|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Սեֆիլյանի դիմումների մերժումը “ ՀՀ իշխանական բուրգի գագաթին գտնվող մանրախնդիր եւ չարությամբ լցված անձի որոշում’:16/12/08 Այսօր Հայ կամավորականների միության անդամներից, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանը մի քանի մեջբերումներ ներկայացրեց այդ գիտաժողովում պետական այրերի ելույթներից. Սերժ Սարգսյանն այնտեղ ասել է. ՚Մեր պետությունն ամեն կերպ նպաստելու է հայ ազգային ինքնության հաստատման ու պահպանմանը, ինչպես նաեւ հայրենադարձությանը: Համայն հայության հայրենիքը միշտ սպասում է իր զավակներին: Երբեք ուշ չէ տուն վերադառնալՙ: Բավականին ոգեշունչ է եղել նաեւ վարչապետի խոսքը.՚Մեր աչքի առաջ այսօր ձեւավորվում է նոր աշխարհ եւ մենք իրավունք չունենք սխալվելու, սխալ կանխատեսումներ անելու. սխալ մոդելներ անելու, որպեսզի տարիներ հետո նորից ներողություն չխնդրենք անպտուղ հայրենադարձության ծրագիր իրականացնելու համարՙ: Պետական այրերի խոսքերը մեջբերելուց հետո` Նահապետյանը դիմեց ներկաններին. ՚Ի՞նչ եք կարծում, սփյուռքի մեր հայրենակիցները այս խոսքերն են հիմք ընդունելու, թե այն իրողությունը, որի մեջ ապրում է առայժմ ՀՀ քաղաքացիություն չստացած լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանըՙ: Սեֆիլյանի դիմումների մերժումը Հայրապետյանը համարում է ՀՀ իշխանական բուրգի գագաթին գտնվող մանրախնդիր եւ չարությամբ լցված անձի որոշում: Սեֆիլյանի մարտական ընկերներից Արարատ Ծատուրյանին զարմացնում եւ վիրավորում է այն փաստը, որ այս իշխանությունները ինչ-որ օտարազգի ֆուտբոլիստի խնդրում են պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ, իսկ հայրենիքի ազատագրման նվիրյալին անհիմն մերժում են: Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին վերջին դիմումը մերժվել է նոյեմբերի 18-ին: ՚Այս վերաբերմունքը ոչ միայն ճչացող ապօրինություն է, անարդարություն է, այլ բացահայտ կամակայականություն է հայ մարդու, առավել եւս ազգային նվիրյալի համար: Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք` օր առաջ վերջ դնելու համար այս իշխանությունների վայրի կամայանություններինՙ: Հիմք ընդունելով այն պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր հայ, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ծնվել` իրավունք ունի ապրել իր հայրենի հողի վրա: ՚Այս բնական իրավունքի դեմ ոտնձգություններ կատարողները` կպատժվեն պատմության աղբարկղը նետվելովՙ,- ասաց Յազրչյանը: Հայ կամավորների միության անդամները Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չընդունելը զուտ բացատրում են իշխանությունների չարությամբ, որոնք չեն ներում իրենց քննադատողներին` անկախ նրանից քննադատողները սփյուռքահայեր են, թե՞ տեղաբնակներ: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: