|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայերի առջեւ պետք է ներողություն խնդրի Թուրքիայի Հանրապետությունը եւ ոչ թե՝ թուրք մտավորականությունը Panarmenian.net 18/12/08 Թուրքիայում, բացի ազգային նույնության փնտրտուքից, մեծ ներքին պայքար է ընթանում նաեւ երկրի ապագայի համար, որն ընկել է քեմալիզմի ճանկերը եւ ոչ մի կերպ չի կարողանում դուրս պրծնել Ազգային նույնության փնտրտուքները թուրք մտավորականությանը բերեցին առաջին հայացքից բավական անակնկալ քայլի: Ողջ համաշխարհային մամուլը վերջին օրերին գրում է մեղա եկած "ենիչերիների " մասին, խղճի, սերունդների առջեւ պարտքի, մի խոսքով՝ ինչի մասին ուզես, եթե դա առնչվում է Թուրքիային: Թուրքական հասարակության հանդեպ հետաքրքրության նման պոռթկում տեղի էր ունեցել նաեւ 2 տարի առաջ, երբ Ստամբուլում սպանվել էր Հրանտ Դինքը: Բոլորն էլ հիշում են "Մենք բոլորս Հրանտ Դինք ենք " եւ "Մենք բոլորս հայ ենք " բազմաթիվ ցուցապաստառները: Եւ ահա այժմ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում կատարված սպանությունների համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու կոչեր:
Ընդ
որում,
ինչպես
եւ միշտ,
"ցեղասպանություն
"
բառը
չի հնչեցվում:
Մի
կողմից
"Հայե'ր,
ներե'ք
մեզ
"
գործողությունը պետք է իրերի տրամաբանությամբ շոշափի հայ ժողովրդի զգայուն
լարերը,
եւ
վերջինս հանկարծ կորոշի ներել,
կարծես
ոչինչ էլ չի եղել:
Մյուս
կողմից,
հայերի
առջեւ մեղա գալու կոչը քննադատության է ենթարկվում ոչ միայն ազգայնամոլների,
այլեւ՝
հասարակության այն հատվածի կողմից,
ովքեր
գտնում են,
որ
նման հայտարարությունը թերի է:
"Դա
լավ սկիզբ է,
բայց
այդքանը բավական չէ:
Նախ՝
ի՞նչ են նրանք ենթադրում
"Մեծ
աղետ
"
ասելով:
Եկե'ք
իրերն իրենց անուններով կոչենք.
դա
ցեղասպանությունն է:
Երկրորդը՝ ներողություն պետք է խնդրի պետությունը
",-
ասել է
թուրքական Դիմադրության ասոցիացիայի կոորդինատոր Այթեքին Յըլդըզը:
Ճիշտ է,
թուրքական հանրությունն իր մաքառման մեջ դեռեւս չի հասել այն աստիճանին,
որպեսզի իրերն իրենց անուներով կոչի,
քանի
որ Թուրքիայի ՔՕ
301-րդ
հոդվածը դեռեւս վերացված չի:
Դա
նշանակում է,
որ
հայտարարությունը ստորագրած ավելի քան
5000
հոգուց
յուրաքանչյուրին ցանկացած պահի կարելի է դատարան հանձնել,
ինչն
արդեն առաջարկել են իրենց պաշտոնից հեռացած դիվանագետները: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: