|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Որ Հայաստանը ներկայացվի Կոմիտասով, ոչ թե Արմենչիկով
Այսօր կայացավ «Սարդարապատ շարժման» Ազգային խորհրդարանի հոգեւոր-մշակութային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին հանձնաժողովի աշխատանքների հիմնական ուղղությունները: Դրանցից առաջինը հոգեւոր-մշակութային քաղաքականության հիմքերն ու ուղղությունը մշակելն է, որից հետո պետք է ստեղծվի հայեցակարգ, եւ գործողությունների պլան մշակվի: Հանձնաժողովի նպատակն է ոչ նյութապաշտ հասարակություն ունենալը, որին հասնելու համար որոշակի մշակութային չափորոշիչներ պետք է մշակվեն: «Հետքի» այն հարցին, թե արդյոք սա չի՞ հանգեցնի մշակութային գրաքննության, հանձնաժողովի անդամները պարզաբանեցին, որ իրենք առանձնացնելու են, թե որ մշակույթը պետք է պետական աջակցություն եւ հովանավորություն ստանա, սակայն դա չի նշանակում, որ մնացյալն արգելվելու է: «Որպեսզի Հայաստանը դրսում ներկայացվի Կոմիտասով, ոչ թե օրինակ, Արմենչիկով»,- պարզաբանեց Լալա Մնեյանը: Hetq.am 25.06.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: