Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Զարուհի Փոստանջյան. Իշխանափոխությունից հետո պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձերը



Հայաստանում իշխանափոխությունից հետո
առաջին դատական բարեփոխումը պետք է լինի դատավորների աշխատավարձերի
բարձրացումը: Նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության
պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այսօր օգոստոսի 27-ին մասնակցել է
«
Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային
խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստին:
Նա ներկայացրել է իշխանափոխությունից հետո ստեղծվելիք դատական
համակարգի իր պատկերացումերը։ «Պետական աշխատավարձ ստացողներից
ամենաբարձրը դատավորները պետք է վարձատրվեն։ Չի կարելի դատավորներին տալ
հսկայական ծավալի իշխանություն եւ դրա դիմաց տալ այնպիսի աշխատավարձ, որն
այդ իշխանությանը համապատասխան չի լինի»-ասաց Փոստանջյանը։
Նա նշեց, որ ներկայումս գործող դատավորների մասին, ովքեր կոմպետենտ են
եւ կրթված, թղթապանակներ կան ազգային անվտանգության ծառայությունում, եւ
եթե նույնիսկ անարդար դատավճիռ են կայացրել, իշխանափոխությունից հետո
կարելի է մաքրել նրանց թղթապանակները եւ հնարավորություն տալ աշխատել
դատական ոլորտում։
ԱԺ պատգամավորի կարծիքով, սահմանադրական եւ վճռաբեկ դատարանի անդամները
պետք է նշանակվեն գործադիր մարմնի կողմից եւ ծառայեն մինչեւ պաշտոնավարման
ավարտը, իսկ առաջին ատյանի դատավորներն ընտրվեն ժողովրդի կողմից։
«
Դատական համակարգին իրապես անկախություն շնորհելով հնարավորություն
կստեղծենք դուրս գալ այս իրավիճակից։ Եթե մենք հնարավորություն ունենանք
դատի տալու մեր հանրապետության նախագահին եւ դատական ընթացքը իրապես
հրապարակավ իրականացվի, ապա կարծում եմ, որ գործադիրն էլ զսպվածություն
կունենա եւ չարաշահումների չի գնա»-հավելեց Փոստանջյանը։

news.am 27.08.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: