Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

՚ Իսկ ո՞վ եւ ե՞րբ պետք է ՀՀ-ի անունից ներողություն խնդրի Ժիրայր Սեֆիլյանին մերժելով ամբողջ սփյուռքահայությանը հասցվող անարգանքի համարՙ,- ՙ

 16/12/08

՚Իսկ ո՞վ եւ ե՞րբ պետք է ՀՀ-ի անունից ներողություն խնդրի Ժիրայր Սեֆիլյանին մերժելով ամբողջ սփյուռքահայությանը հասցվող անարգանքի համարՙ,- այսօր իշխանություններին դիմեց պատմաբան, սփյուռքահայ Գեւորգ Յազրչյանը` հաշվի առնելով այն փաստը, որ դեկտեմբերի 1-ից 14-ը Ծաղկաձորում կազմակերպված ՚1946-1948 թթ.Մեծ հայրենադարձությունը եւ նրա դասերըՙ գիտաժողովի ընթացքում մեր պետական այրերը` երկրի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, վարչապետը, Սփյուռքի նախարարը եւ մյուսներն արդեն ներողություն են խնդրել այդ տարիների հայրենադարձների կրած զրկանքների եւ խնդիրների համար:

Իսկ այդ գիտաժողովին Դուք պետական այրերին ուղղե՞լ է Սեֆիլյանի քաղաքացիություն չտալու հարցը` ՚Ա1+ՙ-ի հարցին` պարոն Յազրչյանը պատասխանեց. ՚Ոչ: Այդ հարցը բոլորի ներկայությամբ իր խոսքում բարձրացրեց սիրիահայ բեմադրիչ Կարբիս Լեփենջյանըՙ:

Յազրչյանը նշեց, որ այդ գիտաժողովի ընթացքում ՀՀ իշխանություններն իրենք էլ են ընդունել, որ այսօր ՀՀ-ից արտագաղթի մեծ ծավալներն առաջին հերթին ունեն ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ իրավական պատճառներ.՚Մարդիկ չեն վերադառնում հայրենիք, աղաղակող անարդարությունների պատճառով եւ նույն պատճառով էլ թողնում հեռանում ենՙ:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: