Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Արցախյան շարժումը հոգեւոր-աստվածաբանական տեսանկյունից


Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Ստեփանակերտ

Աստվածաշնչից հայտնի է՝ ,Ձայն բազմաց, ձայն Աստծոե արտահայտությունը: Շարժման առաջին իսկ օրվանից հազարավոր մարդիկ հրապարակում հավաքված պահանջում էին Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին, այսինքն՝ խաթարված արդարության, ճշմարտության վերականգնում: Անկախ նրանից, որ այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը հավատացյալներ չէին, միեւնույն է՝ նրանք կամա թե ակամա առնչվել են Բարձրյալի հետ այն պարզ պատճառով, որ կատարյալ արդարը եւ ճշմարիտը Աստված է: Եւ պատահական չէ, որ Շարժման սկզբնական տարիներին ժողովրդի մի ստվար մասը դարձի է եկել առ Աստված եւ դարձել Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ: Այդ տարիներին Մայր Հայաստանում եւ Արցախում աննախադեպ ազգային եւ հոգեւոր վերազարթոնք է եղել, որն էլ հանդիսացել է գրավականը մեր բոլոր հաղթանակների:
1988
թ. մարտի 24-ին ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ին տրամադրել 400-450 միլիոն ռուբլի, որպեսզի այն նպատակաուղղվի մարզում կուտակված սոցիալ-տնտեսական եւ մշակութային հարցերը լուծելուն: Բնականաբար, արցախահայերը հրաժարվել են այդ գումարից:

Արցախյան ազգային-ազատագրական շարժման ամենաեռուն շրջանում Ադրբեջանի իշխանությունները սովի են ենթարկել արցախահայությանը: Բայց եղել է մի պահ, որ տոննաներով սննդամթերք եւ տարատեսակ խմիչքներ են ուղարկել: Ստեփանակերտի երկաթուղային կայարանում վագոնները բեռնավորված օրերով սպասել են, բայց ոչ րին ասա՛, որ հաց լինիե: Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. ,Գրված է. միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ՝ Աստծո ամեն խոսքովե:
Առաջին լուրջ փորձությունը հաղթահարված էր: Դրան հետեւեց հաջորդը՝ ԽՍՀՄ ղեկավարությունը մի շարք հեղինակավոր հայորդիների հրավիրեց Մոսկվա եւ նրանց իշխանություն, բարձր պաշտոններ խոստացավ, Արցախում մտցվեց ԽՍՀՄ-ում նախադեպը չունեցող իշխանություն՝ Հատուկ կառավարում, միայն թե վերջ տրվի ազգային-ազատագրական շարժմանը: Արցախահայությունն այդ փորձությանն էլ դիմացավ, որի աստվածաշնչյան զուգահեռը հետեւյալն է.,Եւ սատանան բարձրացնելով Նրան մի բարձր լեռ, մի վայրկյանում Նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները եւ ասաց. ,Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը եւ սրանց փառքը...Արդ եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինենե: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. ,Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի երկրպագես եւ նրան պիտի պաշտեսե:

Երրորդ փորձությունը, որին դիմացավ արցախահայությունը՝ դա պատերազմն էր: Յոթ միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը միջազգային հանրության եւ աշխարհի գերտերությունների թողտվության պայմաններում հարձակվեց 150 հազար խաղաղ բնակիչ ունեցող Արցախի վրա: Մինչեւ պատերազմը սկսվելը ,հայրենի իշխանություններըե զինաթափել էին արցախահայությանը, անգամ որսորդական հրացաններն էին նախօրոք առգրավել: Այս անգամ փորձության էր դրված Հայրենիքի պաշտպանությունը: Այդ ժամանակ Արցախում տարբեր լուրեր էին պտտվում, անգամ ,հավաստի աղբյուրներըե հաստատում էին, որ պատրաստ են արցախահայությանը քաղաքական ապաստան տրամադրել այլ երկրներում, մասնավորապես՝ Ավստրալիայում:
Արցախահայերը կարող էին հանգիստ թողնել իրենց բնօրրանը եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, բայց նրանց մեջ արթնացել էր Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Ավան հարյուրապետի, Դանիել Բեկ եւ Պողոս Բեկ Փիրումյանների, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի արյունը եւ Հայոց սրբերի ոգիները: Եւ հայը պաշտպանեց իր հայրենիքը... Իսկ Աստվածաշունչն այդ ուղղությամբ քանի-քանի դար հուշում է.,Եւ տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. ,Եթե Աստծո Որդի ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետեւ գրված է. ,Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, որ քեզ պահեն. եւ իրենց ձեռքերի վրա կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփեսե: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց.,Ասված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձեսե: Այո՛ Աստծուն չեն փորձում, ինչպես նաեւ փորձելու ենթակա չեն մեր ազգի ինքնության չորս հիմնասյուները՝ Հայրենիքը, Հայոց լեզուն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հայ Դատը (համայն հայության իրավունքները):

Հոգեւոր տեսանկյունից գնահատելով ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության եւ անկախության ճանաչմանը ձգտող Արցախի Հանրապետության ներկա կացությունը՝ դժվար չէ նկատել, որ երկու պետությունների միջեւ ծագող հակասությունների հիմնական պատճառը եղել է եւ մնալու է ազգի բաժանումը երկու միավորների: Ընդդիմախոսները կարող են նշել, թե դա զուտ քաղաքականությունից դրդված իրավիճակ է, ինչպես ընդունված է նշել՝ օտարների համար ենք մենք անկախ, իրականում միասնական պետություն ենք: Տա Աստված՝ այդպես լիներ: Աստվածաշնչում մեր պարագայի համար է գրված. ,Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվումե: Իհարկե, շատ խիստ է գրված, բայց ճշմարտությունը պարտավոր ենք ընդունել: Ուստի, կարծում եմ, ժամանակն է, որ նորովի՝ ազգային-հոգեւոր լույսի ներքո գնահատենք երկու հայկական պետությունների ներկան եւ վճռականություն ցուցաբերենք արագացնելու Արցախի վերամիավորման գործընթացը Մայր Հայաստանին:

Միացման առաջին քայլը կարող է լինել ՀՀ եւ ԼՂՀ
,Քաղաքացիության մասինե օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը եւ չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում:

 

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: