|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ֆրանսիայի Հյուպատոսը Գիտե՞ր Մարտի 1-Ի ՄասինA1plus 16/10/08 Փետրվարի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսը զրուցել է Ֆրանսահայ ազատմարտիկ, կինոռեժիսոր Սարգիս Հատսպանյանի հետ եւ որպես ֆրանսիայի քաղաքացի նրան խուրհուրդ է տվել հեռանալ: Արդյո՞ք դա նշանակում է, որ մարտի 1-ից 1 օր առաջ Ֆրանսիայի հյուպատոսը գիտեր, թե ինչ է սպասվում. ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հարցին ի պատասխան` Հատսպանյանը հրաժարվեց պատասխանել եւ միայն ասաց, որ իր եւ հյուպատոսի միջեւ տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց զրույցն ամբողջությամբ ձայնագրված է, գտնվում է արտասահմանում եւ նա տղամարդավարի խոստացել է այն երբեւէ չհրապարակել: Իսկ այսօր Հատսպանյանը ասուլիս էր հրավիրել հայտարարելու համար. ՚Ես Սարգիս Գեւորգի Հատսպանյանս անկախ Հայաստանի վարչական տարածքում ապրել եմ, ապրում եմ եւ պիտի ապրեմ ավելի շատ, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ես Սարգիս Գեւորգի Հատսպանյանս ԼՂՀ-ում, այն օրվանից, երբ ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակեց ապրել եմ ավելի շատ, քան Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ու Սերժ Ազատի Սարգսյանըՙ: Նա նշեց, որ որեւէ խնդիր չունի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, սակայն միաժամանակ չի կարող լռել. ՚Ես չեմ կարող հանդուրժել, երբ իշխանությունն այդ աստիճան անտեսում է իր քաղաքացիների ձայնը եւ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հայտարարել եմ այդ մասին: Շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեր ժողովուրդը զարթնեց, որի ապացույցն էր Ազատության հրապարակը, որը ՀՀ-ի վերջին ընտրատեղամասն էր, որտեղ ժողովուրդը եկել էր քվեարկելու -20 աստիճան ցրտին, որտեղ ծեծ ու ջարդ, կեղծիք, շղթաներ չկային, տոնական տրամադրություն էր: Ավելի օրինական բան քան Ազատության հրապարակում մնալը, անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղելՙ: Իր տեսակետները Հաստպանյանը հայտնել է նաեւ այդ օրերին ՀՀ-ում գտնվող եվրոպական դիտորդներին եւ միջազգային հայտնի եւ հիղինակավար ԶԼՄ-ներին: ՚Սերժը չէր կարող եվրոպական դիտորդներին ասել, որ այս ժողովուրդը ինձ է ընտրել, բայց հիմա եկել է Լեւոնի կողքին է կանգնել: Նրանք պետք է խեղդեին այդ օրինական միջոցառումը եւ տեղի ունեցավ մարտի 1-ի սպանդըՙ: Մարտի 1-ին Ազատության հրապարակում ծեծի ենթարկվելուց հետո Հաստպանյանն իր ընկերների օգնությամբ տեղափոխվել է ԼՂՀ եւ այնտեղ մնացել մինչեւ օգոստոսի 20-ը: Իր տարեց ծնողների առոջական վիճակի վատթարացման մասին տեղեկանալով` օգոստոսի 21-ին ստիպված է եղել մեկնել Փարիզ` ծնողներին տեսության: Հոկտեմբերի 9-ին նա վերդարաձել է Երեւան եւ պարզել է, որ մարտի 10-ին, երբ Երեւանում արտակարգ իրավիճակ էր, Ռոբերտ Քոչարյանը որոշում է կայացրել Հաստպանյանին ՀՀ կացության կարգավիճակից զրկելու մասին: Քոչարյանի այս որոշումը` առանց որեւէ կնիքի Կենտրոնի Ոստիկանությունում Հաստպանյանին է հանձնել ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, որն էլ այն ստացել է ֆաքսով: Որպես իրավաբան Հաստպանյանը ընդգծեց, որ մինչ օրս իր ձեռքի տակ չունի Քոչարյանի որոշման բնօրինակը, իսկ դա նշանակում է, որ այդ որոշումը անօրինական է եւ որեւէ մեկը իրեն ՀՀ-ից վտարելու իրավունք չունի:
1997թ. Երբ Քոչարյանը եկել է Հայաստան
եւ ստանձնել վարչապետի պաշտոնը, Հաստպանյանը, հետեւելով նրա օրինակին, որպես
օտարեկրյա քաղաքացի նույնպես դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն 3
ու կես ամիս հետո նրան մերժել են:1995թ. նա ամուսնացել է ՀՀ քաղաքացի Հասմիկ
Պողոսյանի հետ եւ 2 անչափահաս երեխա ունի եւ ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն`
կարող է մշտապես բնակվել Հայաստանում: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: