|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Չի Եղել Մեկը, Որ Մտածի Տարածք Վերադարձնելու Մասին lragir.am 14/10/08 1992-1994 թվականներին չի եղել մի հրամանատար, որը Ղարաբաղի պատերազմի ընթացքում մտածած լինի, որ տարածքները ազատագրվում են հետո հետ վերադարձնելու համար: Ի պատասխան լրագրողների հարցի, հոկտեմբերի 14-ին Հայելի ակումբում այդ մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ով հյուրընկալվել է Հայելի ակումբին:Իսկ հարցը վերաբերել է տարիներ առաջ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը դեռ պատերազմի ժամանակ էր ասում, եւ բոլորն էլ գիտեին, որ տարածքները գրավվում են ոչ թե տարածք ընդլայնելու, այլ հետ վերադարձնելու համար: Նշելով, որ պատերազմի տարիներին ոչ մի հրամանատար այդպես չէր էլ կարող մտածել, Արթուր Աղաբեկյանն ավելացրել է, թե “բայց տարիներ անց կհրապարակի իր զրույցը Բաբկեն Արարքցյանի հետ, որ տեղի է ունեցել Ֆիզուլիում”: Լրագրողների հարցին, թե ինչու տարիներ անց եւ ոչ հիմա, Աղաբեկյանը պատասխանել է, թե դրանում կան բաներ, որոնք նպատակահարմար է տարիներ անց հուշի տեսքով ներկայացնելը: Արթուր Աղաբեկյանը, որ պատերազմի այդ տարիներին եղել է Հադրութի շրջանի պաշտպանության պատասխանատուներից մեկը, ասում է, թե այդ ժամանակ ամեն մի հրամանատար, որտեղ էլ որ նա լիներ, ուներ մեկ կարեւոր խնդիր` ապահովել բնակչության անվտանգությունը, ձեւավորել անվտանգության գոտի, կազմավորել ստրատեգիական նշանակության ճակատային անվտանգ ճանապարհ: “Հիմա, երբ ինքն այլեւս հրամանատար չէ, եւ արդեն այլ կերպ է մտածում”, ինչպես ինքն է նշում, Արթուր Աղաբեկյանը համարում է, որ ազատագրված տարածքները դրանք ոչ միայն զուտ տարածք են, այլ նաեւ անվտանգության գոտի, ընդ որում նաեւ տնտեսական անվտանգության բաղադրիչով: Արթուր Աղաբեկյանը դեմ է տարածք հանձնելուն եւ հանդես է գալիս դաշնակցական “ոչ մի թիզ հող” կարգախոսով: Նա ասում է, որ տարածքները հանձնելու մասին ոչ մի նախագահ չի կարող գրասենյակում նստած որոշում կայացնել, քանի որ դա ժողովրդի կայացնելիք վճիռն է: Լրագրողները հարցրել են, թե այդուամենայնիվ, օրինակ Դաշնակցությունն ինչ կանի, եթե Սերժ Սարգսյանը գրասենյակում կայացնի իր որոշումը: Արթուր Աղաբեկյանը նշել է, թե ինքը միշտ է ասել, որ “մենք մեր գործողությունները պետք է անենք մինչեւ որոշում կայացնելը”: Ասելով, թե տարածքների վերադարձի մասին խոսակցություններին ինքը չի հավատում, նշելով, թե որպես հրամանատար ինքը ոչ թե գրավել, այլ ազատագրել է այդ տարածքները, Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, թե տարածքների վերադարձի մասին խոսակցությունների անհիմն լինելու վկայությունն այն պաշտպանական ներդրումներն են, որ բանակը կատարում է այդ տարածքներում: Սակայն լրագրողները հարցրել են, թե արդյոք եթե կայացվի հանձնելու որոշում, այդ ներդրումներն ի զորու են լինել կանխիչ լուրջ գործոն: Արթուր Աղաբեկյանը ասել է, թե դրանք լուրջ գործոն են: Այդ դեպքում ինչու այդ տարածքներում մարդկային ներդրումներ չեն կատարվում, ինչու չեն բնակեցվում դրանք, հարցրել են լրագրողները: Աղաբեկյանը ասել է, թե Ղարաբաղն իր ուժերով չի կարող անել դա, եւ այդ գործում անելիք ունի Հայաստանի իշխանությունը, եւ կա լուրջ բացթողում, քանի որ Ղարաբաղի ժողովուրդը նաեւ իր քանակով պետք է լինի անվտանգության բաղադրիչ: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: