Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Վրաստանը փնտրում է նոր թշնամիներ` ի դեմս Ջավախքի

bagin.info

29/08/08

BAGIN ԼԿ առանց որևէ կրճատումների և մեկնաբանությունների ներկայացնում է սույն հոդվածը (վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեի հարցազրույցը), որը տպագրվել է «Грузия Online» Լրատվական-վերլուծական հանդեսում (28.08.2008թ.): Ընդամենը կարելի է զարմանալ, որ, Հարավայի Օսիայում և Աբխազիայում ճաշակելով տարիների ընթացքում իր կողմից վարած սադրիչ քաղաքականության բոլոր հետևանքները, այնուամենայնիվ, Վրաստանը չի ցանկանում խելք հավաքել:   

Ռուսաստանը փորում է Ջավախքի տակ 

Վրաստանը բռնազավթած ռուս զինվորների և սպաների շարքում կային Հյուսիսային Կովկասի ժողովուրդների բազմաթիվ ներկայացուցիչներ: Դրանով Ռուսաստանը ցանկանում էր ցույց տալ, որ Վրաստանի դեմ պատերազմում է ողջ Հյուսիսային Կովկասը, «1news.az»-ի հետ հարցազրույցի ընթացքում նշեց քաղաքագետ Մամուկա Արեշիձեն:  

«Բացի այդ, այս զինծառայողների շարքում կային մարդիկ, որոնք ապրում և աշխատում էին Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայաններում: Մասնավորապես` նրանք, ովքեր աշխատում էին Ախալքալաքի 102-րդ ռուսական ռազմակայանում: Իրենք սկսեցին այս քաղաքում շփվել նախկին գործընկերների հետ: Անկողմնակալության համար պետք է ասել, որ նրանցից ոմանք զանգահարել էին Թբիլիսի և հայտնել, որ իրենց սադրում են որոշակի քայլերի: Սակայն, Ախալքալաքում գտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին շփվել բռնազավթող զորքերի հետ և պատրաստվել: Այնպես որ, առավելապես հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին կարելի է դատել Ինտերնետում հայտնված Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների հրապարակումներից, որոնք, մասնավորապես, հրապարակված են  panorama կայքում: Նրանք պահանջում են ինքնավարություն ոչ միայն Ջավախքի, այլև Քվեմո Քարթլիի տարածքում, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ: Հնարավոր է, որ դա սադրանք է, սակայն, նման գործընթացները առկա են»,- ասաց քաղաքագետը:    

«Մենգրելիայում ռուս սպաները հայտարարում էին, որ մենգրելները վրացի չեն, և իրենք մշտապես բարեկամական հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ: Այնպես որ, Վրաստանում սպասում են Ջավախքում և այլ տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը»,- ավարտեց Արեշիձեն:   

P.S.: Ըստ մեր տվյալների, հայ-վրացական սահմանում կենտրոնացված է մի քանի տասնյակ միավոր ռազմական տեխնիկա, որը ցանկացած պահին պատրաստ է սկսել ներխուժումը Հայաստանի կողմից: Հայաստանի պաշտոնական և այլ անձանց կողմից արված վերջին հայտարարությունները ևս հաստատում են այն փաստը, որ հայերը մտադիր են կրկնել 1921 թվականի իրադարձությունները և խռովություն բարձրացնել` դեպի Ջավախք ռուսական զորքերի հետագա ներխուժմամբ: 

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: