| |
«Բիզնեսուիք«. «Իլհամը թուլակամ մարդ է«
Panorama.am
25/11/09
Ամերիկյան
հեղինակավոր «The
Business Week«
ամսագիրը նոյեմբերի 24-ին լույս տեսած համարում զետեղել է
«Անկայունության
աղմուկն Ադրբեջանում«
վերտառությամբ նյութ: Հոդվածը պարբերականի թղթակից Մաչեյ Ֆալկովսկու ռեպորտաժն
է Բաքվից, որտեղ պատմում է Ադրբեջանի, այդ երկրում ապրող մարդկանց ու
իշխանությունների մասին:
Հոդվածագիրն իր տպավորություններն ամփոփել է նյութի հենց սկզբում.
«Նավթով
հարուստ կասպիական պետությունն` առայժմ անհերքելի ապացույցներով, պնդում է, թե
համաշխարհային անկումը շրջանցել է: Այժմ աճում է այլախոհությունը. իսլամակ
կոչերն էլ ավելի ազդեցիկ են դառնում«:
Իր այս եզրահանգումը թղթակիցը հիմնավորել է մի շարք փաստերով, որոնց ականատես է
դարձել Ադրբեջանում և նկարագրել է իր նյութում:
Հեղինակը, ներկայացնելով շարքային ադրբեջանցիների կյանքն, անդրադառնում է իրեն
ման տված տաքսու վարորդ Յագային, ով ապրում է Բաքվի Պաթամդարդ թաղամասում:
Վերջինս, պատմել է իր առօրյայի մասին` նշելով, որ օրվա հացի համար գրեթե
անընդհատ աշխատելուց հետո իր ազատ ժամանակն անցկացնում է օղի խմելով ու
մարիխուանա ծխելով: Տաքսիստ Յագան Մաչեյ Ֆալկովսկուն հայտնել է, որ հարևաններով
սիրում են վերհիշել խորհրդային բարի ժամանակները, խոսել իրենց նախկին հարևան
հայերի մասին, և ամեն անգամ ծիծաղում են, երբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը
հեռուստատեսությամբ կրկին խոստանում է Ղարաբաղը զենքի ուժով հետ բերել:
«Նրանք
ամեն օր սուտ են խոսում և խաբում են մեզ«,-
նկատի ունենալով երկրի իշխանություններին իր հերթին նշել է Ջագայի ընկեր Ռամիզը:
Հոդվածագիրը նկատում է, որ չնայած վերջին երկու տարիներին պաշտոնապես գրանցված
հսկայական տնտեսական աճին, նավթից ստացված եկամուտներին ու ճգնաժամի
պայմաններում ֆինանսական կայունությանը, Բաքվից դուրս գտնվող բնակավայրերում
ժամանակը կանգ է առել հարյուր տարի առաջ: Միևնույն ժամանակ հոդվածագիրը
կասկածանքով է վերաբերում Ադրբեջանի իշխանությունների` տնտեսական ճգնաժամի
բացասական ազդեցության մասին պնդումներին ու ներկայացնում Բաքվի քաղաքական և
տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հիքմեթ հաջիզադեի դիտարկումը.
«Ամբողջ
աշխարհն է արդեն պայքարում ճգնաժամի դեմ, բայց մեր կառավարությունը նախկինի պես
պնդում է, որ ինչ-որ հրաշքով այն շրջանցել է Ադրբեջանին: Չէր ազդել, քանի դեռ
նավթի գները կտրուկ չէին ընկել և Բաքվում շինարարությունը կանգ չէր առել«:
Հոդվածագիրը նշում է, որ այսօր արդեն բավականին թվով ձեռնարկություններ կանգնած
են, շինարարությունը լուրջ խնդիրների առաջ է, մարդկանց աշխատավարձն ամիսներով
ուշացնում են, իսկ սղաճը երկնիշ թվով է նշվում:
«Ճգնաժամը
հասարակ մարդկանց կյանքը գնալով դժվարեցնում է«,-
գրում է հեղինակը:
Անդրադառնալով քաղաքական կյանքին, հեղինակը նշում է, որ ի տարբերություն
Հայաստանի ու Վրաստանի, որտեղ կան ընդդիմադիր ուժեր և հանրային բողոք,
Ադրբեջանը կայուն երկրի տպավորություն է թողնում: Ըստ հեղինակի, այս
տպավորությունը հիմնված է այն պնդման վրա, թե Ալիևը ուժեղ է և կարևորագույն,
հատկապես` արտաքին քաղաքական և նավթարդյունաբերության ոլորտին առնվող
որոշումները միայնակ է կայացնում: Հեղինակը, հիշեցնելով Հեյդար Ալիևի, նրա
իշխանության օրոք ձևավորված վախի մթնոլորտի մասին, նշում է, որ վերը շարադրված
պնդումն էլ հայր և որդի Ալիևների միջև հավասարության նշան դնելու հետևանք է:
Սակայն, հեղինակին հաջողվել է անունները չհրապարակելու դիմաց, հնարավորինս
օբյեկտիվ գնահատականներ ստանալ Ադրբեջանի ազդեցիկ փորձագետներից: Վերջիններից
մեկն ասել է. «Իլհամը
թուլակամ մարդ է«
նա վախենում է լրագրողների հետ շփումից, խուսափում է հանրությունից,
թուլություն է դրսևորում ռիսկերի նկատմամբ: Պաշտոնավարման առաջին շրջանում նա
ապացուցեց, որ ընդունակ և խելոք մարդ է, բայց քաղաքական խաղերում չի կարող
հավասարվել հորը«:
Հեղինակը նշում է, որ Հեյդար Ալիևն իր ինքնակալական ռեժիմի հիմքը դարձրել էր
հայրենակիցներից` նախիջևանցիներից բաղկացած կլանը: Մինչդեռ Իլհամի մտերիմները
Բաքվից են, հիմնականում` կնոջ` Մեհրիբանի շրջապատը: Սակայն ի տարբերություն
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, նա իշխանության գալուսց
հետո չկարողացավ ձերբազատվել ,նախկին գվարդիայիայիե անդամներից: Հոդվածագիրը
նշում է, որ այդ ուղղությամբ միակ փորձը եղել է 2005 թվականի նոյեմբերին, երբ
ձերբակալվեցին նախարարներ Ֆարհադ Ալիևն ու Ալի Ինսանովը:
«Այնուամենայնիվ
հին գվարդիայի ներկայացուցիչների մեծ մասը պահպանեցին իրենց պաշտոնները:
Ադրբեջանական քաղաքական կյանքի մեկնաբաններից շատերը վստահ են, որ հենց նրանք
են կուլիսների հետևից կառավարում, այլ ոչ` նախագահը, մասնավորապես` նախագահի
աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևն ու ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը«,-
նշել է Մաչեյ Ֆալկովսկին:
Հեղինակն Իլհամ Ալիևի աճող թուլության մյուս վկայությունն է համարում երկու
կլանների միջև ծագած անհաշտ մրցակցությունը: Խոսքը ,նախիջևանցիներիե և
,երազներիե (Հայաստանում ծնված կամ Հայաստանում կրթություն ստացած
ադրբեջանցիների մասին է խոսքը, որոնց Ադրբեջանում անվանում են ,երևանյան
ադրբեջանցիներե, ռուսերեն` ЕрАз – Ереванские азербайджан) կլանների մասին է,
որոնց մեջ են ընդգրկված երկրի բոլոր կենտրոնական ու տարածքային պետական
մարմինների գրեթե բոլոր աշխատակիցները: ,Կառավարող էլիտայի ներսում
կոնֆլիկտներն ու լարվածությունը, այդ թվում ,նախիջևանցիներիե ու ,երազներիե
հակամարտությունը, ևս մեկ սպառնալիք է: Այն սնվում է նավթային եկամուտները
կիսելու մրցակցությունիցե,- արձանագրել է Ադրբեջանի Ռազմավարական և ազգային
հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ալիևան: Հեղինակը նշում է, որ այս
կլանների միջև բախման ցայտուն դրսևորման վերջին դեպքն այս տարվա փետրվարին
պաշտպանության նախարարի տեղակալ Ռաիլ Ռզաևի սպանությունն էր:
Անդրադառնալով ներքին կայունության իրական սպառնալիքներին` ամերիկացի թղթակիցը
դրանց թվում նշում է զանգվածային կոռուպցիան, կաշառակերությունը,
հովանավորչությունը, ինչպես նաև տնտեսության կախվածությունը վառելիքա-էներգետիկ
ռեսուրսներից: ,Նման խնդիրների դեմ պայքարող ոչ մի երկիր չի կարող կոչվել
անվտանգ կայունե,- փաստում է հոդվածագիրը: Նրա դիտարկմամբ, այս ամենի հետևանքով
ադրբեջանական հասարակության մեջ օրեցօր մեծանում է դժգոհությունը: ,Հիմնվելով
փորձագետների ու հասարակ մարդկանց հետ ունեցած տասնյակ հարցազրույցների վրա, ես
կասեի, որ ադրբեջանցիներից շատերը կորցրել են լավ ապագայի նկատմամբ հավատը:
Հասարակ մարդիկ հաճախ են ընդգծում, որ իրենք այլևս չեն հավատում, որ բաժին
կունենքն նավթի ու գազի վաճառքի եկամուտներից: Նրանք չեն վստահում
կառավարությանը` դրա անդամներին ընկալելով որպես ,մակաբույծներե, ովքեր հոգում
են բացառապես սեփական կարիքներըե,- նշում է Մաչեյ Ֆալկովսկին:
Նրա
խոսքով, թեև կարծիք կա, որ ադրբեջանական հասարակությունը պասիվ է և իշխող
վարչակարգի համար վտանգ չի ներկայացնում, սակայն ուշադիր հետևողները
փոփոխություններ են նկատում: ,երիտասարդների շրջանում հուզումները վերելքի վրա
են, նրանք ստեղծել են իրենց կազմակերպությունները, ընդդիմադիր կայքերն ու
բլոգները: Բաքվի պատերը ներկված են բազմաթիվ գրաֆիտիներով` սկսած ,F**k
Bushե-ից վերջացրած ,Allah Akbarե-ով: ձախ շարժումը ևս թափ է հավաքումե,-
վստահեցրել է Հիքմեթ Հաջիզադեն:
Հեղինակը
նշանային է համարում այս տարի ապրիլի 30-ին Բաքվի նավթային ակադեմիայում տեղի
ունեցած սպանդը, որի զոհերի իրական թվի մասին կառավարությունն այդպես էլ ոչինչ
չի հայտնել: ,Միջադեպից հետո մարդիկ սպասում էին, որ կառավարությունն ազգային
սուգ կհայտարարի և քննության արդյունքները կներկայացնի հանրությանը: Մինչդեռ,
կառավարությունը փորձեց քողարկել իրականությունը, և նույնիսկ չվերանայեց Հեյդար
Ալիևի ծննդյան օրը` մայիսի 10-ին ծաղիկների տոն անցկացնելու մասին որոշումը: Ի
պատասխան, ուսանողները փողոցային բողոքի ելան, որին մասնակցեց շուրջ 2000 մարդ,
իսկ ոստիկանությունն ուժով ցրեց այնե,- գրում է հեղինակն ու տեղեկացնում, որ
բողոքի կրկնությունից խուսափելու նպատակով իշխանությունները հրաժարվեցին
ուսումնական տարվա փակման առթիվ բոլոր միջոցառումներից:
Այս պայմաններում, ըստ նյութի հեղինակի, Ադրբեջանում գնալով մեծ ազդեցություն է
ձեռք բերում արմատական իսլամը, որը կարող է մոտ ապագայում վերածվել ներքին
լուրջ մարտահրավերի: ,Մի քաի տարի առաջ բոլորը ուշադրությամբ կհետևին հիջաբ
կրող կնոջը, մինչդեռ այսր դրանց առատությունն այլևս չի զարմացնում: Ընդամենը մի
քանի տարի առաջ ուժեղ աշխարհիկ հասարակություն ունեցող Բաքվի մզկիթներում
ուրբաթ օրերը տեղ չի լինումե,- նշում է հեղինակը, և մեջբերում Մուխթար անունով
ուսանողի վստահեցումներն առ այն, որ Ադրբեջանի փրկությունն ի դեմս ,կեղտոտե
Արևմուտքի, իսլամական աշխարհն է: Մաչեյ Ֆալկովսկու դիտարկմամբ, իսլամական
արմատականության ազդեցության աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ
ադրբեջանական հանրության մեջ արմատավորվել է տպավորություն, թե Արևմուտքի և
հատկապես ԱՄՆ-ի համար արժեք է ներկայացնում միայն ադրբեջանական նավթը, իսկ
ժողվրդավարության ու մարդու իրավունքների մասին նրա կոչերն ընդամենը ցինիզմ է,
որովհետև դրա հետ մեկտեղ աջակցում են Ալիևի ավտորիտար վարչակարգին: |