|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Տնտեսագետներն ավելի շատ բարոյականությունից են խոսում. Տիգրան Խզմալյան
«Ինձ համար հետաքրքիր է, որ հենց մասնագետ–տնտեսագետները, որքան էլ պարադոքսալ հնչի, խոսում են ոչ այնքան տնտեսությունից, որքան բարոյականությունից։ Մենք պետք է խիզախություն ունենանք և հաստատենք, որ մեզանում հատկապես վերջին տասնամյակներում, խորհրդային ժառանգության պատճառով, որոշակի էթիկա, արդարության հիմք չկա, չկա բարոյահոգեբանական մթնոլորտ, որը ընդհանուր խոսքերից և ընդհանուր պահանջներից զատ ստանա հրամայականի ուժը»,– այսօր հայտարարեց «Միացում» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ ՄԻԺԻ գրասենյակում «Սարդարապատ» շարժման կազմակերպած «Խոշոր կապիտալի ազդեցությունը և այն հաղթահարելու հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ։ Տնտեսական խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ Խզմալյանը կարծիք հայտնեց, որ հարկավոր է մեր երկիրը համեմատել այն երկրների հետ, որոնք փորձեցին ճեղքում մտցնել տնտեսության մեջ։ «Հայկական
ընտրություն»
կազմակերպության
ղեկավար
Արմեն
Աղայանը
նշեց,
թե
քննարկման
առանցքում
ոչ
թե
պետք
է
կենտրոնանալ
այն
հարցի
վրա,
թե
«ինչպես
կուլակաթափ
անել
հարուստներին»,
այլ
մտածել
այն
հարցի
շուրջ,
թե
ինչի
արդյունքում
առաջացան
այդ
հարուստները։
Աղայանի
կարծիքով՝
Հայաստանի
տնտեսությանը
հարկավոր
են
լոկոմոտիվ
արտադրություններ։ Tert.am 13.05.10
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: