|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Արմեն Այվազյան. “Թուրքիան թշնամի հարևան է, և դա չտեսնելը վտանգավոր է” 05/09/08 “Թուրքիան ոչ թե հարևան երկիր է, այլ թշնամի հարևան, և այդ թշնամությունը չտեսնելը շատ վտանգավոր է”,– այսօր “Հայացք” մամուլի ակումբում հայ–թուրքական հարաբերությունների մասին ասել է քաղաքագիտության դոկտոր, “Արարատ” ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը՝ նշելով, որ հայ–թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, կա միայն հայ–թուրքական հակամարտություն, և կարգավորում ասվածն էլ վերաբերում է այդ ձևակերպմանը։ Քաղաքագիտության դոկտորը նշել է, որ հայ–թուրքական հակամարտության կարգավորման մասին զրույցները հասել են հիստերիայի աստիճանի, մի նշանակություն է տրվում Թուրքիայի նախագահ Գյուլի այցին, ինչն իրականում ոչ մի նշանակություն չունի, բայց արդյունքում “մենք ունենալու ենք հիասթափված մարդկանց մի զանգված”։ “Այն հեղեղը, այն քարոզչությունը, որ այսօր տարվում է հեռուստատեսություններով, ուղղակի պատերազմ է հայ ժողովրդի ռազմավարական հիշողության դեմ”,– ընդգծել է նա։ Արմեն Այվազյանի խոսքով՝ դեռ Գյուլը Հայաստան չեկած, դեռ որևէ համաձայնություն չարձանագրված, Հայաստանի իշխանությունները որդեգրել են միակողմանի և զիջումների անիմաստ և անհեռանկար քաղաքականություն, հտևողականորեն անտեսում Թուրքիայի ռազամավարական իրական նպատակներն ու հրաժարվում Անկարայի գործողություններին տալ համարժեք քաղաքական գնահատական։ tert.am (հապավումով) |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: