|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ալեք Ենիգոմշյան. «Եվրախորհրդարանի բանաձևն ընդունվել է հայկական կողմի մեղքով»
«Սարդարապատ» նախաձեռնության համակիր Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադարձավ Եվրախորհրդարանի կողմից մայիսի 20–ին ընդունված թիվ 2216 բանաձևին։ Նա բանաձևը որակեց «խայտառակ և խիստ վտանգավոր»՝ ավելացնելով, որ հիշյալ բանաձևի ընդունման համար մեղավոր է հայկական պետական, խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև հայկական լոբբին։ «Նշյալ բանաձևի նախ Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի և ապա լիագումար նիստում հաստատվելու փաստը ապացույցն է այն խղճալի իրավիճակի, որում գտնվում են հայկական պետական և խորհրդարանական դիվանագիտությունն ու այսպես կոչված հայկական լոբբինգը»,– հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը, միևնույն ժամանակ, չբացառելով, որ նման բանաձևի ընդունման գործում հնարավոր է՝ իր նպաստն է ունեցել նաև «եվրոպական մեծ դիվանագիտությունը»։ Tert.am 26.05.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: