|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ԵԽԽՎ–ն հունիսին քննարկելու է Հայաստանի հետ կապված ևս մեկ բանաձև. Զարուհի Փոստանջյանի մտահոգությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 21–25–ը կայանալիք նստաշրջանի ժամանակ պետք է քննարկվի Հայաստանի հետ կապված ևս մեկ բանաձև։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ավելացնելով, որ հունիսին քննարկվելու է ԵԽԽՎ կողմից 2005թ. ընդունված թիվ 1416 բանաձևը, որը նախատեսում է ԵԽԽՎ–ում ԼՂ ենթահանձնաժողովի ստեղծում։ Փոստանջյանը հիշեցրեց, որ ենթահանձնաժողովի ստեղծման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն։ «Այս բանաձևի վտանգավոր կետերից մեկն էլ այն է, որ այնտեղ նույնպես գրված է՝ իբրև թե Հայաստանի Հանրապետությունը օկուպանտ երկիր է. և, փաստորեն, այս «օկուպանտ» բառի ներքո ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները գնում են բանակցությունների։ Բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, որոնց մեջ նշված է, որ ՀՀ–ն իբրև թե օկուպանտ է և բռնազավթել է Ադրբեջանի հանրապետության ինչ–որ տարածքներ, բայց այս 20 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը դեռևս մի փաստաթուղթ չի նախաձեռնել կամ մի փաստաթղթի աջակից չի եղել, որտեղ գրված լինի, որ իրականում Ադրբեջանն է օկուպանտ երկիր։ Մենք դեռևս այդ ուղղությամբ որևիցե իրական աշխատանք չենք ձեռնարկել»,– հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։ Նա նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է աշխատի նման բանաձևերին և հայտարարություններին համարժեք պատասխանելու ուղղությամբ։ Tert.am 26.05.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: