ինչպես դա մեզ հաջողվել է նախորդ տարիներին: Թող բոլորը իմանան, որ որեւէ վտանգի պահին այդ նույն կիսաքաղց մարդը, որն ապրում է Արցախում եւ Հայաստանում, ոտքի են կանգնելուՙ: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը երկու տարի առաջ անազատության մեջ հայտնվեց ԼՂ-ի վերաբերյալ իր մատհոգությունները հայտնելու եւ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ազատգրած տարածքները հանձնելու պատրաստակամության մեջ մեղադրելու համար: Այսօր նա վստահ է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է ժողովրդից գաղտնի բանակցություններ վարել ազատագրված տարածքներն ու Ղարաբաղն իր աթոռը պահելու դիմաց հանձնելու վերաբերյալ: Ի դեպ, ՚Ազատագրված տարածքների պաշտպանությունըՙ դիմել է Երեւանի քաղաքապետարան` հոկտեմբերի 2-ին ԼՂ հարցի վերաբերյալ բողոքի ակցիա անցկացնելու համար եւ մերժում է ստացել: Սա քաղաքապետարանից ստացավ կազամակերպության միակ մերժումը չէ: ՚Սրանից հետո այս ռեժիմին ոչ մի իրազեկում չի լինելու: Ինչ ուզենք անելու ենքՙ,- ի պատասխան քաղաքապետարանի մերժումների հայատարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա գլխավորած կազմակերպությունը պատրաստվում է ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ անցկացնել: Այս մասին պաշտոնապես հայտարարելուց հետո, ՚Ազատագրված տարածքների պաշտպանությունՙ հ/կ-ն այսօր նաեւ նման բովանդակությամբ հայտարարություն հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին. ՚Վտանգավոր ու անթույլատրելի ենք համարում ազգային համերաշխության ու համաձայնության բացակայության պայմաններում, առանց լայն հասարակական քննարկումների Արցախի եւ ազատագրված տարածքների խնդրի շուրջ, փոփոխվող ձեւաչափիերով, կիսագաղտնի բանակցությունների անցկացումը: Ազգային ազատագրական պայքարը չի կարող հանդիսանալ Թուրքիայի հետ առեւտրա-դիվանագիտական հարաբերությունների բարելավման առարկա: Ազատագրված տարածքների հաշվին քննարկվող զիջումները ներկայիս պայմաններում անխուսափելիորեն խարխլելու են Արցախի եւ ՀՀ պաշտպանվածությունը եւ ֆիզիկական անվտանգությունը: Բանակցությունները չունեն որեւէ բարոյական հիմք, ուստի դրանց արդյունքը անընդունելի է լինելու հայության համարՙ: ՚Ազատագրված տարածքների պաշտպանությունՙ ԱԳ նախարարությունից պահանջում է ընդունել իրենց պատվիրակությանը եւ ապահովռլ ԱԳՆ-ի մասնակցությունը ԼՂ, ինչպես նաեւ հայ-թուրքական հարցերի վերաբերյալ առաջիկայում նախատեսված հասարարակական քննարկումներում: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: