Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ահմադինեջադը իրականու՛մ ժողովրդականություն է վայելում

 "Լուսանցք" 26/06/09

Հյու­սի­սա­յին Թեհ­րա­նը շատ երազային է:  Այդ­տեղ կան բազ­մա­թիվ բարձ­րա­կարգ շեն­քեր, խո­շոր ա­ռանձ­նատ­ներ, դղյակ­ներ, հյու­րա­նոց­ներ եւ հա­մալ­սա­րան­ներ: Այդ­տե­ղից լավ է նայ­վում  Ալ­բրոզ­յան լեռ­նաշղ­թա­ն, որ նշա­նա­վոր է իր դա­հու­կա­յին սպոր­տին հար­մար վայ­րե­րով եւ, ըստ փոր­ձա­ռու դա­հու­կորդ­նե­րի, այդ լեռ­նաշղ­թա­յի վրա­յի ձյան ո­րա­կը աշ­խար­հում լա­վա­գույ­ննե­րից է: Այդ­տեղ են ապ­րում Ի­րա­նի մե­ծա­հա­րուստ­նե­րից շա­տե­րը, ով­քեր ա­զա­տա­կա՜ն գա­­ղա­փար­նե­րի կրող­ներ են: Այդ­տեղ շատ են անգ­լե­րեն ի­մա­ցող­նե­րը: Այդ­տեղ շատ են հա­­ճա­խում զբո­սաշր­ջիկ­նե­րը եւ գոր­ծա­րար մար­դիկ: Այդ­տեղ են հա­ճա­խում նաեւ լրագ­րող­նե­րը ա­րեւ­մուտ­քից եւ այս­տեղ է, որ լրագ­րող­նե­րը շփվում են տե­ղի բնա­կիչ­նե­րի հետ ու "ծա­նո­թա­նում Ի­րա­նի ի­րա­վի­ճա­կին: Այն բա­նին, թե ինչ­պես Ի­րա­նի ժո­ղո­վուր­դը եւ, ի մաս­նա­վո­րի ե­րի­տա­սար­դութ­յու­նը, ա­ռանց սե­ռա­յին խտրա­կա­նութ­յան, պատ­րաստ է պայ­­քա­րե­լու եւ "ա­զատ­վե­լու" կրո­նա­կան բռնա­պե­տե­րից եւ հաս­տա­տե­լու ա­րեւմտ­յան ար­ժեք­նե­րով  ա­զա՜տ­ եւ ժո­ղովր­դա­վա՜ր­ եր­կիր: Լրագ­րող­նե­րը, հա­ճե­լին օգ­տա­կա­րին հետ հա­մա­տե­ղած, ու­­րախ տրա­մադ­րութ­յամբ ո­ղո­ղում են ա­րեւմտ­յան մա­մու­լը այս "բա­րի" լու­րով: Եվ այս­պես ա­րեւ­մուտ­քում ստեղծ­վում է տպա­վո­րութ­յուն, թե ոչ միայն Ահմադինեջադը հե­ռաց­վե­լու է նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նից, այ­լեւ՝ է­սօր-է­գուց փլուզ­վե­լու է ԻԻՀ-ն: 

Մի կողմ թող­նենք այս կար­ծիք­նե­րը, Ալբ­րոզ­յան լեռ­նաշղ­թա­յից իջ­նենք ներ­քեւ՝ տես­նե­լու՝ ինչ է կա­տար­վում հե­տընտ­րա­կան ԻԻՀ-ում:   

Միայն մի ա­րեւմտ­յան լրատ­վա­­մի­ջոց մայիսի 4-11-ը, ընտ­րու­թյուններից մեկ ամիս առաջ, անց­կա­ց­րեց հար­ցա­խույզ ընտ­րութ­յուն­նե­րի հետ կա­պված: Հար­ցա­խույ­­զը հանձ­նա­րար­ված էր բրի­տա­նա­կան  BBC եւ ա­մե­րիկ­յան  ABC հե­ռուս­տաա­լիք­նե­րի կող­մից: Հար­ցա­խույ­զը կա­տա­րեց մի ան­կախ կա­ռույց, որ կոչ­վում է Հան­րա­յին կար­ծի­քի կենտ­րոն (ՀԿԿ): ՀԿԿ-ն ձեռք էր բե­րել ճշգրիտ հար­ցա­խույ­զեր անց­կաց­նե­լու  համ­բավ իս­լա­մա­կան աշ­խար­հում 2005թ. ի վեր: 

Ըստ այդ հար­ցա­խույ­զի, ընտ­րութ­յան մաս­նակ­ցող­նե­րի տո­կո­սը կազ­մե­լու էր 89 տո­կոս, Ահմա­դի­նեջադը ստա­նա­լու էր 2 քվե՝ յու­րա­քան­չյուր քվեի դի­մաց, որ կստա­նար Մու­սա­վին: 

Ի­րա­կա­նում ինչ կա­տար­վեց: Ընտ­րութ­յան մաս­նակ­ցող­նե­րի տո­կո­սը կազ­մեց 85, Ահմադի­նե­ջադը ստացավ քվե­նե­րի 62.6 տո­կո­սը Մու­սա­վիի 33.8 տո­կո­սի դի­մաց, այ­սինքն՝ 1.85 քվե յու­րա­քան­չյուր քվեի դի­մաց, որ ստա­ցավ Մու­սա­վին: 

Զուր չէ, որ ՀԿԿ-ն ճշգրիտ հա­ր­­ց­­ա­խույ­զեր անց­կաց­նե­լու համ­բավ է ձեռքբերել... 

Նույն հար­ցա­խույ­զում մի ու­րիշ հատ­կան­շա­կան տվյալ էլ ի հայտ ե­կավ, ոչ միայն բո­լոր ե­րի­տա­սարդ­նե­րը դեմ չեն ԻԻՀ-ին այ­լեւ, ի հիաս­թա­փութ­յուն ա­րեւ­մուտ­քի, Մահ­մուդ Ահմադինեջադի հե­տե­ւ­որդ­նե­րի ու­ժե­ղա­գույն եւ մե­ծա­գույն խում­բը կազ­մում են 18-24 տա­րե­կան­նե­րը... 

Ընտր­ված նա­խա­գահ Ահմա­դի­նեջադը ժո­ղովր­դա­կա­նութ­յուն չի վա­յե­լում Ա­րեւ­մուտ­քում իր ան­կեղծ տե­սա­կետ­նե­րի հա­մար, բայց վա­յե­լում է լայ­նա­տա­րած ժո­ղովր­դա­կա­նութ­յուն Ի­րա­նի ներ­սում, հատ­կա­պես գյու­ղե­րում, քա­ղաք­նե­րում ապ­րող  ոչ հա­րուստ­նե­­րի եւ կրո­նա­սեր­նե­րի շրջա­ն­ում, ովքեր կազ­մում են երկ­րի ճն­շող մե­ծա­­մաս­նութ­յու­նը: Ահմա­դի­նեջադի հե­տե­վորդ­նե­րին չեն հե­տաքրք­րում Ա­րեւմուտ­քի ա­ռաջ քա­շած ա­զա­տա­կան գա­ղա­փար­նե­րը, եւ ա­րեւմտ­յան կոչ­ված ար­ժեք­նե­րը, նրանք ա­վե­լի հե­­տաք­ր­քր­­ված են հո­գե­ւոր եւ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ու ազ­գա­յին հզո­րաց­ման գա­ղա­փար­նե­րով: 

Ի­րա­նում ընտ­րութ­յուն­նե­րը կեղ­ծե­լու ա­վան­­դույթ չկա: Մո­հա­մադ Խա­թա­մին (ո­րոշ տվյալ­նե­րով՝ "գլո­բա­լի­զաց­ված"), որ այ­սօր պաշտ­պա­նում է Միր­ Հու­սեյն Մու­սա­վիին, ա­մե­նա­խան­դա­վառ բա­րե­փո­խող­նե­րից էր եւ է,  2 ան­գամ ընտր­վեց նա­խա­գահ՝ ստա­նա­լով քվե­նե­րի 70 տո­կո­սը այն ժա­մա­նակ, երբ ներ­քին նա­խա­րա­րութ­յու­նը ծայ­րա­հեղ-պահ­պա­նո­ղա­կան­նե­րի ձեռ­քում էր... 

Բայց ԱՄՆ-ում կա ա­վան­դույթ մի­ջա­մուխ լի­նե­լու Ի­րա­նի ներ­քին գոր­ծե­րին, ինչ­պես դա տե­ղի ու­նե­ցավ 1953թ., երբ ԱՄՆ-ն ­տա­­պա­լեց ընտր­ված վար­չա­պետ Մո­հա­մետ Մո­սա­տե­ղին, որ ա­րեւ­մուտ­քում շա­տե­րը տեղ­յակ չեն, բայց Ի­րա­նում բո­լո­րը գի­տեն այս ի­րո­ղութ­յու­նը: 

Հե­տե­ւա­բար, բո­լոր են­թադ­րութ­յուն­նե­րը ընտ­րա­կեղ­ծիք­նե­րի կա­պակ­ցութ­յամբ մնում են զուտ են­թադ­րութ­յուն­ներ եւ ցան­կութ­յուն­ներ:  

Ի­­րա­կա­նում, սա­կայն, Ահ­մա­դինեջադի գլխա­վոր "մեղ­քը" Ա­րեւմուտ­քի հա­մար ոչ այս­պես կոչ­ված ընտ­րա­կեղ­ծիք­ներն են, ոչ էլ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը:   

Մահ­մուդ Ահ­մադի­նեջա­դը խոր­հր­դա­նիշն է մի պե­տութ­յան, որ ու­ժեղ թշնա­մին է սիո­նիս­տա­կան պե­տութ­յան: Մինչդեռ հիշեցնենք, որ Իրանը Մո­հա­մեդ Րե­զա Պա­­հ­­լա­վի շա­հի ժա­մա­նակ, հե­ղա­փո­խու­թյունից ա­ռաջ, ժո­ղովր­դա­վար լի­նե­լուց շատ ­հե­ռու էր եւ ընտ­րութ­յուն­նե­րի գո­յութ­յան մա­սին ան­գամ տեղ­յակ էլ չէր ու բարեկամ էր Իսրայելի:    

Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պետ­ութ­յու­նում ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քը ո­րո­շո­ղը ժո­ղո­վուրդն է, ինչպես ժողովուրդն է որոշողը քաղաքական ուղին:  

Ով­քեր չեն կա­րո­ղա­նում հա­մա­կերպ­վել այս ի­րա­կա­նութ­յան հետ, խու­լի­գա­նա­կան ա­րարք­նե­ր են հրահրում փո­ղոց­նե­րում (բա­ցա­հայտ խրա­խուս­ված եւ ֆի­նա­նա­սա­վոր­ված ա­րեւմտ­յան պե­տութ­յուն­նե­րի կող­մից), իսկ Facebook-ի, Tweeter-ի, կամ YouTube-ի մի­ջո­ցով ա­պա­տե­ղե­կատ­վութ­յուն տա­րա­ծե­լը, միեւ­նույնն է, չի փո­խե­լու ի­րա­կա­նութ­յու­նը:   

Նրանք կա­րող են վե­րա­դա­ռնալ Հյու­սի­սա­յին Թեհ­րան, բարձ­րա­նալ Ալբ­րոզ­յան լեռ­նաշղ­թա՝ դա­հու­կե­լու եւ հի­շեն. ըստ իրան­ական ա­ռաս­պե­լի, այդ լեռ­նաշղ­թա­յի ա­մե­նա­բարձր լե­ռան՝ Դա­մա­վան­դի վրա էր, որ դյու­ցազ­ներ­գա­կան հե­րոս Ֆե­րայ­դու­նը ճա­կա­տա­մար­տեց եւ պար­տութ­յան մատ­նեց չար հսկա Զո­հա­քին... 

Րաֆ­ֆի Բա­բակ­յան

"Հայ­րե­նիք-Սփյուռք" կա­պե­րի նա­խա­ձեռ­նութ­յան ղե­կա­վար

  "Լուսանցք", թիվ 24 (110), 2009թ. 

 

 

 

 

 

 

                                                                        

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: