Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Իրանագետ. «Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ է և չի փոփոխվել»

«Իրանի դիրքորոշումը խիստ հստակ է, բազմաթիվ անգամներ դրա մասին խոսվել է . այն որևէ փոփոխություն չի կրել»,- Panorama.am-ին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Salamnews կայքում մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվությանը` «Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Հոմենեի դիրքորոշումը ի սկզբանե եղել է հստակ ու շիտակ` Ղարաբաղը Մուսուլմանների հողն է, ովքեր զոհվել են նրա համար մղվող պայքարում շահիդներ են, իսկ անջատողականների հետ որևէ կապը անթույլատրելի է և անօրինական»:

«Այս լուրը հրապարակել է ադրբեջանական աղբյուրը.  իրականում նրանց հավակնություններն են, այսինքն իրենք պետք է ապացուցեն, թե իրոք այդպիսի խոսքեր ասվե՞լ են, թե՞ ոչ», - ասել է դիվանգետը և հավելել.

«Ուղղակի, Salamnews կայքում տեղադրած լուրը ռուսերեն լեզվով է: Իրանում էլ կա Salamnews կայք, բայց դա նույնը չէ, այն պարսկալեզու է: Ես բոլոր պարսկալեզու կայքերը ստուգել եմ և որևէ նման տեղեկատվություն չեմ հանդիպել և այդ Salamnews-ը, որ հրապարակել է այդ տեղեկատվությունը, ադրբեջանական կայք է»:

Դիվանագետը վստահեցրեց, որ «Իրանի դեսպանությունը Ադրբեջանում հարցում կկատարի, թե որն է եղել այդ հրապարակման աղբյուրը և համապատասխան հայտարարություն անպայման կարվի»:

22.05.10
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: